ՄԵԶ ՊԵՏՔ Է ՙԵՎՐԱՏԵՍԻԼԸ՚

Արխիվ 12-16

ՙՄԵԶ ՊԵՏՔ Է ՙԵՎՐԱՏԵՍԻԼԸ՚

Բաքվում շաբաթ օրն ավարտվեց ՙԵվրատեսիլ 2012՚ մրցույթը: Եզրափակչում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ ԼՈՐԵՆԸ: Իսկ դա նշանակում է, որ ՙԵվրատեսիլ 2013՚-ը կկայանա Շվեդիայում: Երկրորդ տեղը զբաղեցրեցին Ռուսաստանը ներկայացնող ՙԲուրանովյան տատիկները՚, իսկ երրորդ տեղում է Սերբիան ներկայացնող Ժելկո Յոկսիմովիչը:
Տեղեկացնենք, որ Լորենը արաբ է, երգչուհու կարիերան սկսել է 2004թ.` Շվեդիայում մասնակցելով ՙIdol 2004՚ մրցույթին եւ զբաղեցնելով 4-րդ տեղը: 2005-ին ՙRob’n’Raz՚ խմբի հետ միասին թողարկել է դեբյուտային ՙThe Snake՚ երգը: 2012-ին հաղթել է Շվեդիայում մեծ լսարան ունեցող ՙMelodifestivalen՚ մրցույթում եւ իրավունք է ստացել Շվեդիան ներկայացնել ՙԵվրատեսիլ 2012՚-ում: Իսկ հայաստանյան մրցույթներում հաղթողն արդեն նախօրոք հայտնի է լինում: Իսկ ընդհանրապես դիտելով մրցույթը` եկանք այն եզրահանգմանը, որ Հայաստանում շատ քիչ երգիչներ կան, ովքեր նորմալ վոկալային տվյալներ ունեն եւ կարող են հաջողությամբ ներկայացնել երկիրը:
Անցնենք առաջ եւ հիշեցնենք, որ Հ1-ը ցուցադրեց ՙԵվրատեսիլը՚, չնայած մինչեւ եզրափակչի սկիզբը դեռ պարզ չէր` ցուցադրելո±ւ են, թե± ոչ: Այս կապակցությամբ Հ1-ի տարածած հայտարարությունում նշված է, որ չէին հաստատում ՙԵվրատեսիլի՚ ցուցադրությունը, քանի որ չկար վստահություն, որ այն կհամապատասխանի մրցույթի չափանիշներին` չի պարունակի բովանդակային շեղումներ: Խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի մասին է. ՙԿար մտավախություն, եւ այն հաստատվեց երեկ մեկնաբաններին ուղարկված նյութերով, որոնցից պարզ դարձավ, որ Ադրբեջանի տեսաբացիկը կոչվում է Ղարաբաղ: Ասվում էր` իբր Ղարաբաղը Ադրբեջանի մշակութային կենտրոններից է, նշված էր Շուշին եւ այլն: Հ1-ը բողոքարկեց բացիկի բովանդակությունը: ԵՀՄ-ն խոստացավ հյուրընկալող երկրի միջոցով փոխել այն: ԵՀՄ մեդիա-ղեկավար Անիկա Նայբերգ-Ֆրանկենհաուզերը նշել է, որ ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղի թեմայի արծարծումը առաջ կբերի քաղաքական քննարկումներ, ինչը հակասում է ՙԵվրատեսիլի՚ կանոններին: Այնուհետեւ ադրբեջանցիները եվրոպացիներին բացատրել էին, թե Ղարաբաղ ասելով նկատի չունեն Լեռնային Ղարաբաղը, այլ ավելի լայն տարածք: ԵՀՄ-ից ստացանք հավաստիացում, որ հոլովակը եթերում կլինի վերամոնտաժված, քաղաքական ակնարկները հեռացված՚: Իսկ ընդհանրապես ամբողջ հեռարձակումը Ադրբեջանի չունեցած մշակույթի, ավանդույթների գովքն էր, որին կանդրադառնանք ՙԻրավունքի՚ առաջիկա համարում:  
Մինչեւ այսօր էլ կարծիքներ են հնչում այն մասին, թե կարիք կա±ր բոյկոտել ՙԵվրատեսիլը՚, սակայն մենք եղել եւ մնում ենք այն տեսակետին, որ Բաքու չգնալու մասին պետք է հայտարարվեր հենց այն օրը, երբ պարզվեց, որ ՙհաղթել՚ են Ադրբեջանի ներկայացուցիչները: Ոչ միայն պետք է հայտարարվեր, այլեւ միջազգային հանրությանը տեղեկացվեր բոյկոտելու պատճառների մասին: Չարվեց, եւ հիմա պետք է մուծենք ոչ միայն մասնակցության համար, այլ նաեւ տուգանք` այդ վճարի 50 տոկոսի չափով, իսկ այդ գումարը, ըստ որոշ հրապարակումների, 120 հազար եվրո է: Եվ հերթական անգամ ուզում ենք հնչեցնել մեր ավանդական հարցը` մեզ պե±տք է ՙԵվրատեսիլը՚:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում