ՙՙՙԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚



Հարցազրույց Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ հետ:
եր կարծիքով, միջազգային հանրության կողմից, եր±բ կճանաչվի ԼՂՀ-ի անկախությունը եւ ի±նչ է արվում դրա համար:
- Կոնկրետ ժամկետներ նշելը դժվար է այս պարագայում: Ոչ միայն այն բանի համար, որ խնդիրը առաջին հերթին այլ պետությունների քաղաքական որոշումներին է վերաբերվում, այլեւ, որ քաղաքական գործընթացներն այս դեպքում ունեն իրենց տրամաբանությունը եւ, կարծում եմ, որ չկարգավորված հակամարտությունների իրավիճակում հարցն ավելի է բարդանում: Մի բան կարելի է հստակ ասել, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը, անկախ ժամկետներից, այլընտրանք չունի:
Մեր վստահությունը հիմնված է միջազգային հարաբերությունների զարգացման միտումների, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների վրա, ինչպես նաեւ միջազգային իրավունքի, որի նորմերը մեզ համար ուղենիշ են եղել անկախության հռչակման պահից: Ու եթե միջազգային հանրությունը, այն ներկայացնող կառույցները հարազատ մնան այդ նորմերին ու կանոններին, մենք անպայման կիրականացնենք մեր նպատակը: Վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները` նոր երկրների ի հայտ գալը, կամ ինքնահռչակ երկրների ճանաչումը, նույնպես խոսում են այն փաստի օգտին, որ միեւնույն է ինքնորոշված սուբյեկտների մեծ մասը, եթե ապացուցել են, որ կենսունակ են պետականություն կառուցելու, ապահովելու իրենց անվտանգությունը, ինչպես նաեւ լիարժեք կառավարում ապահովելու որոշակի տարածքի վրա` արժանանում են միջազգային ճանաչման: Իմ կարծիքով, այս բոլոր պահանջներին համապատասխանող ԼՂՀ-ն իրավացիորեն արժանի է միջազգային ճանաչման եւ կհասնի դրան:
- Պարոն Ղուլյան, որո±նք են Արցախի եւ արցախցու հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրները այսօր:
- Արցախցու սոցիալ-տնտեսական հոգսերը այնքան էլ չեն տարբերվում տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների խնդիրներից, դրանք նույնն են կամ համարյա թե նույնն են: Մենք շատ դժվար անցում ենք ունեցել սոցիալ-տնտեսական ֆորմացիայի: Բայց, ի տարբերություն մյուս հետխորհրդային տարածքների, մեզ մոտ եղել է նաեւ պատերազմ եւ երբեմն էլ նույնիսկ մոռանում ենք, որ Ղարաբաղի տարածքի մոտ 40 տոկոսը որոշակի ժամանակահատվածում օկուպացված է եղել Ադրբեջանի կողմից: Կարծում եմ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ էր այդ բնակավայրերում, երբ դրանք ազատագրել ենք:
Խնդիրները, պարզ է, որ դրանից հետո կրկնապատկվել են, սակայն հետպատերազմյան տարիներին, հատկապեսª սկսած 2000 թվականից, սոցիալ-տնտեսական կյանքում մեզ մոտ տեղի են ունեցել բավականին լուրջ տեղաշարժեր եւ թեկուզ այսօր չենք կարող ասել, որ պատերազմի հետեւանքները ամբողջովին վերացվել են, բայց, բարեբախտաբար, դրանց մեծ մասը հաղթահարված է: Կարող եմ ասել, որ ԼՂՀ-ում այսօր բարձր վարձատրվող աշխատատեղերի պակաս կա, դրան պետք է հավելենք նաեւ այն իրողությունը, որ հանրապետության ազգաբնակչության մեջ գերակշռում են սոցիալական այն խավերը, որոնց հանդեպ պետությունն ավելի ուշադիր պետք է լինի. դա վերաբերվում է զոհված ազատամարտիկների եւ անհայտ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին: Մենք ունենք հազարավոր փախստականներ, բռնատեղահանվածներ, որոնց խնդիրների լուծումը գտնվում են պետական կառավարման համակարգի ուշադրության ներքո: Ամեն տարի այս խավերին հուզող խնդիրների մի մասը լուծվում է, բայց դժբախտաբար մեր պետական բյուջեի միջոցները այնքան առատ չեն, որ միանգամից լուծում տանք դրանց: Սակայն պետք է ասեմ, որ վերջին հինգ տարիներին ունեցել ենք շատ լուրջ առաջընթաց, որոնք զգալի են նաեւ սոցիալական այդ խմբերի համար:
- Շուտով Արցախում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու, այդ առումով, ի±նչ մթնոլորտ է տիրում ձեզ մոտ:
- Իրավիճակը բավականին հանգիստ է, չկա որեւէ լարվածություն, ամեն ինչ ընթանում է իր հունով: Արցախում ընտրական գործընթացներն արդեն ունեն որոշակի ավանդույթներ, եւ քանի որ, գալիք ընտրությունները հերթական նախագահական ընտրություններ են, հետեւաբար որեւէ արտառոց բան չի կարող լինել, եւ ամեն ինչ կարգավորվում է ընտրական օրենսդրությամբ: Թեկնածուների առաջադրումն արդեն ավարտվել է, մայիսի 30-ից հետո կսկսվի թեկնածուների գրանցումը, իսկ հունիսի 20-ից` նախընտրական արշավը: Այս առումով երեւի հետաքրքիր կլինի նախընտրական քարոզչության շրջանը, քանի որ հենց այդ ժամկետում պետք է թեկնածուները փորձեն ներկայացնել իրենց ծրագրերը, ապագայի իրենց պատկերացումները, որպեսզի արժանանան ժողովրդի վստահությանը:
- Կա± արդյոք չորս թեկնածուների մեջ արմատական ընդդիմություն ներկայացնող:
- Առաջադրված թեկնածուների մեջ արմատական ընդդիմության ներկայացուցիչ չեմ տեսնում, որովհետեւ բոլորն էլ մեր պետական իշխանության տարբեր թեւեր ներկայացնող անձինք են, պարզապես տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ են վարել: Իհարկե, չի կարելի բացառել նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր դիրքորոշումների հայտնվելուն, բայց թե ինչքանով դա ՙկսազի՚ թեկնածուներին` դժվարանում եմ ասել: Մեր ժողովուրդը շատ հեշտ է թացը չորից ջոկում:
- Պարոն Ղուլյան, լինելով Արցախի Ազգային ժողովի նախագահ, կարո±ղ եք ասել, թե ընդդիմությունը հիմնականում ինչպիսի± հարցեր է բարձրացնում:
- Դասական իմաստով ընդդիմություն` որպես այդպիսին, մեր խորհրդարանում չկա, բայց կա տեսակետների բախում, տարբեր մոտեցումներ եւ այդ տարբեր տեսակետները ներկայացվում են տարբեր խմբակցությունների կողմից: Հավանաբար, վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ են տալիս խոսել ԱԺ-ում քաղաքական այնպիսի դասավորվածության մասին, որը խրախուսում է քաղաքական մրցակցությունը եւ, այս առումով, բոլոր երեք խմբակցությունները ազատ են իրենց դիրքորոշումները արտահայտելու մեջ: Ինչ մնում է արմատական տեսակետներին, ապա մինչեւ հիմա, գոնե խորհրդարանում քննարկումների ժամանակ նման դրսեւորումներ չեն եղել:
Այս իրավիճակը ունի իր պատճառաբանությունը. Արցախի խորհրդարանում այսօր ներկայացված են այն քաղաքական ուժերը, որոնք 2007 թվականին միասնաբար պաշտպանել են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, իսկ 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո այդ դասավորությունը, բարեբախտաբար կամ դժբախտաբար, չի փոխվել եւ քաղաքական ուժերի հարաբերակցությունն այսօր գտնվում է նույն մակարդակի վրա: Թե ինչպիսին կլինեն քաղաքական ուժերի դիրքորոշումները սպասվող նախագահական ընտրությունների նկատմամբ` պարզ կլինի շուտով, հունիսի առաջին տասնօրյակում: Թեկուզ հիմա էլ քաղաքական ուժերի հայտարարություններում արդեն երեւակվում են որոշակի նախանշաններ: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), որի ղեկավարը ես եմ, մի քանի օրից համագումար է հրավիրելու, որտեղ, ընդառաջելով մեր տարածքային կառույցների առաջարկությանը` որոշում կընդունենք գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Տեղյակ եմ, որ նույնպիսի դիրքորոշում ունի նաեւ ՙԱզատ հայրենիք՚ կուսակցությունը եւ, վստահ եմ, որ մեր հանրային-քաղաքական շրջանակների զգալի հատվածը հակված է պաշտպանել հենց այդ դիրքորոշումը:
- Ի±նչ է արվում ազատագրված տարածքներում վերաբնակեցնելու առումով:
- Ընդհանրապես, վերաբնակեցման քաղաքականությունը ենթադրում է մշտական ու հետեւողական քայլերի իրականացում, իսկ մասնավորապես, ես տեղյակ եմ, որ թե° Ղարաբաղում, թե° Հայաստանում, ե°ւ, հատկապես, սփյուռքում վերաբնակեցման տեմպերը, մասշտաբները չեն գոհացնում: Այդ գործընթացը մեծապես կապված է մեր այսօրվա հնարավորությունների հետ: Պարզ է, որ ցանկության պակաս չկա, բայց դրան չի կարելի վերաբերվել միայն զգացմունքային ընկալման դիտակետից: ԼՂՀ կառավարությունն ունի ժողովրդագրական քաղաքականության նոր ծրագիր, որի հիման վրա ամեն տարի որոշակի թվով ընտանիքներ են վերաբնակեցվում Արցախում: Գործընթացը հնարավորինս թափանցիկ է, նախապես բոլոր ցանկացողները կարող են հայտավորվել, նշել իրենց նախընտրած տարածքները եւ համապատասխան կառույցների միջոցով կազմակերպվում է այդ անձանց, ընտանիքների տեղափոխումն ու նրանց վերաբնակեցումը: Ցավոք վերաբնակիչների մեծ մասը ցանկություն է հայտնում ապրել Ստեփանակերտում, Շուշիում, կամ շրջկենտրոններում: Մի կողմից դա հասկանալի է, քանի որ այդ բնակավայրերում, կենցաղային առումով, ենթակառուցվածքների առկայության տեսակետից ամեն ինչ արդեն կա, բայց մեր պետական քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է հենց ազատագրված տարածքների վերաբնակեցմանը:
- Կարո±ղ եք կոնկրետ ասել, թե ի±նչ է տրվում ամենասկզբում ապրելու համար դիմողներին:
- Ավելի ստույգ այդ տեղեկատվությունը կարելի է ստանալ Սոցապնախարարության միգրացիայի վարչությունից, որը սերտ աշխատում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի վարչության հետ: Իմ ունեցած տեղեկություններով բոլոր վերաբնակիչները նախապես գիտեն ինչ է իրենց սպասվում, ինչպիսի արտոնություններից են օգտվում Արցախ տեղափոխվելիս եւ ինչպիսի հնարավորություններ են նրանց տրամադրվում, որպեսզի կարողանան իրենց կյանքը կազմակերպել: Նրանց հատկացվում է տուն, տնամերձ հողամաս, գյուղատնտեսական աշխատանքների համար վարկային հնարավորություններ եւ նախնական որոշակի ֆինանսական ռեսուրսներ: Որոշ տարածքներում տրամադրվում են արտոնյալ այլ պայմաններ, ինչպես օրինակ, անվճար էլեկտրաէներգիայից օգտվելը:
- Հայտնի է, որ Շահումյանի շրջանի բնակիչներից բավական շատ են Երեւանում, ի±նչ է արվում դրա համար:
- Շահումյանցիներին այսօր ավելի շատ հուզում է իրենց հարազատ շրջանի բռնազավթված լինելը եւ չեմ կասկածում, որ այն ազատագրված լինելու դեպքում նրանք երկար կմտածեն, թե որտեղ ապրել: Քանի դեռ դա չկա, մենք այսօր վերաբնակեցնում ենք նոր Շահումյանի շրջանը, որտեղ բնակիչների մեծ մասը հենց այդ շրջանից են: Բայց որպեսզի այդ գործընթացը կազմակերպված եւ արդյունավետ լինի, միայն պետական միջոցների վրա չպիտի հույս դնենք. ճիշտ կլինի, որ հասարակական կազմակերպությունների, հայրենակցական կառույցների միջոցով խթանենք այդ գործը, կարողանանք դրական իմպուլսներ տալ եւ, անպայման, հաջողություններ կունենանք:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստեփանակերտ-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում