ՙԲՐԻԹԻՇ ՊԵՏՐՈԼԻՈՒՄԸ՚ ԿՀԵՌԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Արխիվ 12-16![]()
Բնականաբար, հասկանալ է պետք, թե պաշտոնապես բրիտանական համարվող, սակայն հրեական արմատներ ու տերեր ունեցող ՙԲրիթիշ Պետրոլիումն՚ ինչո±ւ այս ամենաանհարմար պահին փաստացի ՙքցեց՚ Օբամային: Այն էլ` նախագահական ընտրությունների շեմին, երբ ԱՄՆ-ի ամենազորության վարկանիշի նման անկումը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Վերլուծաբաններն այս հարցի մի քանի պատասխան են տեսնում, որոնք, թերեւս, ինչ-որ կետում շաղկապվում են: Առաջին տեսակետի կրողները նախ հիշեցնում են, որ ՙԲրիթիշ Պետրոլիումը՚ Ադրբեջան է մուտք գործել դեռ նոր-նոր քանդված ԽՍՀՄ-ի փլատակների վրա, եւ այն բոլոր զարգացումները, որն ունեցել է Ադրբեջանը, հենց այս էներգետիկ գերհսկայի շնորհիվ էր: Այս ընկերությունն էր, որ կառուցեց Բաքու-Ջեյհան նավթատարը: Այն եւս, ինչպես որ մասնագետներն ասում են ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ի մասին, մինչ օրս էլ համարվում է բիզնեսի տեսակետից վնասաբեր, սակայն ՙԲրիթիշ Պետրոլիումը՚ ժամանակին գնաց այդ ռիսկին, քանի որ Բաքու-Ջեյհանը համարվում էր Իսրայելի էներգետիկ անվտանգության կարեւորագույն օղակ եւ որոշ տարիների ապահովում էր այդ երկրի նավթի պահանջարկի 1/3-ը: Հենց նույն խնդրին պետք է մասամբ ուղղված լիներ նաեւ ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ն, սակայն նաեւ այն առանձնահատկությամբ, որ այդ խողովակաշարով անցնող գազի պաշարների մի պատկառելի մասը պետք է Թուրքիայով տարանցվեր դեպի Եվրոպա: Իսկ դա նշանակում էր, որ Թուրքիան այդ դեպքում վերածվում էր Եվրոպայի էներգետիկ անվտանգության օղակի, դրանից բխող բոլոր հարմարավետ հետեւանքներով հանդերձ: Սակայն ներկայումս, ըստ նույն տեսակետը կրողների, ի հայտ են եկել նոր իրողություններ: Նախ` Իսրայելի միջերկրածովյան ափամերձ հատվածներում հայտնաբերվել են գազի հսկայական պաշարներ, ինչն ի զորու է առհասարակ վերացնել այդ երկրի էներգետիկ խնդիրներն ու այդ թվում` Ադրբեջանից ու այնտեղից եկող էներգակիրների ուղիներից կախվածության հարցը: Երկրորդըª թուրք-իսրայելյան հարաբերությունները սրվել են այն աստիճան, որ այս օրերին թուրքերը որոշել են հեռակա կարգով դատել այն իսրայելյան պաշտոնյաներին, ովքեր տվել են հայտնի ՙԱզատության տորմիղի՚ վրա հարձակման հրամանը: Իսրայելյան պաշտոնյաներին դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել. մեղադրյալներից յուրաքանչյուրին սպառնում է 18032 տարվա ազատազրկում: Սա արդեն նշանակում է, որ այդ միջադեպից հետո հաշտվելու փորձերն ապարդյուն են անցել, եւ այս իրավիճակում հրեական ծագման ՙԲրիթիշ Պետրոլիումը՚ հազիվ թե մատը մատին տա մի ծրագրի համար, որը Թուրքիային դարձնում է էներգետիկ տարանցման երկիր:
Երկրորդ բացատրությունը հետեւյալն է. չնայած բոլոր փորձերին` Իրանի նկատմամբ ռազմական արշավ ձեռնարկելու համաձայնություն Իսրայելն Օբամայի վարչակազմից պոկել չկարողացավ: Պատերազմից խուսափելու քանիցս արված մոտավորապես նույն ձեւակերպումը հերթական անգամ էլ օրերս հնչեցրեց Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան. ՙԱմերիկացի զինվորականները պատրաստ են հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին...՚: Բայց նաեւª որ ՙՎաշինգտոնը դեռեւս հույս ունի, որ դիվանագիտական ճակատում կհաղթանակի՚: Գումարած դրան` Իսրայելում գնալով ավելի համառ են դառնում ԱՄՆ-ի հասցեին հնչեցվող այն մեղադրանքները, թե վերջինս իր ՙԱրաբական հեղափոխություններով՚ Իսրայելի շուրջ ստեղծեց վերջինիս հանդեպ մեծ թշնամանք ունեցող ծայրահեղ իսլամական հայացքներով պետությունների մի խումբ, եւ այդ գործընթացը դեռ փորձում է շարունակել Սիրիայի միջոցով: Բացի այդ, որ ԱՄՆ-ի աջակցությամբ մի շարք արաբական երկրներ արդեն պատրաստ են տնտեսաքաղաքական բլոկով հանդես գալու, ու դա եւս, վաղ թե ուշ, ուղղվելու է Իսրայելի դեմ: Մի խոսքով, որ Օբամայի վարչակազմը բարեկամի դիմակի տակ տարածաշրջանում վարում է հակաիսրայելյան քաղաքականություն: Եվ դրա պատասխանը, ըստ հիշատակված տեսակետը կրողների, ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ից ՙԲրիթիշ Պետրոլիումի՚ դուրս գալու միջոցով Օբամային հարվածելու քայլն էր:

