ԱԺ-Ի ԳՈՐԾԻ ԳԼՈՒԽ ԿՐԿԻՆ ԿԱՆԳՆԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱԺ-Ի ԳՈՐԾԻ ԳԼՈՒԽ ԿՐԿԻՆ ԿԱՆԳՆԵՑ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ



Եվ այսպես, որոշ դադարից հետո Հովիկ Աբրահամյանը կրկին զբաղեցրեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Վերընտրվելուց անմիջապես հետո զբաղեցնելով ԱԺ խոսնակի աթոռը Հ. Աբրահամյանը ասաց. ՙՃշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում՚: Իսկ մինչ այդ Հ. Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ-ն ղեկավարելու իր ծրագիրը, որտեղ առաջնային տեղ է տրվում ՙհանդուրժողականության եւ գործընկերության մթնոլորտի ապահովմանը՚:
ԱԺ նախագահը վճռական է իր ղեկավարած օրենսդիր մարմնի դերակատարությունը բարձրացնելու խնդրում. ՙԱզգային ժողովը քաղաքական կյանքի առաջնային ամբիոնն է: Սա է քաղաքական բանավեճի բարձրագույն հարթակը: Այս դահլիճում են սկսվելու եւ ավարտվելու քաղաքական մտքի բոլոր հիմնական զարգացումները մեր երկրում եւ այստեղ են հատվելու Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ մոտեցումներն ու տարբերվող տեսակետները: Ես եռանդ չեմ խնայելու բաց, ակտիվ եւ ծանրակշիռ դերակատարությամբ Ազգային ժողով կայացնելու ճանապարհին՚:
Հատկանշական է, որ Հովիկ Արգամիչը մտադիր է նաեւ խստապահանջ լինել կառավարության նկատմամբ, անհրաժեշտության դեպքում չի պատրաստվում աչք փակել կառավարության բացթողումների վրա եւ զգուշացնում  է իր համակուսակիցներին, որոնք աշխատելու են նախարարական պաշտոններում, որ իր համար երկրի շահը վեր է կուսակցական շահից: Միեւնույն ժամանակ ԱԺ նախագահը նշում է, որ այն հարցերում, որտեղ կառավարությունը գործելու է ի շահ ժողովրդի եւ ունենալու է պաշտպանության կարիք, ապա Հ. Աբրահամյանը կդառնա նրա առաջին պաշտպանը. ՙԱզգային ժողով-կառավարություն հարաբերությունները տեսնում եմ դինամիկ զարգացման հարթությունում: Այո, կառավարությունը ձեւավորում է իշխող քաղաքական ուժը եւ ես, որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ունեմ կառավարության գործունեության վրա ազդելու ներկուսակցական հարթությունը: Միեւնույն ժամանակ ես համոզված եմ, որ անկախ առկա այլ մեխանիզմերից, Ազգային ժողովն է, որ պետք է եւ կարող է առավել ընդգրկուն կերպով դիտարկել իրականացվող քաղաքական տարբեր ասպեկտները եւ նոր երանգներ հաղորդել: Չկասկածեք, որ որպես խորհրդարանի նախագահ ես չեմ վարանելու լինել կառավարության քննադատը բոլոր այն հարցերում, որոնք, իմ կարծիքով, լուծվում են անբավարար արդյունավետությամբ կամ արագությամբ: Միեւնույն ժամանակ ամբոխահաճո կամ ինքնանպատակ քննադատության դեպքում լինելու եմ կառավարության առաջին պաշտպանը, քանի որ ինձ համար չկան ինքնանպատակ գերատեսչական կամ կուսակցական շահեր, կա միայն Հայաստանի ու մեր ժողովրդի շահը, եւ հանուն դրա իրականացվող գործունեությունն եմ միայն համարում արդարացված՚:
ԱԺ նախագահը նաեւ անդրադարձավ խորհրդարանական դիվանագիտության խնդրին եւ խնդիր դրեց ԱԺ պատգամավորների առաջ հակահարված տալ թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությանը. ՙՄեր որոշ հարեւաններ լայն թափով հակահայ գործունեություն են ծավալում աշխարհի գրեթե բոլոր քաղաքական հարթակներում: Նման ռեսուրսների դիմաց մենք պարտավոր ենք առավել արդյունավետ օգտագործել մեր բոլոր հնարավորություններն ու մեխանիզմները: Այս հարցում մեծ դեր ունի նաեւ խորհրդարանը, եւ մենք բոլորս շատ ակտիվ պետք է լինենք ամենատարբեր ձեւաչափերում մեր երկրի շահերին հետամուտ լինելու հարցում՚:
Մի խոսքով, պետք է սպասել, որ Հովիկ Աբրահամյանը իրեն բնորոշ էներգիայով ու կազմակերպչական ջիղով հզոր թափ կհաղորդի Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին:  

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում