ՙՙՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԻՐԵՆՑ ՏԱՆՆ ԷԼ ԿԿՐԵՄ՚

Արխիվ 12-16

ՙՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԻՐԵՆՑ ՏԱՆՆ ԷԼ ԿԿՐԵՄ՚

Չորեքշաբթի ԿԸՀ-ի դահլիճում տեղի ունեցավ ԱԺ 5-րդ գումարման ընտրված պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը:  Ներկաների թվում, թիվ մեկ ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, պատասխանելով ՙԻրավունք՚-ի այն հարցին, թե ինչպե±ս կմեկնաբանեք նույն ընտրատարածքում Ձեր մրցակից Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությունը, որ Դուք ընտրվել եք ընտրակեղծիքներ անելով, վերջինս ասաց. ՙԼավ էլի, ես Ստյոպա Սաֆարյանին ինչ պատասխան տամ: Ախր չգիտեմ էլ ինչ բառ օգտագործեմ, ինքը որ պարտված մարդ է, թող գնա իրա համար, ի±նչ կեղծիք եմ արել: Ուրեմն ես պետք է կեղծի±ք անեի, որ Ստյոպա Սաֆարյանին կրեի: Ստյոպա Սաֆարյանին,  իմ թեկնածությունս դնեմ` իրա տանը կկրեմ՚:


ՙԱՎԵԼՈՐԴ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ՚

Ըստ որոշ լրատվամիջոցների, չնայած նրան, որ Վահան Բաբայանը անցել է ԲՀԿ շարքերը, այնուամենայնիվ ներքին կարգով շարունակում է իր նախկին կուսակցական գործունեությունը, իսկ թե որքանով է համապատասխանում այդ լուրը իրականությանը` հարցով դիմեցինք վերջինիս, ով այդ կապակցությամբ ասաց. ՙՆախկին կուսակցությունը 2011 թվականին համագումարով միացել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը, եւ այդ խոսակցությունները փակված են: Դիմել ենք լուծարման, եւ մեր կուսակցությունը այս պահին գոյություն չունի, որպես կուսակցություն, եւ ավելորդ եմ համարում նման խոսակցությունները մեկնաբանել՚:


ԲՀԿ-Ն ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿՈՎ ՉԻ ԽԱՂՈՒՄ

5-րդ գումարման ԱԺ մանդատների հանձնման արարողության ժամանակ ԲՀԿ ներկայացուցիչներից ներկա էին մի քանի հոգի, որոնց թվում էր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` չգիտես ինչու բավականին տխուր: ՙԻրավունք՚-ի այն հարցին, թե արդյոք պատրա±ստ եք նոր ձեւավորված խորհրդարանում հանդես գալ արդեն ընդդիմադիր թեւից, վերջինս նշեց. ՙՄենք արդեն ասել ենք, թե որ դաշտում ենք լինելու եւ այդ դաշտում էլ գործելու ենք խիստ կառուցողական դաշտում, եւ ժամանակն է, որ մեր քաղաքական իրականությունը դադարի քաղաքական դաշտը բաժանել սեւի եւ սպիտակի: Կարող են լինել քաղաքական ուժեր, որոնք գործելու են կառուցողական դաշտում, եթե որեւէ քաղաքական ուժ, անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտն է ներկայացնում, կներկայացնի ռացիոնալ կամ տրամաբանական առաջարկ, որը համապատասխան կլինի մեր ողջ ծրագրերին, մենք դա կպաշտպանենք, իսկ եթե գտնենք, որ համահունչ չէ` կմերժենք, անկախ նրանից, թե ով է ներկայացնում: Կարծում եմ, այսքանով կարելի է այսօր ավարտել, շատ շնորհակալ եմ՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԿԱՆԳՆԵՑՎԵՑ ՀԵՐՈՍ ՎՈՒՐԳ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ


Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր հարցազրույցներից մեկում շեշտում էր, որ նորմալ է վերաբերվում անկողմնակալ ու անկախ լրագրողների օբյեկտիվ քննադատությանը եւ հանրապետական լրատվամիջոցներին առաջարկում էր լայնորեն լուսաբանել մարզերի կյանքը, իմանալու միմիայն ճշմարտությունը: Ժողովրդական առածն ասում է, որ ճշմարտությունը իմանալու համար հարցրու կամ գժից կամ էլ ճժից: Իսկ թե ինչպես կանգնեցրին Սիսական գնդի հրամանատար, Արցախյան պատերազմի արժանի հերոս Վուրգ Ոսկանյանի հուշարձան-կոթողը` այս ամենը կարդացեք www.iravunk.com կայքում:

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Սիսիան-Երեւան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում