ՙՄԵՐ ՏԵՍԱԿԸ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ՚

Արխիվ 12-16


ՙՄԵՐ ՏԵՍԱԿԸ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ՚

Այսօր շատերն են խոսում ազատ եւ արդար ընտրությունների եվրոպական չափանիշների մասին, սակայն դրա վերաբերյալ բոլորովին այլ կարծիք ունի ՙԱրձագանք՚ ստուդիայի  հիմնադիր, երաժիշտ ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ, ով այդ մասին ասել է ՙՀրապարակ՚ թերթին տված հարցազրույցում.
ՙԱզատ, արդար ընտրությունները ոչ միայն մեզ մոտ, նաեւ աշխարհում ներկայացման են վերածում, մենք էլ, քանի որ շատ քիչ փորձ ունենք ու էդ ձգտումն էլ չունենք, ավելի պահպանողական ձեւով անում ենք էն, ինչ որ կա... ՚:
Լրագրողի այն հարցին, թե ինքը մեղադրո±ւմ է իրենց ձայնը վաճառողներին, երաժիշտն այսպես է պատասխանել. ՙէստեղ մի պարզ բան եմ տեսնում. եթե մարդ անկիրթ է, նրանից ինչո±ւ ենք պահանջում մի բան, որն ինքը չի հասկանում ու չգիտի: Ինքն անում է էն, ինչքանով իր խելքը պատում է, իսկ իր խելքն էդքան է պատում, որ հիմա ինքը փողը կվերցնի-կգնա, մի բան կառնի, ու դրանով կավարտվի՚: Երաժիշտը նաեւ դժգոհում է, որ սրա-նրա նման ենք մտածում` մոռանալով մեր տեսակը. ՙՀայկական երեւակայությունն էն է, որ դու քո տեսակից չխուսափես, այլ քո տեսակը լավ ուսումնասիրես ու լավ հասկանաս, թե քո տեսակն ինչ է պահանջում, ոչ թե ուրիշների պատկերացումներով կամ ուրիշների մշակած կանոններով վերաբերվես քո տեսակին: Մենք տուժում ենք նաեւ նրանից, որ մեր տեսակը բացարձակ չենք էլ ճանաչում՚:
Ըստ Ա. Բայաթյանի, քաղաքականությունը չի կարող լինել բարոյական, ՙբայց քաղաքականությունն էլ կարող է ի նպաստ այս երկրի ու ժողովրդի լինել: ... Պետությունը կոնկրետ օրենքներով է առաջնորդվում, իսկ օրենքները վերաբերում են բոլորին: Այ, եթե բոլորը ենթարկվեին այդ օրենքներին, սա հիանալի երկիր կլիներ՚:
Լրագրողին հետաքրքրել է նաեւ ընդդիմության լինել-չլինելու հարցը: Պարզվում է, որ երաժիշտը ոչ մի ընդդիմադիր բան չի զգացել. ՙԷդ ընդդիմությունն ինձ ավելի շատ հիշեցնում է խեղկատակություն, տարբեր-տարբեր կուսակցություններ էին, որոնցից ամեն մեկն իրեն ընդդիմություն էր ներկայացնում, բայց ինձ թվում էր նման բան չկար, համենայնդեպս, ընթացքը դա ցույց տվեց: Մարդիկ ավելի շատ մտահոգված էին կառավարության մեջ իրենց տեղերով ու մանդատներով, իսկ էդ դեպքում մի քիչ դժվար է ասել` ընդդիմությո±ւն, թե± չընդդիմություն՚:


ՙԼԵՌՆԱՊԱՐԸ՚ ՎՏԱՆԳՎԱԾ Է


Մինչ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ են ընթանում, Հայաստանում հերթական արձանն է ոչնչանում: Բանն այն է, որ Տիգրան Արզումանյանի` ՙԴվին՚ հյուրանոցի բակում գտնվող ՙԼեռնային պար՚ կամ ՙԼեռնապար՚  խմբաքանդակը վտանգված է: Օրերս Երեւան քաղաքի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԸ մամուլի ասուլիսում հայտարարեց. ՙՈչ միայն կոմպոզիցիան փրկելու հարցն է ծառացել, այլեւ միջավայրի գեղագիտական մակարդակը մի փոքր դեպի ճիշտը վերադարձնելու անհրաժեշտությունը՚:
Նկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ Ճիշտ լուծում է համարում արդեն 20 տարի շինարարության հետեւանքով արգելափակված ՙԼեռնապարի՚ տեղափոխումը:
Լ. Իգիթյանը հույս ունի, որ Արզումանյանի ու Երեւանի այցեքարտը հանդիսացող այս քանդակը դեռ կտեղափոխվի ավելի նպաստավոր վայր, դիցուք, մանկական երկաթուղու թունելների մոտ` ՙՄալիբու՚ սրճարանի հետնամաս:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում