ՙՙՙՙՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ՚
Արխիվ 12-16![]()
ՙՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԻՐ ՈՒՍԵՐԻՆ՚
Երեկ արդեն տեղի ունեցավ ԱԺ հինգերորդ գումարման առաջին նիստը, ընտրվեցին ԱԺ նախագահ, փոխնախագահներ, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ: Այն հարցի վերաբերյալ, թե որքանով է հինգերորդ գումարման Ազգային ժողովն արտացոլում ժողովրդի ընտրության իրական պատկերը, հնչում են տարբեր կարծիքներ: ՙ
ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ ԱՅՍ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
ՈՐԱԿԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ Է ՆԱԽՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻՑ՚
Մենք նախ դիմեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:
- Հինգերորդ գումարման ԱԺ-ն իսկապես ներկայացնում է հանրության, քաղաքական դաշտի ներկապնակը:
- Կարծում եմ` այո°, եւ ընտրությունները, դրա արդյունքները ինքնին խոսում են դրա մասին: Հատկապես, երբ ընտրությունների վերաբերյալ որեւէ լուրջ կասկած որեւէ մեկի մոտ իրականում չկա:
- Ըստ Ձեզ, ի±նչ կարելի է ակնկալել այս նոր խորհրդարանից, նախորդ գումարման խորհրդարաններից ինչո±վ կտարբերվի որակական առումով: ՀՀԿ-ի` մեծամասնություն լինելը ինչի± կհանգեցնի:
- Ընդհանրապես խորհրդարանում մեծամասնություն ձեւավորվում է: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել, կարծում եմ, առաջին հերթին, բազմակարծության նոր աստիճան, նոր որակ, եւ այն կանոնակարգ-օրենքը, որն այժմ գործում է, որում փոփոխություններ կատարվեցին նախորդ ԱԺ-ի կողմից, կոչված է ապահովելու բազմակարծությունը: Այնպես որ` բազմակարծության տեսանկյունից այս խորհրդարանը, իհարկե, որակապես տարբերվելու է բոլոր նախորդ խորհրդարաններից:
- ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելը, կարծես թե, շատերի համար անսպասելի էր, եւ հիմա նրանք իրենց կառուցողական ընդդիմություն են համարում, այլընտրանքային... Ո±ւմ են այլընտրանք: Դա ինչի± կհանգեցնի խորհրդարանում: Նրանք իսկապե±ս կդառնան ընդդիմադիր:
- Դժվար է ասել, թե ինչպես կընթանան աշխատանքները ԲՀԿ-ի հետ, բայց մի բան պարզ է, որ, ասելով, թե նրանք կառուցողական են, դա հետաքրքիր մոտեցում է: Իսկ թե դա ընդհանրապես ինչ ազդեցություն է թողնելու, ապա կասեմ հետեւյալը. մեծամասնությունը շատ ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում իր ուսերին այս առումով, շատ ավելի լարված է աշխատելու, ու դա լավ է:
- ՀԱԿ-ը հայտարարում է, որ խորհրդարան են մտնում, որպեսզի ՀՀ նախագահի հրաժարականի գործընթացի հարցը բարձրացնեն: Իսկ եթե դա չստացվի, հերթական նախագահական ընտրություններից հետո պարտադրեն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դեպքերի նման զարգացում հնարավոր համարո±ւմ եք:
- Իրականում ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար որեւէ հիմք չեմ տեսնում, ինչպես նաեւ հրաժարականի գործընթացի հետ կապված, բնականաբար, ոչ մի հիմք չեմ տեսնում: Եվ բազմիցս դրա վերաբերյալ արտահայտել եմ իմ դիրքորոշումը:
ՙԴԱ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐ ԽԱՂՈՒՄ ԷԻՆ
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ՚
Այժմ ներկայացնենք ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ կարծիքը: Հիշեցնենք, որ ՀԿԿ-ն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, սակայն չկարողացավ հաղթահարել նվազագույն 5 տոկոսի շեմը:
- Նախ, ուզում եմ հենց սկզբից արձանագրել, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) չի ընդունել ԱԺ այս ընտրությունների արդյունքները, եւ մենք ասել ենք, որ սա Ազգային ժողով չէ, այլ` ՙազգակցական ժողով՚: Երկրորդը` այն երբեք չի կարող արտահայտել ամբողջ քաղաքական կյանքը Հայաստանում, որովհետեւ Հայաստանի քաղաքական կյանքը այլ է, իսկ ընտրվածները` բոլորովին այլ. նույն մարդիկ, նույն դեմքերը, նույն զարգացման աստիճանը, եւ ի±նչ է, նրանք այսօր եկել են նոր գաղափարախոսությա±մբ... Նույն մարդիկ, հիմնականում արդեն կարծրացած մտածելակերպով լուծելու են հանրապետության առաջիկա հինգ տարիներին հուզող հարցե±րը: Այնպես որ` այս Ազգային ժողովը չի արտահայտում ամբողջ քաղաքական դիմագիծը Հայաստանում: Որեւիցե ընդդիմադիր ուժ այսօր ԱԺ-ում չկա: Ես ընդդիմադիր համարում եմ նրանց, ովքեր գաղափարական ընդդիմադիր են, ոչ թե ասում են` ընդդիմադիր ենք հայհոյելով, զանազան արտահայտություններով: Ես պարզապես անընդունելի եմ համարում այն վերաբերմունքը, որը ցուցաբերվեց ժողովրդի նկատմամբ, երբ ժողովուրդը ոչ թե ընտրող էր, այլ պարզապես աճուրդի էր հանել իր ձայնը: Դրա համար էլ այս ՙազգակցական ժողովը՚ չի արտահայտում ժողովրդի կամքը, ժողովրդին կաշառել են որպես ստրուկ, որպես աղքատ, մի բան գցել են ու ասել` գնա, այսպես արա, գնա, այնպես արա: Այնպես որ` սա աճուրդի արդյունքում ձեւավորված բիրիքային Ազգային ժողով է: Ընդ որում, բոլորն էլ ընտրակաշառք են բաժանել, ուստի նշանակովի, այլ ոչ թե ընտրված պատգամավորներ են: Ի դեպ, այսօր պատգամավորության այն թեկնածուները, ովքեր ընտրակաշառք են բաժանել, սակայն չեն ընտրվել, իրենց գումարները ժողովրդից ետ են ուզում: Եթե դրան ավելացնենք այն, ինչ որ տեղի ունեցավ ցնդող թանաքների հետ, այն, ինչ որ տեղի ունեցավ բաց քվեարկությամբ, ահաբեկումների միջոցով... Այդ բոլորի պատասխանը տվել է Եվրախորհրդի համապատասխան դիտորդական հանձնաժողովը, որը վերջապես մեկ անգամ, այն էլ` կիսատ-պռատ, տվեց ՙազգակցական ժողովի՚ արդյունքների գնահատականը: Մի թոշակառու դողդողացող ձեռքով այդ քառակուսուց մի քիչ դուրս էր գալիս, համարում էին անվավեր, իսկ օքսիդացող թանաքնե±րը... Կարծես թե ԿԸՀ-ում նստած էին անգրագետ մարդիկ եւ ոչ մի անգամ չէին փորձել այդ թանաքները... Նախօրոք անձնագրեր են հավաքել, ավել անձնագրեր են եղել... Եվ երբ այսօր փողոցում խոսում ենք ընտրությունների մասին, ժողովուրդը երկու բառ է արտասանում` ամոթ եւ խայտառակություն:
- Ասացիք, որ չկան ընդդիմադիրներ, բայց ՀԱԿ-ը ընդդիմություն չէ±... Նրանք չէին գնացել մանդատ ստանալու: Իսկ ինչպե±ս կբնորոշեք ԲՀԿ-ի կեցվածքը: Ասում են` կառուցողական են, Օսկանյանն էլ իրենց այլընտրանքային է համարում...
- Ժողովրդի մեջ մի այսպիսի ասացվածք կա` մարդը ե±րբ է շատ սուտ խոսում: Խոսում են որսորդությունից եւ պատերազմից հետո, ես ավելացնում եմ` նաեւ քարոզարշավի ժամանակ: Հիշեք քարոզարշավի ընթացքը, թե ինչպիսի խոստումներ էին հնչում` էլ սարեր շուռ տալ, սա բերելու, նա անելու, բնակարաններ հատկացնելու... Գաղութներ էլ հասան... Ինչքան սուտ կար, լցրին ժողովրդի երեսին, բայց ժողովուրդը ինքը շատ լավ հասկանում էր, թե ում ծրագիրն է իր ծրագիրը: Դա ՀԿԿ-ի ծրագիրն էր, որովհետեւ մենք փաստերով ներկայացրել էինք այս վերջին 22 տարիներում տեղի ունեցած խաբեությունները, թալանը, կոնկրետ ծրագրով էինք հանդես գալիս... Իսկ նրանք Ժողովրդին խեղդեցին ստերով, կեղծիքներով, համերգներով, հեռուստատեսությամբ զանազան մոնտաժներ անելով, հազարավոր հանրահավաքներով, շարասյուներով...
ՀԱԿ-ին դեռ մինչեւ ընտրությունները` նոր կազմավորման ժամանակ, անվանել եմ Հայ ազգային կատակերգություն: Եվ իրոք դա կատակերգություն էր, որ խաղում էին հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ասում են` մանդատները չենք ստանում: Դե, եթե չեք ստանում, լրիվ հրաժարվեք դրանցից: Եթե այսօր չգնացին, մասնակցեցին, ի±նչ փոխվեց դրանից:
- Ասում են` արդեն ԿԸՀ-ից ստացել են:
- Դա խոսում է այն բանի մասին, որ միամիտ ժողովրդին խաբում են: Ոչ մի ընդդիմություն էլ չկա այնտեղ, ուղղակի անձնական վրիժառություն է, եւ ես վախենում եմ, որ այդ անձնական վրիժառությունը հասցնի բավականին անկանխատեսելի երեւույթների:
Հիմա` ԲՀԿ-ի մասին: Պատմության մեջ առանձին դեպքեր կգտնեք, որ ասեն` կառուցողական ընդդիմություն են: Բայց իրականում կա°մ ընդդիմություն ես, կա°մ ընդդիմություն չես: Կառուցողական ընդդիմությունը ո±րն է: Եթե ընդդիմություն ենք, ամբողջովին գաղափարապես, պրակտիկ քայլերով, մեր գործունեությամբ ապացուցում ենք, որ ընդհանրապես ընդդիմություն ենք իշխող համակարգին: ՀԿԿ-ն շատ ճիշտ է հասկանում այսօրվա վարվող քաղաքականությունը: Ժողովրդի այն մասը, որը փող էր վերցրել, արդեն ծախսել է, որովհետեւ պարտքերի մեջ թաղված է. լույսի, խմելու, ոռոգման ջրի պարտք, բուհերում պարտք ունի, չի կարողանում բուժվել, որովհետեւ հնարավորություն չունի: Ի վերջո, հաց չունի... Այդ փողով մի քանի օրվա հացի խնդիրն է լուծել եւ այսօր կանգնել է նորից շվարած, մոլորված, սեւը ներսն է արել, սպիտակը` դուրսը, թե ինչպես դուրս գա այդ ծանր վիճակից: Դուրս չեն գա այս վիճակից: Այն, ինչ որ եղավ ժողովրդի գլխին, առաջիկայում, ինձ թվում է, կտանի անկանխատեսելի երեւույթների:
- Վարդան Օսկանյանն իրենց այլընտրանք է համարում: Ո±ւմ, ինչի±ն այլընտրանք:
- Չգիտեմ, թե Օսկանյանը ինչ է ասում, բայց ասելուց առաջ լավ կլիներ, որ հետ հայացք գցեր իր անցած ճանապարհի վրա: Նա ինձ հիշեցնում է ՙԿառնավալային գիշեր՚ կինոնկարի հայտնի հերոսին: Ինչի±ն ես դու ընդդիմություն, այլընտրանք: Եթե այլընտրանք ես, ինչո±ւ մտար խորհրդարան: Հայտարարություններ էր անում, որ չի գնա խորհրդարան... Բավականին ժամանակահատված ղեկավարել ես արտաքին գործերի նախարարությունը, եւ ինչի± հասանք:
- ՀԱԿ-ն ասում էր, որ մտնում են խորհրդարան, որպեսզի իշխանություններին հանգիստ չթողնեն, պահանջեն ՀՀ նախագահի հրաժարականը կամ էլ նախագահական ընտրություններից հետո պարտադրեն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
- Ես համարում եմ, որ դեռեւս վաղ է նախագահական ընտրություններին գնահատական տալ, որովհետեւ նախագահական ընտրությունները կանցնեն շատ դաժան մրցապայքարում, եւ կտեսնեք, թե ինչպիսի թեկնածուներ առաջ կգան: Հիմնական դերակատարներից կլինեն այն մարդիկ, ովքեր նախկինում արդեն ղեկավարել են երկիրը, ում ես միշտ անվանում եմ երկիրը շողուլից գցածներ: Դեռ մինչեւ օրս երկիրը շողուլի չի եկել: Նախագահական ընտրություններին ՀԿԿ-ն կունենա իր առանձին վերաբերմունքը, եւ դեռ վաղ է այդ մասին խոսել: Ինչ վերաբերում է նրանց այն ասածին, որ գնում են, ջարդելու են, նախագահի հրաժարական են պահանջելու, այս ենք անում, այն ենք անում... Մի կոպիտ անեկդոտ կա, բայց ես չեմ ուզում ասել... Մարդը պետք է մտածի, թե ինչ է ինքը խոսում: ՀՀՇ-ն սովոր է սադրանքի, եւ դա ցույց տվեցին իրենց ղեկավարման տարիները, ամեն ինչ նրանցից սպասելի է:
Պատրաստեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

