ՏԻԿԻՆ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻՑ ՄԵԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

Արխիվ 12-16

 

 

ՏԻԿԻՆ ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻՑ ՄԵԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ



ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-Ն ՄԵՌԱՎ

Այն, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր դեպի Հայաստան ուղղված ԱՄՆ-ի հիմնական աշխարհաքաղաքական քայլերը հետապնդում են մեկ գերխնդիր` մեր աշխարհագրական տարածքով Ռուսաստան-Իրան ցամաքային հաղորդակցությունն անհնար դարձնելուն, Հարավային Կովկասում վերջին` մեր երկրում տեղակայված ռազմաբազան, այսինքն` Ռուսաստանի ներկայությունը չեզոքացնելուն, դրանով իսկ այս տարածաշրջանով արեւմուտք-արեւելք կայուն բաժանարար գիծ ձեւավորելուն ու ՌԴ-ի շարժը դեպի հարավ կասեցնելուն, եւ, որ դրա հիման վրա էլ այստեղ ձեւավորվում են հիմնական աշխարհաքաղաքական բախումները, նորություն չէ: Սակայն ռուսական աճող հակազդեցությունը, որն իր գագաթնակետին է հասնում Եվրասիական միության ձեւավորման ծրագրերով ՌԴ նախագահի պաշտոնին Վլադիմիր Պուտինի վերադարձով, կարող է հիշատակված ամերիկյան բոլոր ծրագրերը ձախողել: Իսկ նման մի շարք դրվագներ ներկայումս սկսել են ավելի ու ավելի հաճախակի նկատվել:

Բանը հասել է նրան, որ արեւելք-արեւմուտք բաժանարար գծի յուրօրինակ խորհրդանիշ համարվող ՙՆԱԲՈՒԿԿՈ՚ էներգետիկ նախագիծը կարելի է գորժնականում արդեն իսկ գրեթե պաշտոնապես մեռած համարել: Բանը հասավ նրան, որ օրերս այդ նախագծին մասնակից հիմնական ընկերությունը` ՙԲրիթիշ Պետրոլիումը՚, հայտարարեց ծրագրից դուրս գալու մասին: Սակայն անգամ այդ իրավիճակում ԱՄՆ-ը ընդգծեց, թե որքան է կարեւորում ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ն: Համենայնդեպս, նախագծից դուրս գալու ՙԲրիթիշ Պետրոլիումի՚ հաղորդագրության հետ միաժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը շտապեց հավաստիացնել, որ ՙԱՄՆ-ը նախկինի պես վճռականորեն աջակցում է ՙՆԱԲՈՒԿԿՈ՚ գազատարի շինարարությանը՚, որը համարում է ՙչափազանց կարեւոր նախագիծ՚: Միաժամանակ, ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ի կողմնակիցները դրանից հետո շտապեցին խոսել նախագիծը փոփոխությունների ենթարկելու, մասնավորապես` դրա նախագծային երկարությունը մոտ 1/3-ով կրճատելու ցանկության մասին: Սակայն ոչինչ չի օգնում. նախագծին մասնակցության հայտ ներկայացրած մի շարք այլ ընկերություններ եւս հայտարարեցին դրանից հրաժարվելու մասին: Նման ակնարկներ հնչեցին անգամ Եվրոպական որոշ երկրներից: Իսկ սա արդեն ուղղակի հարված է ինչպես տարածաշրջանում ամերիկյան քաղաքական շահերին, այնպես էլ, որ միգուցե ավելի հեռուն տանող ազդեցություններ կարող է ունենալ, հեղինակությանը. վերջինս դրանով աշխարհի աչքերում ստանում է այդ գլոբալ պայքարում տանուլ տվածի տեսք: Այսինքն` ԱՄՆ-ի ամենազորության վարկանիշը, ըստ էության, միայն ՙԲրիթիշ Պետրոլիումի՚ հիշատակված հայտարարության արդյունքում նկատելիորեն սասանվեց, ինչը նպաստելու է բազում այլ տարածաշրջաններում հակաամերիկյան գործընթացների ակտիվացմանը:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-Ի ՁԱԽՈՂՈՒՄԻՑ

Ինչեւէ, ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ի շուրջ ձեւավորված այս նոր իրավիճակը մի շարք հետաքրքիր տարածաշրջանային զարգացումների ազդակ կարող է դառնալ: Հայաստանի համար կարեւորներից մեկն այն է, որ դրանով Ադրբեջանը Եվրոպայի աչքերին գործնականում կորցնում է իր ողջ էներգետիկ հմայքը: Եվ այդ տեսանկյունից, թերեւս, պատահական չէր, որ, ասենք, այս օրերին Ադրբեջանում ընթացող ՙԵվրատեսիլի՚ շրջանակներում արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ, համերգի փոխարեն, ավելի շատ շեշտադրումներ էին անում ադրբեջանական ներքաղաքական ծանր վիճակի, մասնավորապես` ընդդիմադիրներին ճնշելու, կոռուպցիայի, Ալիեւի դինաստիային պատկանող միլիարդավոր դոլարների ու նման այլ բաների վրա: Գումարած դրան, Ալիեւն արդեն ֆինանսական առումով եւս չի կարող մեծ վստահություն ունենալ վաղվա օրվա նկատմամբ: Մի կողմիցª նույնիսկ ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում ինչպես նավթարդյունահանման ծավալների, այնպես էլ` նավթի պաշարների մտահոգիչ անկումների մասին, մյուս կողմից էլ` մեղմ ասած, խիստ անորոշ են դառնում գազի պաշարների արտահանման հեռանկարները: Դրա հետ մեկտեղ, շատ մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում իր տարածքներն օգտագործելու առումով Ադրբեջանը գնալով կարող է անհետաքրքիր դառնալ Իսրայելի համար, եթե վերջինս նախ սկսի օգտագործել սեփական գազը, ապա` Իրանի դեմ պատերազմի ծրագրերը վերջնականապես ձախողվեն: Մյուս կողմից էլª տարածքային վեճերի պատճառով Ադրբեջանի հարաբերությունները Վրաստանի հետ գնալով սուր երանգներ են ստանում, եւ կա այն մտավախությունը, որ ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ի պաշտոնական ձախողումից հետո վրացիները գնալով ավելի քիչ կախված կլինեն Ադրբեջանից, հասկանալի է, դրանից սպասվող հակասությունների աճով հանդերձ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը հասցրել է ծայրահեղորեն վատթարացնել հարաբերություններն Իրանի, Թուրքմենստանի, որոշ առումով էլ` Ռուսաստանի հետ: Այնպես որ, Իսրայելի աջակցությունից զրկվելը լավ բան չի խոստանում: Մինչդեռ շրջանառվում են խոսակցություններ, որ ՙԲրիթիշ Պետրոլիումը՚ պատրաստվում է առհասարակ դուրս գալ Ադրբեջանից` այնտեղի իր ակտիվներն առաջարկելով առաջին իսկ պատահածին:
Որոշ հույսեր դեռ ԱՄՆ-ի հետ կապվում են: Մասնավորապես այն առումով, որ ԱՄՆ-ը, գոնե պաշտոնապես, դեռ կարեւորում է ՙՆԱԲՈՒԿԿՈ՚-ն, ինչպես նաեւ ունի Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցում Ադրբեջանի տարածքից օգտվելու խնդիր: Այս առումով Ադրբեջանում մի փոքր ոգեւորություն կար այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին տարեկան զեկույցում ներառվեց նման մեկ միտք. ՙԷթնիկ հայ անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել երկրի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասը եւ հարակից 7 ադրբեջանական տարածքները՚: Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հնչեցրեց պարզաբանում, թե այդ տեսակետը ՙորեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր՚:
Այսինքնª ավելի շատ այն տպավորությունն է, որ խոսելով ՙէթնիկ հայ անջատողականներից՚` Պետդեպարտամենտը ոչ թե Ադրբեջանին էր փորձում ոգեւորել, այլ` Հայաստանին պատժել:

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՔԼԻՆԹՈՆ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ

Այն, որ գնալով դեպի Ռուսաստան ուղղվելու արդյունքում ԱՄՆ-ի հարավկովկասյան քաղաքականությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, հատկապես վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ավելի տեսանելի դարձավ: Դրանից հետո, անշուշտ, սպասելի էին, ասենք, այն մեղադրանքները, թե ինչ հակադեմոկրատական երկիր է Հայաստանը, եթե ՙգալուբոյներին՚ տանել չի կարողանում: Սպասելի էին նաեւ տարատեսակ ՙքաղաքացիական՚ մյուս ակտիվացումները, դեռ տարիներ առաջ իրենց վարկանիշը զրոյական մակարդակի հասցրած գործիչներով ամերիկամետ թեւ ձեւավորելու փորձերը: Եվ, վերջապես, սպասելի էր, որ փորձ կարվի վերստին շունչ տալ հայ-թուրքական արձանագրությունների պատմությանը: Համենայնդեպս, այդ հարցի հետ կապված օրերս Թուրքիայի վարչապետ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց. ՙՉեմ կարծում, որ նախաձեռնությունը սառեցված է: Թուրքիային եւ ողջ տարածաշրջանին անհրաժեշտ է զերծ մնալ այդ վեճից: Մենք աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ` լայն մասշտաբով՚: Բայց եւ միաժամանակ էլ հավելեց, թեª ՙՄենք հասարակական եւ պաշտոնական կազմակերպությունների առաջ խնդիր ենք դրել. ստատուս-քվոն չի օգնում Թուրքիային, Հայաստանին ու Ադրբեջանին՚: Այսինքն` վաշինգտոնյան վերջին քարոզներից հետո անգամ Գյուլը հայ-թուրքական հարաբերությունների հարցը էլի բերում-կապում է ԼՂ խնդրի կարգավորման հետ: Այսինքն` Հայաստանում իր դիրքերը վերականգնելու հարցում ԱՄՆ-ը կրկին փորձում է անցնել հին տաշտակին, որը միանգամից խորտակվեց: Այսինքն` մի կողմիցª Հայաստանում այդպես էլ նորմալ ՙնարնջագույն՚ բեւեռ չի հաջողվում ստեղծել, մյուս կողմից` թուրքերն են համառում, թեª նախ ղարաբաղի հարցը լուծենք: Իսկ դա պարզապես խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը ավելի լավ բան չի գտել ու ստիպված դիմում է այն քայլերին, որոնք վաղուց են իրենց անարդյունավետությունը ապացուցել:
Իրավիճակը փրկելու համար էլ տարածաշրջան է գալիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ¥հունիսի 4-ին` Հայաստան, ապա` Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա¤: Այդ այցի հետ կապված, ասենք, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն բավականին ոգեւորված է խոսում. ՙԱյցը նախապատրաստվում էր անցած տարվա վերջից: Այսքան երկար նախապատրաստումը մատնանշում է այն կարեւոր նշանակությունը, որ տալիս են Վաշինգտոնում Հարավային Կովկասին՚:
Սակայն ռուսական որոշ վերլուծաբաններ ավելի հանգիստ են նայում այս այցին. ՙԿա ենթադրություն, որ տիկին Քլինթոնը կփորձի Վրաստանում կազմակերպել, որ աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններում այդ երկրի քաղաքական ուղղվածությունը էապես չփոխվի: Այսինքն, որ միլիարդատեր Իվանիշվիլին, եթե նրա նորաստեղծ կուսակցությունը լուրջ ձայներ հավաքի, իրոք պահի հավատարմության այն մեսիջները, որ հասցրել է ուղարկել Վաշինգտոնին: Եվ այդ մտավախությունները տեղին են, քանի որ կան կասկածներ, որ ինչքան էլ Իվանիշվիլին փորձում է իրեն ռուսական ազդեցությունից ազատված ցույց տալ, սակայն այն ժամանակներում, երբ Ռուսաստանում իր կապիտալն էր կուտակում, հասցրել է այնպիսի արարքներ թույլ տալ, որ եթե ռուսական հատուկ ծառայությունները սկսեն խոսել...
Իսկ ահա Ադրբեջանում եւ Հայաստանում բան փոխել տիկին Քլինթոնին հազիվ թե հաջողվի: Ավելին, նա հազիվ թե կտրուկ քայլերի գնա, քանի որ ԱՄՆ-ը արդեն նախագահական ընտրությունների ակտիվ փուլում է, իսկ այդ երկրներում ուժերի վերաբաշխվածությունն այնպիսին է, որ կտրուկ քայլերը կարող են միայն բացասական ազդեցություն գործել նախª տարածաշրջանի եւ, դրանով արտահայտված, նաեւ ընտրություններում Օբամայի վարկանիշի վրա: Իսկ ինքը` տիկին Քլինթոնը, ընտրություններից հետո լքելու է իր պոստը: Եվ եթե նոր ծրագրեր էլ փորձի ձեռնարկել, դրանք չի հասցնելու ավարտին...՚:
Մի խոսքով, տպավորությունն այն է, որ խոսքը ՙհերթապահ՚ այցելության մասին է: Իհակե, դրա սպասումները ստիպում են մեր տեղական արեւմտամետներին ու տարաբնույթ փոքրամասնություններին ակտիվանալ գոնե ցույց տալու համար, որ իզուր չեն այն հսկայական փողերը, որ ստանում են արեւմտյան խողովակներով: Սակայն, մեծ հաշվով, Քլինթոնի այցելությունից հազիվ թե էական փոփոխություններ լինեն տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սեռական փոքրամասնություններին նվիրված ՄԱԿ հայաստանյան գրասենյակն իր վերջին հայտարարությամբ, թերեւս` ակամա, որոշ խաղաքարտեր էլ բացեցª իր հայտարարության մեջ նման մի միտք մտցնելով. ՙՄարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի եւ մարդու համընդհանուր իրավունքների միջեւ՚: Այսինքն` դարերով ձեւավորված ազգային մշակութային հիմքերն անգամ պարտավոր ենք ոչնչացնել, եթե դրանք որեւէ ՙգալուբոյի՚ կամ ՙլեսբուհու՚ քիմքին հաճո չեն: Ահա թե մեզ դեպի ուր է առաջնորդում, այսպես կոչված, արեւմտյան արժեհամակարգն ու այն արհեստականորեն մեր երկրում տարածողները...

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում