ՙԱՄԵՆԱՄԵԾ ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄԸ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹՆ Է՚
Արխիվ 12-16![]()
ՙԱՄԵՆԱՄԵԾ ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄԸ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹՆ Է՚
ՙ
Ես հակված եմ Մայիսի 28-ը Անկախության, ոչ թե Հանրապետության վերականգնման օր կոչել՚,- այս մասին ասաց ՙԱզդակ՚ ակումբում հյուրընկալված ՙԿարին՚ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ: սկ Հատուկ նշանակության խմբի հիմնադիր, հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ խոսքով. ՙՄենք անկախությունը վերականգնել ենք մի քանի անգամ, բայց կարողացել ենք պահել միայն այն ժամանակ, երբ պատրաստ ենք եղել դրան: Մենք` որպես ռազմական ուժ, ամենամարտունակն էինք եւ թուրքական բանակին ոչ մի բանով չէինք զիջում: Սակայն պարտություն ենք կրել թույլ հակառակորդից եւ ունեցանք հսկայական կորուստներ Հայաստանից` պահպանելով միայն հյուսիս-արեւելյան Հայաստանը, որը քիչ թե շատ կարողացանք պահպանել Սարդարապատի եւ Բաշ Ապարանի հերոսամարտերում՚:
Գ. Գինոսյանի կարծիքով. ՙ1919 թ. հայտարարում էինք, որ ունեցել ենք տարածաշրջանի լավագույն բանակը, բայց 1920 թ. կրել ենք պարտություն: Պետք է դասեր քաղել պատմությունից, ունենանք տարածաշրջանում ոչ թե լավագույն, այլ անպարտելի բանակ: ՀՀ-ում իսպառ բացակայում է քաղաքացի դաստիարակելու գաղափարը, եւ ցանկացած պետություն պետք է լծված լինի քաղաքացի դաստիարակելու առաքելությանը: Եթե չգիտենք` ինչ սերունդ ենք դաստիարակում, չենք կարող իմանալ` ինչ ապագա կունենա մեր երկիրը: Պետք է մանկապարտեզից, դպրոցից, հեռուստատեսությամբ եւ հնարավոր բոլոր այլ միջոցներով կրթել երիտասարդներին, արգելել թուրքախառն երաժշտությամբ, հայերեն բառերով, անհասկանալի ուղղախոսությամբ երգերը, որոնք անընդհատ հեղվում են մեզ վրա: Մեր երկրի նախորդ նախագահը մի անգամ ասաց, որ դաշտը ազատ են թողել, թող զարգանա` ով ուզում է: Դատարկ թողած դաշտում մոլախոտ է աճում, եւ միայն լավ այգեպանը կարողանում է ճիշտ ժամանակին բերքը քաղել: Եթե բերքից կռացած ճյուղն էլ չբարձրացնես, հաջորդ տարի նա բերք չի տա: Այսինքն` մտավորականը, որին չես օգնում, ինչքան էլ մեծ հնարավորություն ունենա, կամլանա՚:
Վ. Վարդանովի խոսքերով. ՙՊետությունը պետք է չտա օրինական կարգավիճակ այն կազմակերպություններին, որի անդամներին արգելվում է զենք վերցնել: Եհովայի վկաներին ինչպե±ս կարելի է կարգավիճակ տալ. մաքուր թշնամական կազմակերպություն է՚:
Գ. Գինոսյանն էլ նշեց. ՙԱլ. Մյասնիկյանը Հայաստան վերադարձրեց բոլոր մտավորականներին, որ ոչ միայն Հայաստանում ապրեն, այլ ստեղծեն դպրոց: Թամանյանը լոկ ճարտարապետ չէր, նա մինչեւ այսօր ստեղծագործող երեւույթ է, եւ ինչքան էլ նորանկախ Հայաստանում փչացնում ենք Երեւանը, այն շարունակում է մնալ թամանյանական: Սպենդիարյանն ստեղծեց մեծ կոմպոզիտորական դպրոց, Մարտիրոս Սարյանը` նկարչական դպրոց: Մենք այսօր չենք էլ ջանում վերադարձնել մտավորականներին: Ամենամեծ բարոյալքումը մտավորականության արտագաղթն է՚:
Գ. Գինոսյանի փոխանցմամբ` իրենց խումբը 15 նոր ռազմապարեր է վերականգնել` հավաքագրելով Տիգրանակերտից մինչեւ Պարսկաստան, Բալուից մինչեւ Արցախ, բայց, ցավոք, դա այսօր ոչ ոքի պետք չէ. ՙԵրբ Բուլղարիայում մի բուլղարացի մոտեցավ Նժդեհին եւ հարցրեց` դուք ազգային տոներ չունե±ք, Նժդեհը զարմացած հարցրեց. ՙԻսկ ինչո±ւ եք հարցնում՚: Բուլղարացին ասաց. ՙՈրովհետեւ հրեաների խանութները ամեն շաբաթ օր փակ են, իսկ ձեր խանութները երբեք չեն փակվում՚: Սա ազգային հիվանդություն է... Հունիսի 1-ին` մանուկների միջոցառման օրը, մի երգչուհի կիսասիրո-կիսասեքս երգեր էր երգում, երբ ասում ենք` մանուկների տոնն է, պատասխանում է` սիրուց չե±ն ծնվում մանուկները: Ինչո±ւ է ժողովուրդը սիրում Նոր տարին: Որովհետեւ ինքն է այդ տոնի ամենաանմիջական դերակատարը: Քանի դեռ ժողովուրդը ուղղակի հանդիսատեսի դերում է, եւ մատուցվում է այն ինչ ուզում են, ոչ թե այն, ինչ որ պետք է, երբ կառավարական համերգին Թաթան, Արմենչիկը եւ ով ասես երգում է, բայց Կոմիտաս, Նարեկացի, Մաշտոց չկա բեմում, երբ այս ամենը ինչ-որ մեկի քմահաճույքով եւ ճաշակով է, երբ պետական պաշտոնական հյուրին տանում են ջազ լսելու ոչ թե Կոմիտաս մատուցում որպես մեր ազգի հարստություն, երբ արտասահմանցի հյուրին տանում են պատկերասրահ եւ ցույց չեն տալիս Սուրենյանցին ու Սարյանին, ասում` մենք Ռուբենս ունենք, ա°յ, այդտեղից սկսում է պետության հիմքերի խարխլումը: Մենք ազգային հպարտություն չունենք մեր տեսակի նկատմամբ, չենք հասկանում այն արժեքը, որը հիմա կրում ենք: Մենք վաղը անկախությունը կորցնելու փաստի առաջ կարող ենք կանգնել, եթե չսթափվենք: Եթե չունենք լուրջ ազգային մտավորականություն եւ ազգային դաստիարակություն կրող սերունդ, ուրեմն մեր նավը նոր խութերի է առնելու՚:
Գինոսյանի խոսքերով` Հայաստանում գոյություն ունի մշակութային ինտերվենցիա. ՙԴրսից փողեր են ներդրվում մեր մշակույթը փչացնելու եւ ջրի երես հանելու այն մշակույթը, որը փչացնում է մեր տեսակը եւ հակառակը` խեղդելու այն մշակույթը, որը կարող է դաստիարակիչ լինել: Պետական պաշտոնյան հայտարարում է, որ անաղարտ մշակույթը մրցունակ չէ, իսկ մեզ դաստիարակիչ մշակույթ է պետք: Թմրանյութն էլ մրցունակ է. շատ մարդիկ կան, որ դրա կարիքն ունեն: Մի չինացի գաղափարախոս ասում էր. ՙՊետությունը քանդելու համար նախ նրա մշակույթը քանդեք՚: Մեր մշակույթը ներսից քանդում են մեր ձեռքերով, մեր մշակույթի դավաճան մարդկանցով, որոնք լուրջ գումարներ են ստանում: Վաստակաշատ պրոֆեսորը նվագում է նկուղային ռեստորանում, իսկ ինչ-որ մեկը հազարավոր դոլարներով մի երգ է երգում: Սա արդեն մեր պետության դիրքորոշումն է, որովհետեւ պետությունը նաեւ հեռուստատեսության միջոցով լավ գովազդ է անում այն մարդկանց, որոնք քանդում են մեր երկրի հիմքերը: Մշակույթը ժամանց չէ, այն դաստիարակության հիմնասյունն է, երբ վերածում ենք ժամանցի, դառնում է կործանարար՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

