ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՙԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ՚ ՓՈՐՁԵՐ ԴԵՌ ԿԼԻՆԵՆ

Արխիվ 12-16

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՙԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ՚ ՓՈՐՁԵՐ ԴԵՌ ԿԼԻՆԵՆ



Պարզվում է, որ ընտրակաշառքը նախընտրական ամենաէֆեկտիվ գործոններից է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ այնպիսի երկրներում, որոնք ԱՄՆ-ի հովանու ներքո արդեն իսկ անցել են ՙհեղափոխական դեմոկրատիայի՚ գունազարդ ուղիներով: Խոսքը մասնավորապես արդեն մեկուկես տարի ՙգունավոր հեղափոխության՚ պտուղները ՙվայելող՚ Եգիպտոսի մասին է, որտեղ այս օրերին ընթանում են նախագահական ընտրություններ: Եվ ահա, տարածվել են տեղեկություններ, որ այդ ընտրություններում ծայրահեղ իսլամիստական ՙՄուսուլման եղբայրներ՚ խմբավորումը զանգվածաբար մոտ 30 դոլար, ձեթ, բրինձ, շաքար ու նման այլ բաներ է բաժանում իրենց թեկնածու Մուհամեդ Մուրսին ձայն տալու համար: Ճիշտ է, միջազգային դիտորդները մի փոքր իրար են խառնվել, սակայն այստեղ էականը դա չէ:

ՙՄուսուլման եղբայրներն՚ արդեն իսկ եգիպտական խորհրդարանում մեծամասնություն են վերցրել, եւ եթե նախագահական պոստն էլ անցնի նրանց, ապա կստացվի, որ ԱՄՆ-ի անմիջական ջանքերով երբեմնի բավականին ազատ ու հարուստ Եգիպտոսը լիովին կանցնի ծայրահեղ իսլամիստական ուժերի վերահսկողության տակ: Իսկ ամենատխուրն այն է, որ այն բոլոր երկրները, որտեղով անցավ հայտնի ՙԱրաբական գարնան՚ ալիքը, ճիշտ նույն վիճակում են:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՕԲԱՄԱՆ ՁԱԽՈՂՎԵՑ

Հյուսիսայի Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի ՙհեղափոխական՚ երկրների այդօրինակ ծայրահեղ իսլամիզացումը վերլուծաբանները վաղուց են գնահատել որպես այդ տարածաշրջանում Օբամայի վարչակազմի քաղաքականության խոշորագույն պարտությունը: Եվ դա, ըստ մասնագետների մի պատկառելի խմբի, ընդհուպ մինչեւ կասկածի տակ է առել Իսրայել պետության լինել-չլինելու հարցը: Հենց այդ խիստ հավանական հեռանկարն է, որ վերջին մի քանի շաբաթներին ի հայտ եկող ու գնալով մեծ թափ ստացող կարծիքների համաձայն` ԱՄՆ-ին եւ Իսրայելին ստիպում է նկատելիորեն վերանայել Սիրիա-Իրան ուղղությամբ իրենց նախկին պատերազմական հռետորիկան:
Այն մտավախությամբ, որ այդ երկու երկրներում եւս ՙհեղափոխական՚ փոփոխությունները իրենց ետեւից բերելու են տվյալ պետությունների ծայրահեղ իսլամիզացիայի, մթնոլորտ, որը շատ ավելի վտանգավոր է Իսրայելի համար, քան Իրանի ներկայիս համաիսրայելյան սուր կոչերը: Քաղաքական կուրսի այդ փոփոխությունը նկատվում է մի շարք հարցերում: Օրինակ, Իրանի հետ կապված իրավիճակը, ինչպես հայտնի է, արդեն վերադարձել է բանակցային փուլ: Բաղդադում օրերս մեկնարկած վերջին բանակցային փուլն Իրանի եւ հայտնի վեցյակի միջեւª ցույց տվեց, որ իրանական թեմատիկան արդեն բավականին հեռացել է պատերազմիª լինել-չլինելու հարթությունից, եւ խնդրին արդեն ավելի շատ մոտենում են տեխնիկական կողմից, ասենք` մինչեւ քանի տոկոս կարող է Իրանն ուրան հարստացնել եւ այլն:
Սիրիայում եւս արտաքին ճնշման անկում է նկատվում: Համենայդեպս, նախագահ Բաշար Ասադի հրաժարականի միանշանակ պահանջները բավական ժամանակ չեն լսվում: Ավելին` Ասադը որոշակիորեն ամրապնդեց իր դիրքերն այն բանից հետո, երբ սիրիական ընդդիմադիր որոշ թեւեր անցան բացահայտ ահաբեկչական գործողությունների: Այն, որ մի շարք պայթյուններ ուղղված էին ինչպեսª Քոֆի Անանի ծրագրով Սիրիայում դիտորդական առաքելություն իրականացնողներին, այնպես էլª սիրիական զինված ուժերին, արդեն Ասադին ներկայացնում է միջազգային ահաբեկչության զոհի տեսքով: Առավել եւս, որ սիրիական ահաբեկչությունները կապեցին նաեւ Ալ-Քաիդայի հետ: Իսկ դա ԱՄՆ-ին ու Սիրիայի նկատմամբ կոշտ միջամտություն պահանջող մյուս երկրներին դրեց բավականին խոցելի վիճակում. պահանջել Ասադի հրաժարականըª կնշանակի, որ այդ երկրները միակարծիք են Ալ-Քաիդայի հետ: Ասադն էլ սկսել է իրեն ներկայացնել, այսպես կոչված, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկի դերում եւ կարողանում է նման փաստեր ներկայացնել աշխարհին: Իսկ դա ենթադրում է, որ ԱՄՆ-ը գոնե ձեւականորեն պարտավոր է դատապարտել սիրիական ահաբեկչություններն ու դրանով մի կողմիցª սատարել Ասադին, մյուս կողմիցª ընդունել, որ իր աջակցությունը ստացած եւ, այսպես կոչված, ՙՍիրիայի բարեկամները՚ª հավաքներում սիրիական ժողովրդի ներկայացուցիչ ճանաչված այդ երկրի ընդդիմությունը, թեկուզեւ մասամբ, բաղկացած է ահաբեկչական խմբավորումներից: Իսկ այդ փաստն ընդունելը կնշանակիª նաեւ ընդունել, որ, կամա թե ակամա, ֆինանսապես, զենքով, մասնագիտական խորհրդատվություններովª ԱՄՆ-ի գլխավորությամբ, ՙՍիրիայի բարեկամները՚ աջակցել են միջազգային ահաբեկչությանը: Ամեն դեպքում, այն փաստը, որ ՙՍիրիայի բարեկամների՚ կողմից այդքան ջերմեռանդությամբ ընդունված Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը, որը, ինչպես հայտնի է, տեղակայված է Թուրքիայում, արդեն իսկ բաժանվել է մի քանի մասերի, իսկ առաջնորդ Բուրհան Գալյունն էլ օրերս հրաժարական տվեց, արդեն իսկ աշխարհով մեկ այն տպավորությունն է ստեղծում, որ Սիրիայում եւս Օբամայի վարչակազմի քաղաքականությունը խայտառակ պարտության եզրին է:

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ

Սակայն այս պատմությունը նախ լուրջ հարված է հասցնում Թուրքիային, եւ այն տպավորությունն է, որ սեփական դեմքը փրկելու համար Օբաման փորձում է հենց  մեր հարեւանին էլ դարձնել հիմնական քավության նոխազը: Հայտնի փաստ է, որ Սիրիայի դեմ ռազմական միջամտության ջատագովների ցանկում Թուրքիան մի տեսակ բոլորից առաջ էր ընկել, ինչը բացատրվում էր երկու նկատառումով: Առաջինը` Սիրիայի թուրք-սիրիական սահմանահատված զորք մտցնելովª Թուրքիան հնարավորություն էր ստանում ճնշել հիմնականում քրդաբնակ այդ տարածաշրջանում Քուրդիստանի անկախ պետականության հաստատման շարժումը: Երկրորդª ավելի հեռահար նպատակն էր. ստանձնել ոչ միայն հետասադյան Սիրիայի, այլ նաեւ ՙԱրաբական գարնան՚ արդյունքում իսլամիզացված երկրների հոգեւոր առաջնորդի դերը` այդ կարգավիճակում առաջ անցնելով Իրանից: Սակայն Սիրիայում ձեւավորված այս նոր մթնոլորտը սրելու փոխարենª էականորեն նվազեցնում է այդ ուղղությամբ ռազմական միջամտության հնարավորությունը: Քայքայվում է նաեւ Թուրքիայի բացահայտ հովանավորությամբ գործող Սիրիայի ազգային խորհուրդը: Եվ արդյունքում այն հեռանկարն է, որ իշխանության ղեկին Ասադի մնալով` Թուրքիան փաստացի կունենա եւս մեկ թշնամի հարեւան: Իսկ դա արդեն Էրդողանի ՙԶրո խնդիր հարեւանների հետ՚ քաղաքականության դագաղի վերջին մեխը կարող է դառնալ: Եվ, իրոք, հայտարարելով նման քաղաքական կուրսի մասին` Էրդողանի վարչակազմը հասցրեց լրջորեն վատթարացնել իր հարաբերությունները ոչ միայն գրեթե բոլոր հարեւանների հետ, այլ նաեւ իր երբեմնի փոքր եղբորը` Ադրբեջանին, ՙտանուլ տվեց՚ Իսրայելին: Ընդ որում, մի շարք դեպքերում Էրդողանը բացահայտորեն դեմ գնաց նույնիսկ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը` դրանով էլ Օբամայի մի շարք ձախողումների համար հող նախապատրաստելով: Եվ, արդյունքում, օրերս Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո վերսկսվեցին այն համառ լուրերը, որ քաղաքական արենայից Էրդողանի հեռանալը միայն ժամանակի խնդիր է, ընդ որում, որ հարկ չի լինելու երկար սպասել: Եվ, փոխարենը, Օբաման կարծես թե սկսում է իր բոլոր հաշվարկները կապել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Միայն այն փաստը, որ գագաթաժողովից հետո սկիզբ առան խոսակցություններ, որ առաջիկայում Գյուլը կարող է ստանձնել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի պոստը, արդեն իսկ Թուրքիայում նկատելիորեն բարձրացնում է նրա վարկանիշը:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁԵՐ

Սակայն այս հնարավոր փոփոխությունները կարծես թե Հայաստանի հետ կապված հաշվարկների տարրեր էլ են պարունակում: Ամեն դեպքում, Չիկագոյում կայացած Գյուլ-Օբամա մոտ կեսժամյա հանդիպման ընթացքում, ինչպես պաշտոնապես տեղեկացվեց, հասցրել են տարածաշրջանային մի շարք գլոբալ հարցերից զատª խոսել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Միգուցեեւ դա պատահականություն համարվեր, սակայն այդ հանդիպումից հետո եւս Գյուլը Սթենֆորդի համալսարանում ունեցած դասախոսության ժամանակ հրապարակավ անդրադարձավ այդ հարցին: Իր Երեւան կատարած այցը ռիսկային համարեց, սակայն, այդ ռիսկայնությունը կապելով իր երկրի ՙներքաղաքական կյանքի՚ հետ եւ դրանով, թերեւս, ակնարկներ ուղղելով դեպի Էրդողանը: Դրանով հանդերձ, Գյուլն, այնուամենայնիվ, հավելեց. ՙԻնչքան էլ ռիսկային լիներ, իմ Երեւան կատարած այցը շատ ճիշտ էր՚: Եվ ավելին, որ այդ այցի. ՙսպասելիքն էր` մի քիչ կարգավորվեն երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Դեռ հույս ունեմ...՚:
Եվ, ՙտարօրինակ պատահականությամբ՚, Գյուլի հետ մեկտեղª հայ-թուրքական հարաբերությունների մեռած թեմայի մասին հիշեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Այն էլ` շատ լավատեսական երանգներով. ՙԻհարկե, մենք մեծ հույսեր ունենք, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կվերսկսվի եւ չի կապվի որեւէ այլ հարցի հետ: Մենք շարունակում ենք աշխատել Թուրքիայի հետ եւ դրդում ենք նրան ճիշտ քայլեր կատարել՚: Այսինքն` քայլեր ԱՄՆ-ը սպասում է հենց Թուրքիայից, եւ դեսպանն իր խոսքում եւս մեկ անգամ ընդգծում է. ՙՀույս ունենք, որ Թուրքիան ճիշտ քայլ կանի՚:
Թերեւս, տրամաբանական է, որ այս փուլում ԱՄՆ-ը փորձում է վերադառնալ հայ-թուրքական հաշտեցման թեմային: Հայաստանյան վերջին զարգացումները ցույց են տալիս, որ մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է տեղաշարժվում դեպի Ռուսաստանի կողմից ձեւավորված միջպետական կառույցներ` ՀԱՊԿ, Եվրասիական եւ Մաքսային միություններ, եւ այլն: Իսկ ներհայաստանյան քաղաքական իրողությունները ռուսամետ եւ ամերիկամետ բաժանարար գծով արդեն այն աստիճան արտահայտված են դարձել, որ նույնիսկ քաղաքական տարբեր գործիչների հրապարակային հայտարարություններում է այդ փաստը հատուկ ընդգծվում: Ընդ որում, նաեւ, որ ամերիկամետների դիրքերը ծայրաստիճան թուլացել են, գրանտակերների միջոցով արհեստականորեն ներմուծված, այսպես ասած, արեւմտյան արժեքները բացահայտորեն եւ կոշտ երանգներով մերժվում են հասարակության կողմից, եւ այլն: Եվ, փոխարենը, ամենաբարձր մակարդակներով խոսվում է Հայաստանի նկատմամբ ցանկացած ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ի զինված ուժերիª միանշանակ միջամտելու, հայ-ռուսական ռազմական արդյունաբերության ծրագրերի եւ նման այլ բաների մասին: Հայաստանի հարավային շրջաններում էլ ավարտվում է C-300 նոր համալիրների տեղակայման գործընթացը, որը, բացի մեր երկրից, նաեւ Իրանի մի պատկառելի մասը կկարողանա պաշտպանել օդային հարձակումներից: Բանը հասել է նրան, որ անգամ մի նորմալ արեւմտամետ լիդեր չեն գտնումª թեկուզեւ մի փոքրիկ ՙգունավոր շարժման՚ համար: Եվ դաª այն դեպքում, երբ Հայաստանի աշխարհագրական դիրքն անչափ կարեւոր է` Ռուսաստանին Իրանի հետ ունեցած ցամաքային կապից զրկելու առումով: Մի խոսքով, թերեւս, Թուրքական սահմանը բացելու միջոցով Հայաստան մուտք գործելը դարձել է միակ տարբերակը:

ԱԴՐԲԵՋԱՆ, ՎՐԱՍՏԱՆ

Հակառակ դեպքում շատ մեծ է վտանգը, որ ԱՄՆ-ը Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ունեցած վերահսկողությունը եւս կկորցնի: Ադրբեջանը, բացի այն խնդիրներից, որ ունեցավ ռուսների հետ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի պատճառով, նաեւ օր օրի ավելի բարդ հարաբերություններ է ձեւավորում Իրանի հետ: Բանը հասել է նրան, որ խորհրդակցություններ անցկացնելու անվան տակ Իրանն օրերս ետ կանչեց Ադրբեջանում իր դեսպան Մուհամեդ Բահրիր Բայրամին, երկու օր անց էլ արգելափակեց իր տարածքով Ադրբեջան-Նախիջեւան բեռնափոխադրումները:
Իսկ ահա Վրաստանում շատ մեծ է դարձել Սահակաշվիլիի փոխարենª միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախագահ ընտրվելու հավանականությունը: Ճիշտ է, վերջինս կամաց-կամաց վաճառում է իր ռուսական բիզնեսները, ըստ մի շարք վերլուծաբանների ` ԱՄՆ-ին ցույց տալու համար, թե ամենեւին էլ Ռուսաստանի դրածո չէ, սակայն հենց նույն վերլուծաբաններն էլ նաեւ այն կարծիքն են հայտնում, որ ինչ էլ լինի, ընտրվելու դեպքում, Իվանիշվիլին էականորեն կբարելավի հարաբերությունները ռուսների հետ եւ, համենայնդեպս, զերծ կմնա Վրաստանը դեպի ՆԱՏՕ տանելուª Սահակաշվիլիի ծրագրերից:
Մի խոսքով, այն տպավորությունն է, որ ամերիկյան հարավկովկասյան քաղաքականությունը մի տեսակ տեղապտույտի մեջ է, եւ արդյունքում, կարող է կորցնել ԽՍՀՄ-ի տապալումից հետո այստեղ ձեռք բերած բոլոր դիրքերը: Ելքը, թերեւս, տարածաշրջանն ամբողջությամբ հնարավորինս շուտ Ռուսաստանից պոկելն է, եւ այստեղ էլ հիմնական խնդիրը Հայաստանն է: Եվ արդյունքում, պետք է մոտ ապագայում սպասել ՙգունավոր հեղափոխական՚ նոր փորձեր, եթե, իհարկե, թուրքական հաշտեցման ծրագիրն էլի ձախողվի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՀԱՄԱՁԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ

Ադրբեջանական աղբյուրներն են արդեն ներկայացնում փաստեր, որ այդ երկրի նավթարդյունահանման ծավալների մտահոգիչ անկումներ են սկսվել նավթի պաշարների սպառման հետ կապված: Իսկ գազային ծրագրերը, որի վրա էլ կառուցված էին Ալիեւի հիմնական հաշվարկները, արդեն իսկ սկսել են վտանգավոր համարվել այն առումով, որ աշխարհում թերթաքարային գազի արդյունահանման տեխնոլոգիաները զարգանում են գերարագ տեմպերով, եւ արդյունքումª հաշված տարիներ անց, հազարավոր կիլոմետրերով գազատարներ կառուցելն ու գազ արտահանելը կարող է ոչ մեկին պետք չգալ: Մինչդեռ Ադրբեջանն արդեն իսկ պետք է սկսի նոր գազատարի շինարարություն` Շահ-Դենիզ հանքավայրի պաշարներն արտահանելու համար: Եվ, եթե դա կառուցվի ու պարզվի, որ այդ գազը ոչ մեկին պետք չէ, ապա խողովակաշարի կառուցման հսկայական ծախսերն ինչպե±ս են փոխհատուցվելու: Իսկ եթե չկա խողովակաշար, ապա էլ Արեւմուտքի ինչի±ն է պետք ալիեւյան վարչակազմն ու Ադրբեջանն առհասարակ: Եվ երբ այս ամենն արդեն Ադրբեջանում է մտնում հրապարակային հարթություն, ուրեմն իրոք մեր արեւմտյան հարեւանը պետք է իր ապագան բավականին մռայլ տեսնի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում