ՕԵԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸª ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16![]()

ՕԵԿ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻՆ
(ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թռանք:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարությանª Արմեն Երիցյանը Արթուր Բաղդասարյանի գլխին հեռախոսով խփել է իրականում 5000 դրամով ԲՀԿ-ին իր ձայնը ծախելու համար:
% % %
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀՔԾ-իª հետաքննություն է գնում պարզելու համար, թե Արմեն Երիցյանը աշխատող հեռախոսով խփել է չաշխատող գլխի±ն, թե± չաշխատոխ հեռախոսովª աշխատող գլխին:
% % %
Ի ԴԵՄՍ, ԹԵ Ի ՀԵՃՈՒԿՍ
Սեռական ռեֆորմների համաշխարհային լիգայից հայտնում են, որ ՕԵԿ-ը վերակազմավորվելիս, ի տարբերություն ՀԱԿ-ի, որն իր շարքերը, ըստ լուրերիª համալրելու է բազմազանության շքերթի մասնակիցներով, հույսը դրել է ՙԿանանց Ռեսուրսների՚ վրա:
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻª
ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Կոստյումս էլ որ տանեն քաղծառայության խորհուրդª նախագահ կաշխատի:
% % %
ԵՐԲ ԱՊՏԱԿՈՒՄ ԵՆ ՄԻ ԵՐԵՍԻԴª ՄՅՈՒՍՆ ԷԼ ԴԵՄ ՏՈՒՐ
(ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻª
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՊՏԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԲՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հմայակ Հովհաննիսյանին Գագիկ Ծառուկյանը չի ապտակել, այլ Աստծո ձեռքը:
% % %
ՀԱԿմեջ, ՀԱԿվել
(ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ
ԲԱՌԱՐԱՆԻՑ)
ՀԱԿվել նշանակում է կքվել եւ ոչ թե այն, ինչ դուք մտածում եք:
% % %
ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ
Ըստ քաղտեխնոլոգներիª ՕԵԿ-ին հիմա միայն ցեխի վաննաները կօգնեն:

