- Մենք դեմ ենք կոալիցիային

Արխիվ 12-16

- Մենք դեմ ենք կոալիցիային



ԿՈԱԼԻՑԻԱՆ ՄԵՌԱՎ, ԿԵՑՑԵ ԱՊԱԳԱ ԿՈԱԼԻՑԻԱՆ

Եվ այսպես, ԲՀԿ-ի հետ կոալիցիա չստեղծվեց, եւ ամենաքննարկվող նյութը Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունն է, ուր ասված է. ՙԸնտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձեւավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը՚: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գործադիր մարմնի որոշմանը, ապա Էդուրադ Շարմազանովը տեղեկացրեց, որ որոշված է կոալիցիա կազմել ՕԵԿ-ի հետ, եւ ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնների քվոտաները, անվիճելիորեն, ՀՀԿ-ինն են:

ԻՆՉ ԳՈՐԾՈՆՆԵՐ ԵՆ ԱԶԴԵԼ ԲՀԿ-Ի ԿԵՑՎԱԾՔԻ ՎՐԱ

Դեռեւս ընտրություններից անմիջապես հետո Դավիթ Հարությունյանը 50/50-ի էր գնահատում կոալիցիա կազմելու եւ չկազմելու հավանականությունը, ու մատնանշում, որ ՀՀԿ-ի տեսակետից կան փաստարկներ ե°ւ հօգուտ, ե°ւ ընդդեմ: Ու, խոշոր հաշվով, վերջնարդյունքի վրա ազդել են միանգամից մի քանի վեկտորներ:
Վեկտորներից մեկը` Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի մոտեցումները: Կառավարություն կազմելու եւ ԱԺ աշխատանքները կազմակերպելու տեսակետից որեւէ կոալիցիայի անհրաժեշտություն չկար, զի ՀՀԿ-ն ունի անվիճելի մեծամասնություն: Սակայն առկա է այն մոտեցումը, որ, ի շահ համակարգի կայունության եւ ելնելով բարի կամքի եւ երկխոսության արդեն իսկ ձեւավորված ավանդույթից, համաձայնության լայն դաշտերը ցանկալի են: Բնականաբար, դա ենթադրում է, որ հնարավոր կոալիցիայի մեջ մտնողը նույն ՀՀԿ-ին չի առաջադրի չափազանցված պայմաններ:
ԲՀԿ-ի ներսում, ըստ էության, կային երեք խաղացողներ: Մեկը` Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի ՙհին գվարդիայով՚, եւ այդ բեւեռը գերադասելի էր համարում կոալիցիա կազմելու տարբերակը եւ ավանդական սխեմաներից դուրս չգալը, ստանալով դրանից առավելագույն հնարավոր օգուտները: Բնականաբար, այդ բեւեռը չափազանցված պահանջների ու, առավել եւս, շանտաժի հակված չէ:
Մյուս բեւեռը` Վարդան Օսկանյանի ՙնարնջագույն՚ թեւը, որը ամբողջովին կողմնորոշված է դեպի ԱՄՆ-ի շահերի սպասարկումը, բայց միաժամանակ սերտորեն կապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Օսկանյանի համար կարեւորագույնը ԲՀԿ-ն հնարավորինս շատ արմատականացնելն է` ռուսական կողմնորոշման դաշտից ամբողջովին պոկելով եւ փորձելով ԲՀԿ-ն վերածել ՙնարնջագույն՚ հեղաշրջման գործիքի:
Եվ վերջապես չափազանց կարեւոր դերակատարություն ունի Ռոբերտ Քոչարյանի անձը: ՀՀ երկրորդ նախագահը նախ` ձգտում ունի առավելագույնս պահպանել իր հետ սերտաճած օլիգարխիկ կլանը, եւ երկրորդ` նպատակ` ապահովելու պայմաններ սահուն կերպով սեփական վերադարձը իշխանության երաշխավորելու համար: Ու հենց Քոչարյանի ազդեցությունը տարել էր դեպի այն գիծը, որ ԲՀԿ-ն բարձրացնի վարչապետի խնդիր, չափազանց շատ նախարարական, մարզպետական եւ այլ աթոռների հարցեր, որպեսզի իշխանության ներսում ունենա բավարար լծակներ սեփական վերադարձի համար:
Փաստորեն, ԲՀԿ-ի ներսում Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի գործոնների համակցումը բերեցին առկա իրավիճակին: Ու, երբ Գագիկ Ծառուկյանը խոսում էր հնարավոր կորուստներ կրելու մասին, խոսքը հենց ընդդիմադիր դաշտում հայտնվելու անխուսափելի ուղեկիցների մասին էր:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ 2013-ԻՆ

Պարզ է, որ ԲՀԿ-ն, համենայնդեպս, հիմա զրկվեց իշխանական կուսակցության բոլոր առավելություններից: Ինչպես կատակով արձանագրում է բլոգեր Տիգրան Քոչարյանը` ՙԲՀԿ-ն չմտավ կոալիցիա, իսկ հարկայինը կմտնի± ԲՀԿ՚: Բայց կարեւոր հարցերից մեկը` ինչպե±ս է մասնակցելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին:
Այդտեղ կան երեք տարբերակներ` առաջնորդվել այն կարգախոսով, որ ՙմեր խոսքը գործ է՚, ու, չլինելով կոալիցիայի անդամ, հավատարիմ մնալ 2011-ին ստորագրած հուշագրին` նախագահական ընտրություններում գործող նախագահին պաշտպանելու վերաբերյալ, երկրորդ տարբերակը` հանդես գալ սեփական թեկնածուով, եւ երրորդը` սատարել մեկ այլ թեկնածուի:
Առաջին տարբերակի պարագայում կոալիցիա կձեւովորվի, բայց արդեն նախագահական ընտրությունների շեմին` որպես նախընտրական կոալիցիա, որը կարող է այնուհետ վերաճել եւ հետընտրական կոալիցիայի: Որ անձամբ ԲՀԿ առաջնորդը կողմնակից չէ սուր հակադրության, երեւում է նրա հայտարարության հետեւյալ հատվածից. ՙԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում՚:
Երկրորդ տարբերակը բավականին դժվար է պատկերացնել: Ռոբերտ Քոչարյանն այսօր ունի, ըստ Ահարոն Ադիբեկյանի, ընդամենը 2,5 տոկոս անձնական վարկանիշ, եւ, նույնիսկ եթե իրականացվեր PR-ի հրաշքներ, այդքան կարճ ժամանակում նույնիսկ 10 տոկոսի շեմին այդ վարկանիշը հասցնել հնարավոր չէ: Վարդան Օսկանյանը ակնհայտորեն պիտանի չէ որպես նախագահի թեկնածու, ինչը եւ անկեղծորեն խոստովանել է թուրքական մամուլին: Իսկ ԲՀԿ առաջնորդի առաջադրումը քիչ հավանական է:
Երրորդ տարբերակը` այլ թեկնածուի սատարելը, միգուցե ամբողջովին տեղավորվում է ինչպե Վարդան Օսկանյանի, այնպես էլ ամերիկացիների պատկերացումներում: Այսինքն` ԲՀԿ-ի ներուժի օգտագործումը ԱՄՆ-ի շահերը սպասարկող որեւէ ՙնարնջագույն՚ թեկնածուին առաջ տանելու համար` լինի դա ԼՏՊ-ն, Րաֆֆի Հովհաննիսյանը կամ դեռեւս անհայտ մեկը, որին նպատակահարմար է գտել Սպիտակ Տունը: Այդ տարբերակը կնշանակի կատարյալ թշնամացում ՀՀԿ-ի հետ ու, հետեւաբար` ձգտում ոչնչացնելու ԲՀԿ-ի ռեսուրսները: Բայց պետք է հաշվի առնել, որ այժմ երեւացող ՙնարնջագույն՚ նախագահացուները` ԼՏՊ-ն եւ Րաֆֆին, այն աստիճանի վարկաբեկված են, որ անգամ ամերիկյան հարկատուների կանաչ թղթադրամների հեղեղները ի վիճակի չեն շտկել նրանց վարկանիշը: Այլ հարց է, որ այդպիսի տարբերակը կարող է օգտագործվել լայնածավալ փողոցային հուզումներով եւ բռնի հեղաշրջումով ավարտվող կարճաժամկետ սցենարում: Սակայն քանի որ ԲՀԿ-ն անմիջապես հետընտրական օրերին բողոքելու եւ ընտրությունների արդյունքները չճանաչելու հնարավորությունը բաց է թողել, ապա այդ սցենարի կազմակերպումը շատ էական բարդությունների հետ է կապված, եւ կլինի ավելի մեծ ավանտյուրա, քան ընտրություններից առաջ ՙհմայականոցում՚ ՙմիասնական շտաբ՚ ստեղծելը:
Անշուշտ, այդպիսի տարբերակին կտրականապես դեմ կլինի Ծառուկյանը, ու օբյեկտիվ պատճառներով այդ տարբերակը ձեռնտու չէ եւ Քոչարյանին: Այն պարզ պատճառով, որ այդ տարբերակի պարագայում խաղի շարունակությունը ամբողջովին փոխանցվում է ամերիկացիներին, ու դեռ մեծ հարցական է` ՀՀ երկրորդ նախագահն ընդհանրապես Վաշինգտոնին պետք կլինի±, թե± ոչ: Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես արդեն նշել էինք, ձգտում է սեփական սահուն վերադարձի հարթակ նախապատրաստել:
Մոսկվա հերթական այցի ժամանակ նրան թերեւս պարզ հասկացրել էին, որ ռուսների քաղաքական աջակցության հույսեր ունենալ չի կարող: Ուստի` ՀՀ երկրորդ նախագահին մնում է մի կողմից ինչ-ինչ ռեւերանսներ անել Արեւմուտքին, մյուս կողմից` փորձել օգտագործել ԲՀԿ-ն մինչեւ նախագահական ընտրությունները` առավելագույնս սեփական ռեսուրս կորզելու համար: Պարզ է, որ Քոչարյանին պետք է ոչ թե մասնակցությունը 2013-ի նախագահական ընտրություններին, այլ` վարչապետական լծակները, որոնք իրեն կապահովեն հստակ իրավահաջորդություն արդեն 2018-ի ընտրություններին:
Պարզ է, որ Քոչարյանը ուժեղացնելու է ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ երանգը, եւ դա արդեն երեւում է համապատասխան քարոզչամիջոցների կեցվածքում, այդ թվում` եւ հայտնի հեռուստաընկերության եթերը խայտառակ արեւմտյան ՙմուլտիկուլտուրիզմով՚ հագեցնելու հանգամանքի մեջ: Միաժամանակ նա փորձելու է արմատականացնել ԲՀԿ-ի կեցվածքը, բայց ոչ այն աստիճանի, որ այրվեն բոլոր կամուրջները: Եթե ճնշումը ՀՀԿ-ի վրա ստացվեց, ապա կստացվի նաեւ սեփական վերադարձը ռեալ իշխանական դաշտ, իսկ եթե ոչ` անխուսափելիորեն ԲՀԿ-ն կվերադառնա 2011-ի հուշագրի դրույթներին հետեւելու տարբերակին, այն էլ` ավելի թույլ դիրքերով, քան եղան այս ընտրություններից հետո ու առանց որեւէ բան պահանջելու հնարավորության:

ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ ՉԵԶՈՔԱՑՆԵԼՈՒ ՌԵԱԼ ՇԱՆՍԸ

Մի կողմից` ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ չմտնելը իրավիճակին որոշակի պիկանտություն է հաղորդում, բայց մյուս կողմից` դրանով էապես ավելանում է ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ Սերժ Սարգսյանի գործելու ազատության աստիճանը: Իզուր տեղը չէր, որ հիշատակեցինք հարկայինի պահը: Կոալիցիոն հարաբերությունների բացակայության պայմաններում այլեւս ոչինչ չի խանգարում ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանին ինտեգրված օլիգարխներին ստվերից դեպի օրինական հարկային դաշտ բերելուն: Դրանով նաեւ էապես թուլանում է ՀՀԿ-ին ինտեգրված օլիգարխների դերակատարությունը, քանզի նախընտրական շրջանում նրանք պետք էին հավասարակշռելու համար ԲՀԿ-ի ՙտրակտորային՚ արշավանքը եւ անգամ խղճուկ մեծամասնական թեկնածուներին անսպառ ֆինանսով օժտելը:
Այժմ արդեն օլիգարխիայի նկատմամբ ՀՀ նախագահի ձեռքերն ամբողջովին ազատ են, եւ մենաշնորհների ու օրենքին չհամապատասխանող տնտեսական հարաբերությունների ապամոնտաժումը կարող է լինել հենց այն գործոնը, որը կտրուկ կբարձրացնի ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ գործող նախագահի վարկանիշը` մինչ նախագահական ընտրություններն ընկած ժամանակահատվածը: Ինչպես ասում են` դա մի կրակոցով երկու նապաստակ խփելու տարբերակն է. ե°ւ սեփական վարկանիշի բարձրացում, ե°ւ մրցակցի ռեսուրսների նվազեցման հնարավորություն: Իսկ եթե դրան գումարենք նաեւ այն, ինչը բխում է ՀՀ նախագահի` Չիկագոյի ՆԱՏՕ-ի գագաթնաժողով չմեկնելուց, ապա պետք է արձանագրենք Ռոբերտ Քոչարյանի օրոք նույն Օսկանյանի շուրթերով շրջանառության մեջ դրված ՙկոմպլեմենտար քաղաքականության՚ մայրամուտը: Ու քանի որ առկա աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով, ՀՀ արտաքին քաղաքականությունում ավելի ու ավելի գերակշռելու է Եվրասիական միության ուղղությունը, ուստի բավականին արժեզրկվում են այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք տարատեսակ անընդունելի փոքրամասնությունների արտոնություններով օժտելու եւ ազգային դիմագիծը քայքայող քաղաքականություն վարելու վերաբերյալ: Իսկ մթնոլորտի մաքրումը մեր ազգին անհարիր տարրերից ու ուղղություններից ի զորու է ոչ պակաս վարկանիշ ապահովել, քան սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող կոնկրետ փոփոխությունները:
Ինչեւէ, մտնում ենք թեեւ անակնկալներով լի, բայց, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր ու դինամիկ ժամանակաշրջան:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում