ՙԻՆՉՈՒ ՀԱԿ-ՈՒՄ ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ՀԱԿ-ՈՒՄ ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

ՀԱԿ խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են շրջանառվում` արդյոք ՀԱԿ-ը կբոյկոտի մանդատներ ստանալու հանդիսավոր արարողությունը եւ ԱԺ անդրանիկ նիստը, ու նաեւ անորոշ է ՀԱԿ խմբակցության ղեկավարի անունը, ու որոշ ՀԱԿ-իստներ պնդում են, որ այդ հարցերը նույնիսկ չեն քննարկվել:
Սակայն, ինչպես տեղեկացանք ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրից, խառնաշփոթի ու բոլոր հարցերը հետին պլան մղելու պատճառն այն է, որ ԼՏՊ-ն պնդում է, որ եղած կազմում պետք է ինքնաբացարկ լինի, որպեսզի խորհրդարան կարողանա գալ Սարիբեկ Սուքիասյանը: Այ, հենց այդ ինքնաբացարկի խնդիրն էլ դարձել է խառնաշփոթի պատճառ, քանզի եղածներից ոչ ոք չի կամենում հրաժեշտ տալ վերջապես մի կերպ ձեռք բերված մանդատին: Ասում են, որ անգամ այդ թեմայի շուրջ վեճերը հասել են փոխադարձ հայհոյանքների եւ վիրավորանքների:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է


Հայ ազգային կոնգրեսը դեռ ՙգցում-բռնում է՚ լինել, թե չլինել 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանն ու առաջին հանդիսավոր նիստին:
Պարզվում է ՀԱԿ-ում ՀԱԿատոնական տրամադրություն է տիրում: Երբ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե արդյոք ՀԱԿ-ը կմասնակցի ԱԺ առաջին նիստին, պարզվեց, որ վերջինիս միայն իր հեռախոսի մարտկոցն է անհանգստացնում ու իր վատ տրամադրությամբ կիսվեց մեզ հետ. ՙԻնձ մի° զանգահարեք, անընդհատ զանգահարում եք, եթե չեմ պատասխանում, ուրեմն զբաղված եմ, զարյադկես նստում է ձեր պատճառով՚: Թե ո±ւմ զանգերից էր այդպես բորբոքվել պարոն Մանուկյանն, այդպես էլ չհասկացանք, քանի որ մենք ընդամենը մեկ զանգ էինք կատարել ու ստացել այսպիսի պատասխան: Ինչեւէ, մեր հարցերի պատասխանները տվեց ՀԱԿ ՙքաջատեղյակ՚ ներկայացուցիչ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: Վերջինս ՙխփեց հա°մ նալին, հա°մ մեխին՚ եւ ԱԺ մանդատների հանդիսավոր հանձնման արարողությանն ու առաջին նիստին ՀԱԿ-ի մասնակցության վերաբերյալ նշեց. ՙԵս տեղյակ չեմ, չեմ կարող ո°չ ասելª այո, ո°չ ասելª ոչ՚: Իսկ թե պարոն Բագրատյանը կստանձնի± ՀԱԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, վերջինս նույնքան զարմացավ, որքան որ մեզ զարմացրեց իր պատասխանով. ՙՈչ, այդպիսի հարց չի քննարկվել, ես նման տեղեկություն չունեմ՚: Նա չունի, սակայն ՀԱԿ-ի անդամ, թիվ 1 ընտրատարածքում պարտված թեկնածու Գայանե Առուստամյանը իր ասուլիսին Բագրատյանի` խմբակցության ղեկավար լինելը նշել է որպես կայացած փաստ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՄԵԾ ԲԼԵՖ


Ինչպես հայտնի է` վերջերս համացանցում կտրուկ շատացել են հայերի անունից արված տեսաֆիլմերը, ուր ներկայացվում` իբր հայերը քայլ առ քայլ մտադիր են գրավել Աբխազիան, ինչպես նաեւ` իբր հավակնություններ ունեն Ռուսաստանի հարավի հայաշատ շրջանների նկատմամբ: Հայերի անունից պատրաստվող այդ զանգվածային կեղծիքները, մեր ունեցած տեղեկություններով, գրավել են Հայաստանի անվտանգության եւ իրավապահ մարմինների ուշադրությունը, եւ ոստիկանության 6-րդ վարչության կիբերհանցագործությունների բաժինն ու ԱԱԾ-ն հետաքննության ընթացքում արդեն իսկ պարզել են այդ կեղծիքների արտադրության հիմնական կենտրոնները: Պարզվել է, որ արտադրողների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն, ինչպես նաեւ որոշ դեպքերում ներգրավված են եւ վրացիներ:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում