ՙՙՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

 

 

ՙՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԼԱՎ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ՚



Անչափահասներին առնչվող յուրաքանչյուր խնդիր միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ դա առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի: Այս խնդրի շուրջ հանրային հետաքրքրությունն առավել սրվեց վերջին օրերին, երբ համացանցում հայտնվեցին տեսագրություններ, թե ինչպես են դեռահաս աղջիկնեը փողոցում իրար հետ կռվում, փոխոցային հայհոյանքներ տալիս: Ընդ որում, մոտ կանգնած պատանիներն էլ, ոչ միայն չեն միջամտում, այլ նույնիսկ ոգեւորում են կռվողներին: Դա դեռ քիչ է` նման մեկ այլ պատանի էլ բաց չի թողել առիթն ու տեսանկարահանել է այդ ամբողջը: Եվ այստեղ դեռ հարց է, թե ով է ամենամեծ մեղավորը, փողոցային տուրուդմփոցի մեջ մտած աղջիկները, թե այդ ամենից ուրախացող եւ տեսանկարահանող պատանիները...


Ուրեմն այս ո±ւր ենք հասել: Տասնամյակներ շարունակ մանկավարժները, գիտնականները վիճում են, թե որն է երեխայի դաստիարակության հարցում ամենակարեւոր գործոնը` ընտանի±քը, դպրո±ցը, թե± շրջապատը: Իսկ երբ այս օղակներից որեւէ մեկում թերացում է նկատվում, անչափահասները հայտնվում են փողոցում, իսկ նրանցից ոմանք էլ` ոստիկանության ուշադրության կենտրոնում` վերջիններիս հսկողության ներքո:
Այսօրվա մեր զրուցակիցն է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ:
-Ինչպե±ս կգնահատեք այս տարվա ընթացքում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների վիճակագրությունը: Աճի±, թե± նվազման միտում է նկատվում:
- Ըստ պաշտոնական վիճակագրության տվյալների` 2012թ. չորս ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված 105 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 137 դեպքի դիմաց: Այսինքն` ունենք 32 դեպքի նվազում:
- Ինչպիսի± հանցագործություններն են անչափահասների շրջանում ավելի շատ հանդիպում:
- Չորս ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարվող սպանությունների դեպքեր չեն արձանագրվել, ինչպես եւ նախորդ տարիներին, անչափահասների շրջանում որպես գլխավոր հանցատեսակª գերակշռում է գողությունը, այնուհետեւ` մարմնական վնասվածքները: Առհասարակ արձանագրվել է ծանր հանցագործությունների նվազում:
- Անչափահասներին իրենց շրջանակ են փորձում ներգրավել նաեւ աղանդավորները, էմոները: Ոստիկանությունն այդ ուղղությամբ ի±նչ կանխարգելիչ աշխատանքներ է կատարում:
- Ոստիկանությունը շատ մեծ աշխատանքներ է իրականացնում անչափահասների շրջանում. ինչպես կանխարգելիչ բնույթի, այնպես էլ բացահայտման աշխատանքներ են տարվում: Ապրիլի 2-ից մայիսի 2-ը մենք միամսյակ ենք անցկացրել ՙՀայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՚ թեմայի շուրջ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում, այդ թվումª նաեւ բարձրագույն հաստատություններում: Այդ զրույց-զեկուցումների ընթացքում մենք համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների հետ: Նրանց հետ միասին ենք մտել դպրոց, միասին ենք աշակերտների հարցերին պատասխանել: Ի դեպ, աշակերտների շրջանում քիչ չէին հարցերն աղանդների վերաբերյալ, որոնց սպառիչ պատասխաններ էին տրվում ինչպես ոստիկանների, այնպես էլª հոգեւորականների կողմից:
Վերջում տիկին Դուրյանը նշեց. ՙՄենք դեռ շատ անելիքներ ունենք, եթե մենք այսօր ասում ենքª հանցագործությունների թվաքանակ, ուրմեն մենք դեռ մտածելու տեղ ունենք: Մենք պետք է հասնենք նրան, որ ընդհանրապես անչափահասների կողմից հնարավորինս քիչ հանցագործությունների դեպքեր արձանագրվեն: Իսկ դրա համար կարեւոր է ընտանիքի դերը, մեծահասակների, ուսումնական հաստատությունների դերակատարությունը: Պետք է անտարբերությունը մեր միջից վերացնենք, պետք է կարողանանք հանդուրժողական լինել, լավ օրինակ ծառայել մեր երեխաների համար: Իսկ այն, որ ոստիկանությունն իր ամենօրյա աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձնում անչափահասների հիմնախնդիրներին` փաստ է՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում