ՙՙՙԻ ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ` ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԻ ՎԵՐՋՈ, ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆՔ`  ԻՆՉ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ՚



Նախորդ համարներում ներկայացրել էինք մասնագետների կարծիքներն այն մասին, թե ինչ տվեցին մեզ իրավական առումով Առաջին Հանրապետությունը եւ այդ թվականներին կնքված տարբեր պայմանագրերը: Շարունակում ենք վերոնշյալ թեմայով հարցազրույցների շարքը, եւ այսօրվա մեր զրուցակիցն է Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
-Ինչ տվեց մեզ Առաջին Հանրապետության ստեղծումը:
- Ես կփորձեի կապել Առաջին Հանրապետության ստեղծումը, գոյությունը մայիսյան հերոսամարտերի հետ: Քանի որ հենց այդ հերոսամարտերի արդյունքում մենք կարողացանք ապահովագրել մեր պետականության ստեղծման հիմքերը, այսինքն` հաղթանակները իրենց տրամաբանական հանգուցալուծմանը հասան հենց այդ թվականներին: Չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, Առաջին Հանրապետությունը մեծ բան տվեց ողջ հայությանը: Առաջին հերթին` հենց պետականության գաղափարի վերաժեւորումը եւ առարկայացումը: Այսինքն` մենք կարողացանք վերստեղծել պետականություն, համախմբվել, ունենալ պետական ինստիտուտներ: Առաջին Հանրապետության ստեղծումը հավաքական ժողովրդի գիտակցության մեջ, կարելի է ասել, որակական նոր փուլ ստեղծեց: Առաջին Հանրապետության կարճաժամկետ գոյությունը ավելի շատ կարեւորում եմ հենց այդ տեսանկյունից:
- 1918-23թթ. կնքվեցին տարաբնույթ միջազգային պայմանագրեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին Հայաստանին: Դուք` որպես թուրքագետ, ինչպե±ս կգնահատեք այդ պայմանագրերն իրավական տեսանկյունից, արդյոք կարո±ղ ենք դրանց իրավական կողմին անդրադառնալ այսօր:
- Բավական բարդ մի ժամանակաշրջան է իրենից ներկայացնում, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում մեծ փոփոխություններ, կարեւոր զարգացումներ եղան, որոնք հանգուցալուծվեցին իրավապայմանագրային դաշտում: Ստորագրվեցին մի շարք պայմանագրեր եւ մինչ օրս մասնագիտական շրջանակներում թե° իրավունքի մասնագետների, թե° պատմաբանների քննարկումների, բանավեճերի առարկա են դարձել: Փաստորեն հարց է, թե որ պայմանագրերն են այսօր ակտուալ կամ որոնք ինչ տվեցին մեզ, որոնք էին բաց, որոնք կարելի է այսօր վերանայել, եւ ինչ հնարավորություններ ունենք այսօր: Սա, առաջին հերթին, միջազգային իրավունքի մասնագետների խնդիրն է: Կարծում եմ, որ պետք է Հայաստանում ունենանք փորձագիտական խումբ կամ առանձին փորձագետներ, որոնք հստակ կարող են իրավաքաղաքական հիմքի վրա միջազգային իրավունքի հիման վրա վերլուծել այդ պայմանագրերը, գտնել բացեր եւ հասկանալ` արդյոք ներկայիս Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը ենթադրո±ւմ են որոշակի գործընթացներ այդ հարցերի շուրջ, թե± ոչ: Այստեղ կարեւոր է հաշվարկել մեր հնարավորությունները. այս առումով ինչպիսի± հնարավորություններ ունենք, ինչպե±ս կարող ենք այդ հնարավորությունները զուգորդել մեր ազգային պետական շահերի հետ եւ համապատասխան պայմաններում ծավալել համապատասխան գործունեություն, վարել համապատասխան քաղաքականություն:
Ես դժվարանում եմ միանշանակ պայմանագրերին գնահատականներ տալ, որովհետեւ դա վիճահարույց խնդիր է եւ, առաջին հերթին, կարծում եմ, որ դրանով պետք է զբաղվեն միջազգային իրավունքի մասնագետները, իրավունքի հիման վրա փորձեն գտնել բացերը եւ վիճարկելիությունները, որոնք առկա են: Ուստի ես կարեւորում եմ հենց նման փորձագետների, պատմաբանների, քաղաքագետների համակարգված աշխատանքները: Ի վերջո, մենք պետք է հասկանանք` ի±նչ ենք ուզում, ի±նչ ենք ակնկալում: Այսինքն` եթե վաղը Թուրքիան հայտարարի, որ ներողություն է խնդրում կատարվածի համար, ո±րն է լինելու մեր հաջորդ քայլը: Դրա պատասխանը, ցավոք, դեռեւս չենք պատկերացնում, քանի որ չունենք համակարգված համալիր մոտեցում, չունենք հայեցակարգային մոտեցում: Մի մասը գտնում է, որ Սեւրի պայմանագիրը կամ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը կարող են այսօր դառնալ կենսունակ զուտ իրավական հարթության վրա, որտեղ ՀՀ-ն կարող է հանդես գալ կատարման հետ կապված միջազգային հարթությունում, իսկ մի մասն էլ գտնում է, որ, չէ°, Լոզանի պայմանագրով Սեւրի պայմանագրի հարցը, այսպես ասած, լուծվեց: Ուստի այստեղ զուտ մասնագիտական գործունեություն պետք է լինի այս բոլոր խնդիրները պարզելու, վերհանելու համար, մեր ռեսուրսները ճշգրտելու եւ հստակեցնելու մեր հնարավորությունները:
- Այնուամենայնիվ, Սեւրի պայմանագիրը որեւէ իրավական ուժ կարո±ղ է ունենալ միջազգային հարթությունում:
- Անկախ նրանից, թե իրավական առումով Սեւրի պայմանագիրը ինչ կարող է մեզ տալ, առաջիկայում, կարծում եմ, որ փորձագիտական, հասարակական, ինչո±ւ չէ, նաեւ գիտական շրջանակներում պետք է ակտիվորեն քննարկվի այս թեման, դարձվի քննարկման առարկա միջազգային իրավական դաշտում: Առաջնահերթ սա եմ կարեւորում, այսինքն` գիտաժողովներ, կոնֆերանսներ, բանավեճեր, որպեսզի նաեւ միջազգային հանրությունը, տարբեր երկրների քաղաքագետներ, մասնագետներ, նրանք, ովքեր այս կամ այն կերպ զբաղվում են տարածաշրջանի հիմնախնդիրներով, կարողանան ռեալ պատկերացում կազմել ոչ միայն զուտ Սեւրի պայմանագրի մասին, այլ հասկանալով, խորամուխ լինելով այս հարցերի մեջ` պատկերացնեն նաեւ հայության Ցեղասպանությունը, Ցեղասպանության հետեւանքները, սրանից ածանցյալ այլ խնդիրներ: Ուստի, կարծում եմ, գիտական, հրապարակային, փորձագիտական քննարկման տիրույթում պետք է պահվի այս հարցը: Դրան զուգահեռ` արդեն մասնագիտական բարձր մակարդակով իրավական հարթության մեջ բոլոր այդ հարցադրումների պատասխանը գտնելու համար պետք է ունենանք համապատասխան մշակումներ, ուսումնասիրություններ: Այս ամբողջը ունենալուց հետո մենք միայն կարող ենք խոսել առկա հնարավորությունների մասին եւ գտնել այն ուղիները, ճանապարհները, թե ինչպես կարող ենք այդ հնարավորությունները կիրառել եւ իմանալ` նման կիրառման դեպքում ինչ արդյունքներ կարող ենք ունենալ:
- Ինչպես կմեկնաբանեք Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Պատմաբանների մի մասը պնդում են, որ դաշնակցականները չպետք է կնքեին այդ պայմանագիրը` դա իրենց կողմից դավաճանություն համարելով: Ի±նչ կասեք Դուք:
- Տարիների հեռվից պատմական անցքերին կարելի է տալ տարբեր որակումներ: Նման որակումները, չեմ կարծում, որ տեղին են, որովհետեւ պատմական իրավիճակը այնպիսին էր, որ կախված չէր որեւէ մեկից. իրավիճակը բավական արագ էր զարգանում, գնում էին տարբեր գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին միմյանց հետ: Նման ծանր, բարդ ժամանակահատվածում դժվար էր այնպիսի անսխալ քայլեր անել, որ վրիպումներ չլինեն: Ուստի վերագրել դավաճանություն` ես ձեռնպահ կմնամ կամ չեմ կիսում նման կարծիքները:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում