Էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու...

Արխիվ 12-16


Էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու,- ակամա դա հիշում ենք` տեսնելով, թե ՙԺառանգության՚ նախկին փոխնախագահ Կարինե Հակոբյանը ինչպես է բնութագրում ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ցուցակամանդատային տվայտանքները. ՙՀիմա խոսվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկ հայտնելու մասին, բայց հասարակությունը ձայն է տվել ՙԺառանգությանը՚, նաեւ հաշվի են առել, որ առաջին տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ լսում եմ, որ Հովհաննիսյանը պետք է մանդատը դնի, մտածում եմ` սխալը փորձում են մեկ այլ սխալով ուղղել՚: Բայց տիկին Հակոբյանը զարմանալիորեն լավատես է, քանզի ոչ թե մեկ սխալը մյուսով են փորձում ուղղել, այլ սխալը սխալի հետեւից են անում:
Սեւրի պայմանագրի կնքահայր ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԸ ակամայից հայերիս հետաքրքիր ու անսպասելի ծառայություն մատուցեց դրանից 92 տարի անց: ԱՄՆ այդ նախագահի անունը կրող համալսարանի շատ հետաքրքիր ուսումնասիրություններ է հայտնաբերել երիտասարդ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Պարզվում է, որ, ըստ այդ ուսումնասիրությունների, կատարյալ բլեֆ է` իբր գոմիկները զգալի տոկոս են կազմում բնակչության մեջ: Նույնիսկ այնպիսի ՙբիրդան զարգացած՚ եւ այլասերության մեջ կորած երկրներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Կանադան, նրանք չեն գերազանցում 2 տոկոսը: Բայց միաժամանակ, ըստ մեր ընդդիմության աչքի գրող ՙԳելլափի՚, պարզվում է, որ միջին ամերիկացու պատկերացումներով իրենց երկրի 25 տոկոսն է գոմիկ: Այսինքն, զարմանալիորեն, ի հայտ է գալիս, թե հեռուստատեսային ՙզոմբոարկղի՚, չարամիտ ուղղորդված քարոզչության միջոցով ինչ աստիճանի խեղաթյուրված պատկերացումներ կարելի է պարտադրել հանրությանը: Այնքան խեղաթյուրված, որ զարմանալիորեն դրան հավատում են ոչ միայն միամիտ քաղաքացիները, այլ նույնիսկ քաղաքական գործիչները: Զորօրինակ` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իմանար, որ այդ թափոնային փոքրամասնությունը ոչ թե 10 եւ ավել տոկոս է, այլ, Վիլսոնի համալսարանի հետազոտության համաձայն, շատ չնչին թիվ է կազմում, ինքն իրեն խայտառակելով կգնա±ր տխրահռչակ Ծոմակի որջը` իր անվերապահ համերաշխությունը հայտնելու...
Ժողովուրդը ճիշտ է ասում, որ խորամանկ աղվեսը երկու թաթով է թակարդն ընկնում: Դա զարմանալիորեն հաստատվեց ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ օրինակով: Անթիվ-անհամար կուսակցություններ փոխած եւ ամենուրեք ինքնավստահ կուսակցապետերին ՙֆռռացրած՚ այդ քոքված ավանտյուրիստը վերջը ԲՀԿ-ի վրա վառվեց: Զարմանալիորեն այնքան էր կորցրել իրականության զգացողությունը եւ հավատացել, որ չափազանց շատ է հուսալի իր նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությունը, որ արդեն սկսել էր ԲՀԿ առաջնորդի վրա ՙյախա թափ տալ՚: Արդյունքը տեսանելի է` սուսուփուս մանդատից հրաժարվելու դիմում է գրել, եւ նույն Քոչարյանն էլ գերադասեց ոչ թե պաշտպանել նրան, այլ վարվել օգտագործած պարագայի պես եւ դեն նետել: Դե, իսկ արդյոք դա ուղեկցվել է մեկ-երկու ՙհայրական ապտակով՚, դա արդեն լրագրողական բանահյուսության ոլորտից է:
Մեզ հերթական անգամ զարմացրել են ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ կոչեցյալները: Խոսում են հանդուրժողականությունից, պատրաստ են իրենց պատռել ցանկացած թափթփուկի ՙիրավունքների՚ համար, բայց, արի ու տես, որ ՙՖեյսբուքը՚ լցրել են անսքող ուրախության ճիչերով, երբ իմացել էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հրդեհի մասին: Եվ զարմանալով հանդերձ` չենք կարող չհամաձայնվել էլեկտրոնային գրադարանի հիմնադիր, հայտնի բլոգեր Կարեն Վրթանեսյանի հետ. ՙՄեր այս ՙիրավապաշտպանները՚, որ հրապարակայնորեն են այսպիսի հայտարարություններ անում, բա իրենք իրենցով լինելուց ինչե±ր ե խոսում: Պատկերացնո±ւմ եք` ինչ է կատարվելու, եթե այս հանդուրժիստների ձեռքը մի գրամ իշխանություն ընկնի՚: Պատկերացնում ենք, բայց հաստատ թույլ չենք տա, զի եթե, իրոք, սրանց ձեռքը լծակ ընկնի, առողջ մեծամասնության համար կստեղծեն այնպիսի համակենտրոնացման ճամբար, որ Հիտլերն էլ, Լենինն էլ, Ստալինն էլ գլուխը պատով են տվել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում