ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՐՎԵՍՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...

Արխիվ 12-16


ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՐՎԵՍՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ...

Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն մտադիր է հաջորդ տարի հատուկ ծրագիր պատրաստել մեծն կոմպոզիտորի 110-ամյակի առթիվ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց տրիոյի ջութակահար ԿԱՐԵՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ.
ՙԱրամ Իլյիչի 110-ամյակին մենք ծրագրում ենք ժողովրդայնացնել նրա կամերային երաժշտությունը, քանի որ նրա կամերային ստեղծագործությունը, ցավոք, հայտնի չէ՚: Ընդհանրապես խոսելով տրիոյի գործունեության եւ, մասնավորապես, հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյանն ընդառաջ կազմակերպվելիք միջոցառումների մասին, տրիոյի մենակատար, դաշնակահարուհի, Ա. Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հավելեց, որ իրենց բոլոր ծրագրերը կապված են Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեցնելու, գովազդելու, ավելի հայտնի դարձնելու հետ, նույնիսկ կատարում են այնպիսի ստեղծագործություններ, որոնք ավելի քիչ են հայտնի: Դաշնակահարուհին նշեց, որ իրենք համագործակցում են նաեւ կոմպոզիտորների հետ` Ա. Խաչատրյանի մեծակտավ ստեղծագործությունները դաշնամուրային տրիոյին հարմարեցնելու համար: Այս տարի լրանում է նաեւ ՙԳայանե՚ բալետի 70-ամյակը, ինչի առթիվ տրիոն կատարում է նաեւ բալետից հատվածներ` հարմարեցված տրիոյին: Ա. Գրիգորյանի փոխանցմամբ. ՙՀունիսի 6-ից մեկնելու ենք մարզեր, որը նույնպես Ա. Խաչատրյանի տոնի շարունակությունն է: Հունիսի10-13-ը համերգային ծրագրով եւ վարպետության դասերով հանդես կգանք Կապանում, Քաջարանում: Մարզերում մեզ ընդունում են լեփ-լեցուն դահլիճներով ու անհամբեր սպասում հաջորդ գալստյանը՚: Ապա հավելեց, որ չկա այն մտավախությունը, թե մարզերում դասական երաժշտություն չեն սիրում. ՙՄարզերում սիրում եւ լսում են դասական երաժշտություն, եւ թյուր կարծիք է, որ դա այդպես չէ՚:
Տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանն էլ դասական երաժշտությունը համեմատեց տիեզերանավի հետ. ՙԱյն սիրում են, բայց չեն տեսել, որովհետեւ մարզերում պարզապես շատ քիչ են լինում դասական համերգներ, այնինչ, լսել ցանկացողներ շատ կան: Տրիոյի ջանքերով Վանաձորում բացվեց թավջութակի դասարան, որն արդեն մեկ տարի է` գործում է, եւ կա երկու աշակերտ: Իսկ ՙԴասական երաժշտության աջակցման ֆոնդը՚ կրթաթոշակներ է տրամադրում շնորհալի երեխաներին, նաեւ մուծում է նրանց ուսման վարձը՚:
Իսկ լրագրողների հնչեցրած այն հարցին, թե որքանով են Հայաստանում ճանաչում մեծն կոմպոզիտորին, բանախոսները պատասխանեցին, որ Արամ Խաչատրյանին աշխարհի տարբեր երկրներում հիմնականում ճանաչում են ՙՍպարտակ՚ բալետով, ջութակի կոնցերտով: Կան շատ այլ հետաքրքիր գործեր, որոնք կարիք ունեն ներկայացման ու հանրահռչակման: Ա. Գրիգորյանի փոխանցմամբ, Ա. Խաչատրյանի 110-ամյակի առիթով տրիոն ոչ շատ հայտնի ստեղծագործությունները ներկայացնելու է հանրությանը: Իսկ ջութակահար Կ.Շահգալդյանն էլ ասաց. ՙԻնչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոչ այնպիսի ծավալով ճանաչում ունի տաղանդավոր կոմպոզիտորը, որքանով որ անհրաժեշտ էր: Պետք է ավելի շատ ճանաչում: Բայց դա նաեւ մեր մեղքն է, քանի որ չենք կարողանում մեր արվեստը ներկայացնել այնպես, ինչպես որ հարկն է: Դա պետք է արվի պետական մակարդակով՚:
Բանախոսների տեղեկացմամբ, թանգարանի միջոցներով մինչեւ տարեվերջ լույս է տեսնելու նաեւ Արամ Խաչատրյանին նվիրված ալբոմը, թողարկվելու է մեծանուն կոմպոզիտորի քիչ հայտնի ստեղծագործությունների ձայնագրություններով ձայնասկավառակը` վերնագրված ՙԱրամ Խաչատրյան. անհայտ էջեր՚, որը լույս կտեսնի կոմպոզիտորի 110-ամյակին ընդառաջ:
Բացի այդ, տրիոն կթողարկի նաեւ Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների սկավառակը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում