Վերջերս տարածված այն լուրերը, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը հեռացվում է պաշտոնից, քանի որ առանց տեղեկացնելու ԲՀԿ-ին ՀՀ նախագահի նստավայրում է եղել, հերքում է ԲՀԿ ՔԽ անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ.
ՙԱնիմաստ տեղեկությունները ես չեմ մեկնաբանում եւ ընդհանրապես խորհուրդ կտայի չճշտված տեղեկությունների եւ անիմաստ տեղեկատվությունների փոխարեն, լրագրողներն ավելի լավ է զբաղվեն իրենց մասնագիտական գործունեությամբ՚: Ինչ վերաբերում է Օլիմպիական կոմիտեի նախագահի եւ Անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հնարավոր հեռանալուն, պարզվում է նույնպես որեւէ հիմք չկա. ՙԱյդ հարցը հերքվել է եւ նմանատիպ հարցերով կխնդրեի դիմել կուսակցության մամլո խոսնակին: Ես ընդամենը կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եմ՚: Ասում են` առանց կրակ, ծուխ չի լինում, իսկ թե այս դեպքում ՙծուխն՚ ի±նչ հետեւանքներ կունենա ԲՀԿ-ի համար ով-ով, բայց Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի մամլո խոսնակները, հավանաբար, չգիտեն, այդ պատճառով խուսափում են հեռախոսազանգերից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Երեկ Երեւանի Շարուրի 37 հասցեում գտնվող ՙԷլեկտրոն՚ գործարանում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, ինչի հետեւանքով փլատակներում հայտնված 64-ամյա Ազիզբեկ Բարսամյանը մահացել է տեղում, իսկ 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել: Իսկ թե ի±նչն է դարձել պայթյունի պատճառը դեռեւս պարզ չէ, այս մասին ՙԻրավունք՚-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից. ՙԴեռ որեւէ տեղեկատվություն չկա: Իսկ վարկածներ տալու իրավասու չենք, դրանով զբաղվում են համապատասխան մարմինները: Այս պահին մեր կողմից այնտեղ տարվող աշխատանքները ավարտված են՚: