ՙՙՙՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚ ՓՈՐՁԵՑ ԿԱՍԵՑՆԵԼ ԴԱՏԸ
Արխիվ 12-16ՙԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ՚ ՓՈՐՁԵՑ ԿԱՍԵՑՆԵԼ ԴԱՏԸ
Երեկ տեղի ունեցավ ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության դատական հայցն ընդդեմ ՙԻրավունք՚ եւ ՙԱրգումենտի նեդելի՚ թերթերի: Հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ նախորդ նիստում, իրենց կողմից առաջ քաշված ՙԻրավունք՚-ի հետ հաշտության վերաբերյալ հարցը ՙառայժմ վերջնական լուծում չի ստացել՚:
ՙԿյանքի խոսքի՚ փաստաբան Պապիկյանը հայտնեց նաեւ, որ բացի Ռուսաստանի գլխավոր հոգեգալստական Ս. Ռյախովսկու եզրակացությունից, որն արդեն ներկայացվել է դատարանում, նրանք սպասում են ինչ-որ այլ ռուսաստանյան ՙփորձագետների՚ եզրակացությանը: Ավելին, ՙԿյանքի խոսք՚-ը փորձեց կասեցնել իր իսկ կողմից նախաձեռնած դատավարությունը: Աղանդի փաստաբանը իր կարծիքով հակասություններ գտավ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ու ՀՀ Սահմանադրության միջեւ, քանի որ առաջինում խոսվում է գործարար համբավի պաշտպանության մասին, իսկ կրոնական կազմակերպությունը գործարարությամբ զբաղվել չի կարող: Իհարկե այստեղ փաստաբանի հետ կարելի է համաձայնվել, որ կրոնը գործարարությունից պետք է որ հեռու լինի, սակայն այդ դեպքում ինչպե±ս հասկանալ, որ ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպությունը հիմնել է ՙԿյանքի խոսք՚ ՍՊԸ-ն եւ դրա միջոցով ուղղակիորեն զբաղվում է գործարարությամբ: Ահա ըստ աղանդավորների փաստաբանի օրենսդրական հակասությունների, նա միջնորդեց դատարանին դիմել Սահմանադրական դատարանին: ՙԻրավունք՚-ի ներկայացուցիչները` փաստաբան Լեւոն Բաղդասարյանը եւ ՍԻՄ Հայկ Բաբուխանյանը նշեցին, որ ՙԿյանքի խոսքը՚ փորձում է այս կերպ ձգձգել դատավարությունը` ՙԻրավունք՚-ի հանդեպ տեւական դատական հետապնդումով, խոչընդոտել ազատ մամուլի գործունեությանը: Իսկ դատավոր Ներսիսյանը ՙԿյանքի խոսք՚-ի կողմից հայտնաբերած իբր հակասությունների մասին մի փոքրիկ դասախոսություն կարդաց աղանդավորների փաստաբանի համար` կոչ անելով ավելի ուշադիր հետեւել իրավական գործընթացներին եւ, ի վերջո, մերժեց դատավարությունը կասեցնելու ՙԿյանքի խոսքի՚ փորձը նշանակելով դատական հաջորդ նիստը հունիսի 21-ին:
Այսպիսով հակասական իրավիճակը դատի շուրջ շարունակվում է, եւ հայցվոր կողմը` այսինքն ՙԿյանքի խոսքը՚, փորձում է տարբեր միջոցներ գտնել դատավարությունից դուրս գալու համար. մեկ առաջարկում է հաշտություն, մեկ էլ միջնորդում է կասեցնել դատավարությունը, իսկ պատասխանող կողմը, այսինքն` ՙԻրավունք՚ թերթը, պահանջում է արագացնել դատավարությունը եւ հանգեցնել դատական վճռի: Իսկապես ճիշտ էր Հ. Բաբուխանյանը, որ այս դատավարությունում հայցվորն ու պատասխանողը փոխվել են տեղերով եւ իրական հայցվորը ՙԻրավունք՚-ն էր, որը պահանջում է ՙԿյանքի խոսքից՚ դադարեցնել ազատ մամուլի, ազատ խոսքի եւ կարծիքի ազատ արտահայտման իրավունքի հետապնդումները:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

