ՄՈՐ ՍԻՐԵԿԱՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՍՏԻՊԵԼ Է ԶԲԱՂՎԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

 

 

ՄՈՐ ՍԻՐԵԿԱՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՍՏԻՊԵԼ Է ԶԲԱՂՎԵԼ ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ



Որքան էլ խոսվում է թրաֆիքինգ երեւույթի չարիք լինելու մասին, այնուամենայնիվ, փորձառու կավատները չեն դադարում իրենց հրեշավոր գործունեությունը:

Նրանց մտքի ծայրով էլ չի անցնում, որ իրենց անմարդկային բիզնեսը առաջ տանելով` խաթարում են բազմաթիվ ճակատագրեր: Պարզելու համար, թե թրաֆիքինգի ինչ դեպքեր են բացահայտվել վերջին չորս ամիսների ընթացքում, դիմեցինք Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ.
-Վերջին չորս ամսվա ընթացքում Ոստիկանության կազմակերպած օպերատիվ աշխատանքների շնորհիվ  բացահայտվել եւ հարուցվել է թրաֆիքինգի վեց քրեական գործ, որոնցից երկուսը վերաբերում են սեռական արտագնա շահագործմանը, մեկը ներքին թրաֆիքինգ է, այսինքն` տվյալ դեպքում զոհը շահագործվել է Հայաստանում: Բացահայտվել է նաեւ անչափահասին հարկադիր մուրացկանության մեջ ներգրավելու մեկ դեպք, մյուս բացահայտված դեպքը վերաբերում է օրգանների առք ու վաճառքին, մեկը` ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը:
Բացահայտված դեպքերից են. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա.-ի  հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ  գտնվող Մ.-ն 2011թ. գարնանից պարբերաբար նրան ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ, հրաժարվելու դեպքում` ծեծի ենթարկել եւ սպառնացել, որ նրան կզրկի երեխայից: Մարմնավաճառությամբ վաստակած գումարներն էլ Ա.-ն յուրացրել է անձնական կարիքները հոգալու համար: 2011թ. աշնանը Մ.-ն գնացել է իր ծնողների տուն եւ խզել կապերը Ա.-ի հետ: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 2011թ. օգոստոսին Ն.-ն Գյումրի քաղաքում ծանոթացել է ոմն Ս.-ի եւ Կ.-ի հետ, ովքեր իրեն հավաստիացրել են, որ Թուրքիայի Կոնյա քաղաքում իր համար դայակի աշխատանք են գտել` ամսական 700 ԱՄՆ դոլար աշխատավարձով: 2011թ. օգոստոսին Ն.-ին խաբեությամբ տեղափոխել են Տրապիզոն, որտեղ ինքը ծանոթացել է ոմն Գ.-ի հետ, որն էլ օգտվելով Ն.-ի անօգնական, հուսահատ վիճակից` մինչեւ 2011թ. դեկտեմբերի 1-ը նրան հարկադրաբար ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ: Հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների կողմից տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է նաեւ, որ անչափահաս Տ.-ին (14 տարեկան) 2011թ. մայիսին մոր սիրեկան Թ.-ն  պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ: Պարզվել է, որ Տ.-ն` մոր եւ վերջինիս սիրեկան Թ.-ի հետ, վարձակալական հիմունքներով բնակվել է Երեւան քաղաքում: 2011թ. գարնանը, համատեղ բնակվելու ընթացքում, Թ.-ն Տ.-ին պարբերաբար ստիպել է զբաղվել մուրացկանությամբ, հավաքված գումարները խլել նրանից` ոգելից խմիչք գնելու նպատակով: Իսկ հրաժարվելու դեպքում երեխային ծեծի է ենթարկել: Հետագայում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, այժմ այն դատաքննության փուլում է:

Հարցազրույցը`
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում