ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԿԵՂԾ ԴՐԱՄՆԵՐԸ, ԴՈԼԱՐՆԵՐԸ…

Արխիվ 12-16

 

 

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԿԵՂԾ ԴՐԱՄՆԵՐԸ, ԴՈԼԱՐՆԵՐԸ…



Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու ( ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդված) մեղադրանքով դատարանի առջեւ հայտնված Արթուր Յուրիկի Սաֆարյանը, չնայած համեմատաբար երիտասարդ տարիքի` 37 տարեկան, արդեն իսկ ուներ քրեական հարուստ անցյալ: Այս հանգամանքն, անշուշտ, ՙհեշտացրել՚ էր վարույթ իրականացնող մարմինների խնդիրը գնահատելու մեղադրյալի եւ նրա արարքի հասարակական վտանգավորության աստիճանը: Իսկ թե որքանո±վ դա նպաստեց հանցագործության ամբողջական բացահայտմանը` եզրակացնել, կարծում ենք, դյուրին չէ…

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ` ԱՐԺԵՔ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ


Առաջին այցելությունը կալանավայր Արթուր Սաֆարյանը կատարել էր 17 տարեկան հասակում: Այն ժամանակվա պատանին 1992-ին դատապարտվել էր ազատազրկման 1 տարի ժամկետով կողոպուտ կատարելու համար: Մեկ տարի անց, նա վերադարձել էր կալանավայր, այս անգամ 8 տարով` կողոպուտ կատարելու մեղադրանքով: Կալանավայրից փախչելու համար բանտախցի ՙվարձակալման՚ ժամկետը երկարացվել էր եւս 3 տարով:
2002 թվականի մայիսի 15-ին 27-ամյա Արթուրը ազատ էր արձակվել, սակայն ընդամենը 8 տարով: Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի մայիսի 17-ի դատավճռով երկուսուկես տարով ազատազրկման պատիժ էր ստացել գողության համար, սակայն 2011-ին ազատվել էր համաներմամբ: Մեկ ամիս անց…

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

2011 թվականի հունիսին Արթուր Սաֆարյանը փողոցում հանդիպել էր Սիմոն Սիմոնյանին: Սիմոնը ասել էր, որ ունի մեկ հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ եւ առաջարկել էր Արթուրին փոխանակել այն դրամով եւ ստացված գումարը կիսել իրար մեջ: Արթուրն համաձայնել էր եւ ստանձնած պարտավորությունը կատարելու համար վարձել էր տաքսի ու ուղեւորվել Էջմիածին:
Մուասլեռ գյուղում, Ա. Սաֆարյանը խնդրել էր վարորդից կանգնեցնել մեքենան եւ մոտեցել էր  բնակելի տներից մեկի բակում մրգեր վաճառող տիկնոջը:  Վերջինիս ներկայացել էր որպես Վրաստանի քաղաքացի: Խոսել էր ռուսերեն եւ ցանկություն էր հայտնել 1 կիլոգրամ կեռաս գնել: Կեղծ 100-դոլարանոցը հայտնվել էր Գոհար Ավետիսյանի մոտ: Տիկին Գոհարը անմիջապես հասկացել էր, որ իրեն տվել են կեղծ թղթադրամ, սակայն ոչինչ չէր ասել Արթուրին: Փոխարենը, Գոհարը վերցրել էր տարադրամը եւ փոխանցել էր ամուսնուն: Վահե Ավետիսյանը ոստիկանության աշխատակից էր, եւ հետագա իր գործողությունները իրականացրել էր մասնագիտական բարձր մակարդակով: Առանց որեւէ աղմուկ բարձրացնելու, մանրը վերադարձնելու պատրվակով, նա մտել էր տուն եւ զանգահարել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այնուհետեւ դուրս էր եկել բակ, ասել էր, թե տանը համապատասխան քանակի դրամ չկա, բայց իր որդուն արդեն ուղարկել է հարեւանի տուն գումար վերցնելու: Արթուր Սաֆարյանին զբաղեցնելու պատրվակով, ոստիկանը զրույցի էր բռնվել նրա հետ: Այդ ընթացքում Գոհարը, կատարելով ամուսնու առաջադրանքը, գրառել էր տաքսու վարորդի հեռախոսահամարը: Քիչ ուշացումով Արթուրի բնազդը հուշել էր իրեն, որ  բռնվելու վտանգ կա: Ասելով, որ շտապում է եւ որ գումարը կվերցնի Էջմիածնից վերադառնալուց, Արթուրը արագ նստել էր տաքսի ու հեռացել: Սակայն կարճ ժամանակ անց նա ձերբակալվել էր Թաիրով գյուղում:

ՄԵՆԱԿ ԷՐ ՄՆԱՑԵԼ...

Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալ Սիմոն Սիմոնյանի նկատմամբ նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն: Այդ ընթացքում Արթուր Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն արդեն ավարտվել էր եւ Ս. Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործից մասն անջատվել եւ առանձնացվել էր առանձին վարույթ:
Սակայն մինչ այդ Սիմոնը փորձել էր ամեն ինչ բարդել իր ՙգործընկերոջ՚ վրա: Սիմոն Սիմոնյանը ցուցմունք էր տվել, որ 100 ԱՄՆ դոլարը ինքը գնել էր շուկայում, պատահական անձից: Տարադրամը տվել էր  իր ծանոթին ստուգելու եւ համոզվել էր, որ 100-դոլարանոցն ՙինքն է՚, բայց հնոտ: Հետո պատահական հանդիպել էր Ա. Սաֆարյանին եւ խնդրել նրան Երեւանի կենտրոնում փոխել այն նորի հետ:  Երեք օր անց Արթուրը բերել էր համապատասխան քանակի դրամ: Արթուրին էր տվել հաջորդ 100-դոլարանոցը: 2-3 օր անց եկել էին ոստիկանության աշխատակիցները եւ տունը տակնուվրա արել: Ինքն Ա. Սաֆարյանին դոլարը տվել էր, չիմանալով, որ կեղծված է, ուղղակի հնամաշ էր եղել: Կեղծ լինելու մասին խոսք չի եղել: Ա. Սաֆարյանը հարազատ մարդ էր, որին չէր կասկածել, որ կխաբի…

ՓՈՐՁՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀՆԱՐՔՆԵՐԸ

Նախնական քննության ժամանակ իրեն առաջադրված մեղադրանքում Արթուր Սաֆարյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, զղջացել էր, խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել, սակայն իր ցուցմունքները ստորագրելուց հրաժարվել էր առանց որեւէ պատճառաբանության…
Իսկ դատարանում այս մեղադրյալը պատմել էր, թե` ՙդեպքի օրը դուրս էր եկել տանից` աշխատանք փնտրելու նպատակով եւ հանդիպել էր Սիմոնին: Վերջինիս քույրն արտասահմանում է բնակվում եւ Սիմոն Սիմոնյանն ասել է, որ քույրն գումար է ուղարկել: Սիմոնը 100-դոլարանոցը իրեն հանձնել էր ծրարով: Աշխատանք գտնել չի կարողացել եւ որոշել էր տաքսիով գնալ Էջմիածին` մոմ վառելու…՚:
Ոստիկաններին առանձնապես սրտաճմլիկ  պետք է ներկայացներ կեռասը գնելու մասին պատմությունը: Ըստ Ա. Սաֆարյանի` մոմ վառելու ճանապարհին, նրան զանգել էր երեխան եւ խնդրել միրգ գնել: Պակաս հուզիչ չէր նաեւ Գոհարից ու նրա ոստիկան ամուսնուց նրա ճողոպրելու ՙպատճառը՚. զանգ էր եկել, թե ընկերոջ հղի կինը, վայր է ընկել եւ կորցրել երեխային…

ԻՆՉ ՉՊԱՐԶՎԵՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Այս գործով քրեական վարույթը ընթացել էր շուրջ մեկ տարի: Ճիշտ է, այն ամբողջությամբ ավարտված համարել չի կարելի, քանի որ առջեւում է Սիմոն Սիմոնյանի մասով դատաքննությունը: Սակայն որքանո±վ գործի երկրորդ մասի դատաքննությունը կլինի ՙհեռանկարային՚…
Մեր նյութը պատահական չէր, որ սկսվեց Արթուր Սաֆարյանի կենսագրական էքսկուրսից: Կարծում ենք, որ ընթերցողին պարզ դարձավ, որ Արթուր Սաֆարյանը այն միամիտներից չէր, որը չգիտակցեր, որ հասարակ քսերոքսով արտադրված 100-դոլարանոցը չի հաջողվի իրացնել անգամ գյուղական միջավայրում: Հետեւաբար, կեղծ թղթադրամի նմանությունը իսկականին պետք է լիներ բավականին բարձր…
Հաջորդը. հավաստի չհամարելով մեղադրյալների ցուցմունքները, այնուամենայնիվ, չի կարելի բացառել, որ հանցագործները բռնվել էին հենց առաջին կեղծ թղթադրամը իրացնելու փորձ կատարելիս: Ավելինª Սիմոնյանը հայտարարել էր, որ Արթուրը երկրորդ անգամ էր իրեն մատուցել տարադրամի ՙփոխանակման՚ ծառայությունը:
Եվ այսպես, պատասխան դեռ չի ստացվել այն հարցին, թե ովքեր են փորձում հեղեղել Հայաստանը կեղծ 1000, 5000 դրամանոցներով եւ տարադրամով…
Յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արթուր Սաֆարյանից իրավապահները այդ հարցի պատասխանը չստացան…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում