ՙՔԵՅՆՍԻ ՎԿԱՆ՚, ԹԵ ՄԵՍԻՋՆԵՐ ԴԵՊԻ ՎԱՇԻՆԳՏՈՆ

Արխիվ 12-16

ՙՔԵՅՆՍԻ ՎԿԱՆ՚, ԹԵ ՄԵՍԻՋՆԵՐ ԴԵՊԻ ՎԱՇԻՆԳՏՈՆ



Օրինակ` 1998թ.-ին մեկը կմտածեր, որ գալու է մի օր, որ այն ժամանակներում Հայաստանում ժողովրդի աչքերում թիվ մեկ հրեշի համարում ունեցող Լեւոն Տեր-Պետրոսյանը մի 10 տարուց կկանգնի այդ նույն ժողովրդի առաջ ու կփորձի իրեն հրեշտակի թեւերով օծել: հետո` 2008թ.-ի մարտի 2-ին ո±ւմ մտքով կանցներ, թե այն օրերի ԱԳ նախարար ու հաշված ժամերի ընթացքում ազգադավի հռչակ ձեռք բերած Վարդան Օսկանյանն ընդամենը 4 տարի անց ԼՏՊ-ի հրեշտակի թեւերը նրանից փոխ կառներ, եւ 2008թ.-ին Օսկանյանին դավաճան հռչակած նույն ԼՏՊ-ն էլ այս անգամ մեծագույն սիրով նրան կօծերª որպես ընդդիմադիր: Դա էլ մի կերպ մարսեցինք ու բախվեցինք էլ ավելի զավեշտանման աբսուրդի: Այս անգամ նույն Օսկանյանը սկսել է, ոչ ավել, ոչ պակաս, տնտեսագիտական քարոզներ ներկայացնել հանրությանը:
Այսպես, ՙՖեյսբուքի՚ իր էջում Օսկանյանն օրերս նման մտքեր ներկայացրեց. ՙՕրերս Քեմփ Դեւիդում ՙՄեծ ութնյակի՚ առաջնորդները քննարկում էին, թե ինչպես պետք է հաղթահարել տնտեսական ճգնաժամերը: Նրանք բոլորը համաձայնեցին, որ այսօրվա իրավիճակում աճի եւ խնայողության (growth vs austerity) մշտական բանավեճում նախապատվությունը պետք է տալ ոչ թե խնայողությանն ու զսպողականությանը, այլ տնտեսության խթանմանը եւ աճին: Սա ուսանելի պետք է լինի նաեւ Հայաստանի համար:
Ընդհանրապես, յուրաքանչյուր ճգնաժամի ժամանակ տնտեսական զարգացման մրցակից տեսությունները հայտնվում են մարդկանց ուշադրության կենտրոնում, երբ քաղաքական առաջնորդները ստիպված են ուղիներ որոնել տնտեսությունները ծանր վիճակից դուրս բերելու համար: Բանավեճն ընթանում է երեք հարթություններում:
Առաջինըª Քեյնսի եւ մոնետարիստների բանավեճն է այն հարցի շուրջ, թե որ քաղաքականությունն է առավել արդյունավետ տնտեսության խթանման համար. հարկաբյուջետայի±նը, թե± մոնետարիստների կողմից առաջարկվող դրամավարկայինը:
Երկրորդըª Քեյնսի տեսության եւ Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքի տեսության շուրջ բանավեճն է, թե արդյո±ք շուկայի ուժերը բավարար են տնտեսության կարգավորման եւ ճգնաժամից դուրս գալու համար, թե±, ինչպես Քեյնսն է պնդում, այս հարցում անհրաժեշտ է կառավարության անմիջական եւ հետեւողական միջամտությունը:
Երրորդըª Քեյնսիª աճի եւ Հայեկիª խիստ խնայողության տեսությունների շուրջ բանավեճն է, որ երբ տնտեսությունն իր վրա կրում է պետական մեծ պարտքի եւ դանդաղ աճի ծանր բեռը, ո±րն է ելքըª ա±ճը, թե± խնայողությունը՚:
Իհարկե, պարոն Օսկանյանի տնտեսագիտական մտքի այս ՙանգին գոհարները՚ հազիվ թե որեւէ մեկի, նույնիսկ` նեղ մասնագետների համար հետաքրքիր թվային, եթե իր ճառը նա չավարտեր այսպես:
ՙԱսեմ, որ ինքս Քեյնսի հետեւորդ եմ: 2009թ. ճգնաժամը եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեցին, որ Քեյնսը ջախջախիչ հաղթանակ է տարել: Ամենավերջին հաղթանակը, ինչպես նշեցի, Քեմփ Դեւիդում արձանագրվեց...՚: Մինչ Քեյնսի այս մերօրյա ՙվկայի՚ հետագա շարադրանքներին կանցնենք, նախª մի ՙմանրուքի՚ մասին. հետաքրքիր է, թե նախկին ԱԳ նախարարն իր պաշտոնավարման ժամանակներում էլի± Քեյնսի նման ջերմեռանդ հետեւորդների թվում էր: Այդ մասին պարոն Օսկանյանը համեստորեն լռում է: Բայց, եթե նման պայծառացման նա հասել է 2008թ.-ից, այսինքն` 53 տարեկանից հետո, ապա դա մի տեսակ պատվաբեր բան չէր թվա: Չէ, ավելի լավ է ընդունենք, որ պարոն Օսկանյանը Քեյնսի հավատարիմ զինակիցն էր դարձել վաղուց, ասենք` ԱՄՆ-ում ուսանելու տարիներին: Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ՀՀ կառավարության անդամ եղած ժամանակներում, եթե ոչª կառավարության նիստերին, այլ գոնե այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ականջին ինչո±ւ մեկ-մեկ չէր շշնջում, թեª ՙՊարոն նախագահ, Քեյնսի տեսությունը խորհուրդ չի տալիս մի ամբողջ երկրի տնտեսությունը հիմնել մայրաքաղաքի կենտրոնում անճոռնի շենքեր սարքելու վրա: Չէ± որ այդ տները ոչ մեկին էլ պետք չեն, եւ երբ մարդիկ սկսեն չգնել, միանգամից այդ փուչիկը կպայթի ու հետն էլ կպայթեցնի ողջ երկիրը՚: Չէ, պարոն Օսկանյանի բնատուր համեստությունը երեւի այն օրերին թույլ չէր տալիս, քիթը խոթել փողաբեր ծրագրերի մեջ` նույնիսկ հանուն Քեյնսի սիրո: Մի խոսքով` կառավարության անդամ լինելու օրերին սեփական կուռքերի մասին կարելի է եւ չհիշել: Բա ուրեմն ինչո±ւ հենց հիմա է մտել ՙՖեյսբուք՚, թեª ՙԴուք Քեյնսին հավատո±ւմ եք՚:
Իհարկե, նույնիսկ ամեն մի միջին մակարդակի տնտեսագետ կվկայի, որ պարոն Օսկանյանը եթե հանկարծ դուրս գա Քեյնսի մասին ՙՖեյսբուքում՚ լղոզված այն մի քանի մակերեսային արտահայտություններից եւ փորձի մասնագիտական մակարդակով Քեյնսի տեսությունը համադրել ժամանակակից տնտեսագիտական այլ մոդելների հետ, հազիվ թե  ջերմեռանդության պատառ անգամ մնա: Եվ նույնիսկ իր լիբերալ հայացքներով հայտնի տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ եւ ներկայումս ԱԺ պատգամավոր ընտրված Հրանտ Բագրատյանն է մեծ վերապահումներով մոտենում օսկանյանական այդ ջերմեռանդությանը. ՙՀամաշխարհային տնտեսական ճգնաժամը որոշ մարդկանց ստիպեց հիշել Քեյնսին եւ նրա տեսությունը, բայց դա անցած էտապ է: Անշուշտ, տնտեսական զարգացման այս փուլում մոնետարիզմը կամ, ինչպես ասում են, առաջարկի մակրոտնտեսական քաղաքականությունն իրեն սպառել է: Բայց պահանջարկի խրախուսումն էլ (այլ խոսքերովª քեյնսականություն) անընդունելի է: Ի±նչ քեյնսականության մասին կարող է խոսք լինել, եթե Ֆրանսիան, Գերմանիան եւ Անգլիան պարտք են ձեւավորում, եւ այդ պարտքն արտահանում են Հունաստան: Բացի դա, քեյնսականություն չի կարող լինել գլոբալ աշխարհում, գլոբալ ֆինանսական համակարգում: Օրինակ, ինչպե±ս կարելի է ասել, որ  հաղթանակ էր, երբ դրանից հետո ԱՄՆ-ը որոշում է կայացնում ավելի մեծացնել ներքին պարտքը: Ուզում եմ մեկ անգամ էլ նշել, որ համաշխարհային տնտեսության պրոբլեմը ոչ քեյնսականության, եւ ոչ էլ մոնետարիզմի տեսությունների կամ դրանց մեջ եղած հակադրությունների մեջ է, այլ համաշխարհային տնտեսության մեջ առկա հավասարակշռության բացակայությունն է եւ դրա խորացումը: Սա արդեն նոր տեսություն է: Այստեղ բոլորովին նոր լուծումներ են առաջարկվում (Ջ. Ստիգլից, Ա. Ռուբինի): Այդ խնդրի լուծման բանալին տալիս է նաեւ մեր մեգաէկոնոմիկայի տեսությունը: Ի դեպ, ամեն ինչ ցիկլային բնույթ ունի: Չի բացառվում, ասենք, մոնետարիզմի վերադարձը մի 10-15 տարուց՚:
Չէ, մի տեսակ լավ բան չստացվեց. երկուսն էլ` ե°ւ պարոն Բագրատյանը, ե°ւ պարոն Օսկանյանը, այսպես ասած, արեւմտյան լիբերալիզմի կրողներ են համարվում: Բայց ի±նչ անես, երբ տնտեսագիտության հարցում անհամեմատ ավելի մեծ կշիռ ունեցող Բագրատյանն անգամ, եթե կոռեկտությունից դուրս գար, հաստատ ապուշություն կորակեր օսկանյանական քեյնսականությունը, չնայածª ձեռքի հետ ակնարկում է, որ Քեմփ Դեւիդում` ՙՄեծ ութնյակի՚ գագաթաժողովին մասնակից պետությունների ղեկավարները բոլորովին այն չէին ասում, ինչ պատկերացնում է նախկին ԱԳ նախարարը:
Լավ, բա այդ դեպքում ինչո±ւ պարոն Օսկանյանը գնաց-հասավ  քեմփդեւիդներին ու իրենից ոչ պակաս հեռու տնտեսագիտությանը: Առաջին իմաստը հասկանալի է. կառավարությանը քննադատելու թեմա է. ՙՑավոք, անցած չորս տարիներին յուրաքանչյուր քայլափոխի մեր կառավարությունն իր վարած քաղաքականությամբ գլոբալ այս վեճերի հարթությունում շահող կողմում չի հայտնվելª նախապատվությունը միշտ տալով դրամավարկային քաղաքականությանը ¥իսկ Օսկանյանի պաշտոնավարման օրերին այդ ինչի±ն էին նախապատվություն տալիս.- Ք. Ս.¤, տնտեսության կարգավորումը հնարավորինս թողնելով շուկայական ուժերին եւ, վերջապես, առավել հակված լինելով զսպողականությանը, քան տնտեսության խթանմանը եւ աճին: Այսօր արդեն կասկածից վեր է, որ կառավարության վարած քաղաքականությունը ամբողջական վերանայման կարիք ունի: Պետք է փոխվի դրա ողջ գաղափարախոսությունը, ընտրված թիրախները եւ շեշտադրումները՚:
Սակայն սա էլ բավարար չէ Օսկանյանի այս հանկարծահաս քեյնսամոլությունը բացատրելու համար. եթե նպատակը միայն կառավարությանը քննադատելն էր, ավելի անշառ քի±չ այնպիսի ուղղություններ կան, որ նա կարող էր մտնել` այդքան խոցելի քեյնսականությունը շրջանցելով:
Ուրեմն մեկ այլ պատճառ փնտրենք: Քեմփ Դեւիդում` ՙՄեծ ութնյակի՚ գագաթաժողովին, անշուշտ, քեյնսականության նմանվող տնտեսության խթանման առաջարկ ներկայացվեց եւ, ոչ ավել, ոչ պակաս, Բարաք Օբամայի կողմից: Սակայն ամբողջ խնդիրն այն էր, որ նույնիսկ ՙՈւթնյակի՚ գագաթաժողովում այդ առաջարկը մի քանի ուղղություններից լուրջ քննադատության ենթարկեցին: Մասնավորապես, որ Օբաման նախագահ ընտրվելու ժամանակներում էլ էր խոստանում ԱՄՆ-ում հիմնական տնտեսական քաղաքականությունը տեղափոխել հենց այդ հիմքերի վրա, սակայն արդյունքում երկրի ներքին պարտքը հասցրեց ռեկորդային մակարդակի: Այսինքն, որ եթե այդ մոտեցումները նույն տեսքով տեղափոխվեն Եվրոպա, ապա առկա ֆինանսական հիմքերի պայմաններում այն ի զորու է հասարակական լրջագույն ցնցումներ առաջացնել: Բայց, եթե Օբաման է ասել, Օսկանյանը պետք է, չէ±, ինչ-որ մեսիջներ ուղարկի, թեª ես իմ մերձավոր հարաձատների նախագահի խոսքը գետնին տվողը չեմ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում