ՙՙՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ՅՈԹ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՍՔՅԱՐ՚
Արխիվ 12-16![]()
ՙՈՉՆՉԱՑՎԵԼ ԵՆ ՅՈԹ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱՍՔՅԱՐ՚
Շրջանառվող լուրերն այն մասին, որ սահմանի շփման գոտում ոչնչացվել են հակառակորդի վեց, նույնիսկ յոթ զինծառայող հաստատում է թուրքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Այս մասին վերջինս ՙԻրավունք՚-ի հետ զրույցում նշեց. -Տավուշի մարզի Մովսես-Այգեպատ գյուղերի մոտ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մի քանի օր կրակ էին բաց թողնում մեր ուղղությամբ: Հակառակորդի դիպուկահարները սպանեցին մեր զինվորին: Հետո դիվերսիոն խումբը սահմանի վրա ավտոմեքենայի ուղղությամբ էր կրակել, որտեղ պատահաբար հայտնվել էին մեր երեք զինվորները: Դա քաղաքացիական ավտոմեքենա է եղել, իսկ սպանվածներն արձակուրդից էին վերադառնում: Այս ամենից հետո հայկական կողմը դիմել է կտրուկ պատասխանների եւ դրա արդյունքում մայիսի 1-2-ը ոչնչացվել են յոթ ադրբեջանցի ասքյար, իսկ 8-րդի մասին մեկն ասում էր, կարծես թե լսել է, որ եղել է, սակայն ճշգրիտ ապացույց չկա: Յոթ ադրբեջանցի զինվորների մեջ է եղել նաեւ կապիտան Սաբիր Հուսեյնովը, որը ղեկավարում էր այն զինվորներին, որոնք կրակում էին մեր գյուղերի վրա: Երեկ Ադրբեջանը լուր է տարածել, համաձայն որի` մայիսի 20-ին ավտովթարի հետեւանքով մահացել է երկու սպաª Բալաբեկ Մուրսալովը եւ Սաբիր Հուսեյնովը: Քանի որ Ս.Հուսեյնովը ներկայացված է որպես կապիտան, համընկնում է եւ անուն-ազգանունը, ապա մենք եկել ենք այն եզրակացության, որ սա հենց այն նույն Սաբիր Հուսեյնովն է: Նույնիսկ մեր կայքի տված լուրը հնչում է այսպեսª ՙՀայ զինվորների կողմից սպանված ադրբեջանական կապիտանը մեռավ՚:
- Իսկ այսօր ի±նչ դրություն է հայ-ադրբեջանական սահմանում:
- Այսօր լարվածությունը բավականին նվազել է: Երբ մերոնք դիմեցին նման վճռական պատասխան քայլի, իրավիճակը շատ եւ շատ ավելի հանգիստ դարձավ: Փաստորեն, դա միակ ձեւն է ստիպել, որ թշնամին լռի ու իրեն հանգիստ պահի: Նույնիսկ ոչ համարժեք, այլ կասեի մեկի դիմաց պետք է ոչնչացվեն տասնյակը կամ գոնե մի քանի անգամ ավելին, որպեսզի նրանք հասկանան, որ անպատիժ նման քայլերը չեն մնում:
Ի դեպ, մեր աղբյուրները եւս տեղեկացնում են, որ այդ օպերացիայի արդյունքում, որն իրականացվել է Նուբարաշենում տեղակայված ստորաբաժանումներից մեկի հատուկ նշանակության ջոկատի կողմից ¥հասկանալի պատճառներով մանրամասները ներկայացնելուց զերծ ենք մնում¤, ազերիները կրել են կրկնակի մեծ կորուստ, քան մինչ այդ ունեցավ հայկական կողմը: Համաձայն նույն աղբյուրի` ադրբեջանական դիվերսիոն խմբին հաջողվել էր ականապատ տարածքն անցնելով` մտնել Հայաստանի տարածք: Սակայն հայկական հիշատակված ստորաբաժանմանը հաջողվել էր այդ խմբին արգելափակել ու մեկ-մեկ ոչնչացնել դիվերսանտներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

