ՎԱ¯Խ, ՄԱՆԴԱՏՍ...
Արխիվ 12-16![]()
Բանից պարզվեց, որ իրենց աննկուն մարտիկների տեղ դրած ՀԱԿ-իստները մեծագույն, նույնիսկª տենդագին սեր ունեն իրենց մանդատների նկատմամբ: ԿԸՀ-ում վերջերս ծավալվել էր մի զվարճալի պատմություն, որն իր հանգուցալուծումը ստացավ երեկ, երբ Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը, Լեւոն Զուրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը հարկադրված հրաժարականի դիմում ներկայացրին եւ հրաժարվեցին Երեւանի ավագանու իրենց մանդատներից, որպեսզի կարողանան վերցնել ԱԺ պատգամավորի մանդատները:
Իսկ մինչ այդ ՀԱԿ-ը ԿԸՀ-ում ՙբազար՚ էր սարքել, որ ԱԺ պատգամավորը իբր կարող է միաժամանակ լինել Երեւանի ավագանու անդամ, քանի որ ավագանիները չեն վարձատրվում, իսկ ավագանու մասին օրենքում էլ գրված չի, որ ավագանու անդամը չի կարող այլ գործունեությամբ զբաղվել: Այնպես որ, ՀԱԿ-իստական ՙշուստրիությունը՚ չանցավ, եւ այդ չորսին չհաջողվեց լինել միաժամանակ ՙջուխտ՚ մանդատի տեր: Ինչ արածª օրենքը մնում է օրենք:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՎՈՒՄ
ԲՀԿ-ն, պարզվում է, ինչպես ԱԺ ընտրությունների ողջ ընթացքում, այնպես էլ հետընտրական շրջանում շարունակում է կրակն ընկնել ԲՀԿ-ական մտքի գոհարների կորիֆեյ Վարդան Օսկանյանի հայտարարությունների ձեռքը: Այս անգամ էլ Վ.Օսկանյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չմեկնելով Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` Հայաստանը մեկուսացման է տանում: Թե արդյոք ԲՀԿ-ն համաձայն է Վ.Օսկանյանի նման հայտարարության հետ, փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ. ՙԽնդրում եմ, Վարդան Օսկանյանի հայտարարությունների վերաբերյալ ինձ մի հարցրեք, առավել եւս, որ ես հիմա Հայաստանում չեմ, շնորհակալություն, ցտեսություն...՚: Իսկ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ու ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը ընդհանրապես վերջին շրջանում լրագրողների ինչպես հարցերին, այնպես էլ զանգերին խուսափում են պատասխանել: Միթե ԲՀԿ-ն թաքցնելու բան ունի, թե իրենք էլ հոգնեցին օսկանյանական ՙգաղափարախոսությունից՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂՎԵԼՈՒ Է ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ
ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանդիպեց լրագրողների հետ, որտեղ նա տեղեկացրեց, որ ՀԱՊԿ-ում ներմուծվել է նոր ինստիտուտ` Պաշտպանության անվտանգության հանձնաժողովների կոորդինացիոն խորհուրդ, որը տարին մեկ անգամ պետք է նիստ գումարի: Խորհրդում նախագահությունը կլինի տարեկան ռոտացիոն կարգով, եւ այս տարի նախագահելու է Հայաստանը: Այս ինստիտուտը արդեն գործում է եւ կարեւորվում է այն իմաստով, որ ավելի սերտ ռազմաքաղաքական համագործակցություն է առաջանում այն երկրների հետ, որոնք մինչ այսօր կազմել են ՀԱՊԿի կորիզը: Նա նշեց, որ ԱՊՀ այլ երկիր չկա, որտեղ լինի նմանատիպ հանձնաժողով: Յուրաքանչյուր երկիր, որը ցանկություն ունի ռազմական պայմանագիր կնքել ՀԱՊԿ-ից դուրս այլ երկրի հետ, պետք է դա համաձայնեցնի ՀԱՊԿ-ի հետ: Հարցեր, որոնք կապված էին ԲՀԿ-ի հետ նա պատասխանեց միայն, որ ԲՀԿ-ից չէ եւ նրան այդպիսի հարցերով չդիմենք, իսկ թե ինչ ծրագրեր ունի հետագայում` նա պատասխանեց, որ զբաղվելու է կուսակցական գործունեությամբ:
ԱՍՏՂԻԿ ԲԱԼԱՅԱՆ

