Ի տարբերություն ԱԺ ընտրությունների արդյունքում մանդատ վաստակած ՙԺառանգություն՚ կուսակցության նորընտիր պատգամավորների, սույն կուսակցության ցուցակում հաջողությամբ հայտնված ու ԱԺ-ում տաքուկ տեղավորված ՙԱզատ դեմոկրատներ՚ կուսակցության ՙմանդատակիրները՚ շտապել են մասնակցել ԱԺ մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Մինչդեռ ՙԺառանգություն՚-ը որոշում էր կայացրել սպասել համագումարին, եւ հրաժարվել էր մասնակցել արարողությանը: Իսկ թե ինչպե±ս է գնահատում ՙԺառանգություն՚-ը իր գործընկերների` ՙԱզատ դեմոկրատներ՚-ի նման արարքը, փորձեցինք պարզել կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՑ. ՙՄենք մեր գործընկերներին գնահատականներ չենք տալիս: Դա իրենց իրավունքն էր՚: Իսկ թե արդյոք սրանով ՙԱզատ դեմոկրատներ՚-ը ՙքաշեցի±ն՚ հարազատ ՙԺառանգությանը՚, վերջինս նշեց. ՙՈչ, չեմ կարծում որ դա որեւէ մեկի դեմ ուղղված լիներ՚: ՙԱզատ դեմոկրատներ՚-ի նման վերքագիծը շատ տրամաբանական է: Դե, իհարկե, ՙԺառանգություն՚-ից միայն մանդատ էր պետք ՙպոկել՚, էլ ի±նչ կարիք կա հաշվի նստել նրանց հետ: