ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է

Արխիվ 12-16


ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է



Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի ՙԳրենցլանդշտադիոն՚ մարզադաշտում կայանալիք` Հունաստան-Հայաստան, եւ հունիսի 5-ին` Վազգեն Սարգսյանի անվան ՙՀանրապետական՚ մարզադաշտում կայանալիք Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, մայիսի 26-ից ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի` ՙԴինամո՚, Ռուսաստան, Գեւորգ Կասպարով` ՙՄիկա՚: Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան` ՙՓյունիկ՚, Ռոբերտ Արզումանյան` ՙՅագելոնիա՚` Լեհաստան, Լեւոն Հայրապետյան` ՙԼեխիա Գդանսկ՚, Լեհաստան, Հրայր Մկոյան` ՙՍպարտակ՚, Նալչիկ, Ռուսաստան Վալերի Ալեքսանյան` ՙՍանաթ Նաֆթ՚, Իրան, Արտակ Եդիգարյան` ՙՓյունիկ՚, Վարազդատ Հարոյան` ՙՓյունիկ՚: Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան` ՙՄետալուրգ՚, Դոնեցկ, Ուկրաինա, Արթուր Եդիգարյան` ՙԽիմկի՚, Ռուսաստան, Հենրիխ Մխիթարյան` ՙՇախտյոր՚, Դոնեցկ, Ուկրաինա, Գեւորգ Ղազարյան` ՙՄետալուրգ՚, Դոնեցկ, Ուկրաինա, Դավիթ Մանոյան` ՙՓյունիկ՚, Զավեն Բադոյան` ՙԲԱՏԵ՚` Բելառուս, Արթուր Յուսպաշյան` ՙՓյունիկ՚, Կամո Հովհաննիսյան` ՙՓյունիկ՚: Հարձակվողներ` Արթուր Սարկիսով` ՙՇիննիկ՚, Ռուսաստան, Մարկոս Պիզելի` ՙԿուբան՚, Ռուսաստան, Յուրա Մովսիսյան` ՙԿրասնոդար՚, Ռուսաստան:
Ֆուտբոլասերները նկատեցին, որ այդ կազմում բացակայում էր Հայաստանի հավաքականի ու Եկատերինբուրգի ՙՈւրալի՚ հարձակվող ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ անունը:
Պարզվում է, որ նա պատրաստվում է վիրահատության ենթարկվել, ինչի պատճառով էլ չի մասնակցի հավաքականի առաջիկա հավաքին: Ի դեպ, բոլորն էլ նկատած կլինեն, որ հայ ֆուտբոլիստը բազմիցս վնասվածքներ է ստացել, որն էլ, բնական է, խանգարում է նրա կայանալուն, կայուն ելույթներին: Նախկին վնասվածքը կրկին զգացնել է տվել, ու այժմ նա պատրաստվում է մեկնել Ամստերդամ, որտեղ կենթարկվի վիրահատության:
Նման վիրահատությունից հետո 8-12 շաբաթ են վերականգնվում, բայց Էդգարը հույս ունի, որ 8 շաբաթից կկարողանա դուրս գալ խաղադաշտ. ՙՑանկանում եմ հնարավորինս արագ վերադառնալ մարզումներին, կրկին հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից ու մասնակցել սեպտեմբերին կայանալիք ընտրական խաղերին: Հույս ունեմ, որ 100 տոկոսով կկարողանամ պատրաստ լինել աշնանը կայանալիք հանդիպումներին՚:

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼՈՒ

Իսկ այժմ անդրադառնանք Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ելույթներին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ մեր հավաքականը գտնվում է Իտալիայում, ուր մասնակցում է ՙԷլիտ-ռաունդի՚ հանդիպումներին: Առաջին տուրում մեր պատանիները Իսպանիայից 1:2 հաշվով պարտություն կրեցին: armsport.am-ը հեռախոսազրույց է ունեցել ՎԱՐԱԶԴԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ, որից մի հատված ներկայացնում ենք ֆուտբոլասերների ուշադրությանը: Ըստ գլխավոր մարզչի, առաջին խաղակեսում մեր հավաքականը լավ է խաղացել, բայց երկրորդ խաղակեսում զգացվել է, որ թիմը ֆիզիկական պատրաստվածության հետ խնդիր ունի, ինչն էլ վճռորոշ է եղել այդ մրցավեճում. ՙԿարող եմ նշել, որ տղաները առավելագույն հնարավորություններով հանդես եկան, ամեն ինչ արեցին դրական արդյունքի համար: Առաջին խաղակեսում գոլային պահեր եղան, որոնք չկարողացանք իրացնել: Երկրորդ խաղակեսում Ֆիզիկականը չբավականացրեց՚:
Առաջին գոլն ընդունելուց հետո մեր տղաները կարողացել են հավասարեցնել հաշիվը, ինչ հազվադեպ է լինում մեր հավաքականների հանդիպումներում: Մարզչի բացատրությունը հետեւյալն է. ՙԸնդունած գոլից հետո տղաները շարունակեցին խաղալ` գիտակցելով, որ պետք է գոլ խփել ու խփեցին: Դավիթ Հակոբյանն աջ եզրում խաբս տվեց մրցակցին, ապա տուգանային հրապարակից դուրս ձախ ոտքով հարվածեց` գրավելով դարպասը: Արդեն նշեցի, որ վերջնամասում ուժերը չբավականացրին` պահպանելու հավասար հաշիվը՚:
Ինչպես պարզվում է, մրցակցի հաղթական գոլը ծնվել է տուգանայինի խաղարկումից հետո. ՙՄրցավարի ավելացրած ժամանակն էլ արդեն սպառվել էր, երբ գնդակը հայտնվեց մեր դարպասում: Մրցավարը ցույց տվեց կենտրոն, ապա ավարտեց խաղը՚:
Իհարկե, Իսպանիայի հավաքականը հզոր է, ինչի մասին տեղյակ է եղել նաեւ մեր մարզչական կազմը, ընդ որում, ավելորդ չէ հիշեցնել, որ իսպանացիները երկրորդ խաղակեսում 10 հոգով էին խաղում, բայց, ինչպես նշում է մեր հավաքականի գլխավոր մարզիչը. ՙԿարող եմ ասել, որ առաջին խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք 11-ը 11-ի դեմ՚:
Մյուս խաղում Բելգիան 1:2 հաշվով զիջել է Իտալիային, եւ այսօր մեր տղաների մրցակիցը հենց Բելգիայի հավաքականն է, որի հետ խաղում, ինչպես նշել է գլխավոր մարզիչը. ՙԱնկախ ամեն ինչից, դուրս ենք գալու կռիվ տալու՚:

Ռ. Թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում