Վերջերս ՙԱրմենիա՚ հեռուստաընկերության ՙԵղբայրներ՚ հեռուստասերիալում հայտնվեց մի կերպար, ով շատ սիրվեց հեռուստադիտողի կողմից, հատկապես` աղջիկների եւ կանանց:
Խոսքս հայտնի դերասանուհի Շաքե Թուխմանյանի եւ դերասան Ժան Նշանյանի որդի, օպերային երգիչ, դերասան ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆԻ մասին է, ում հետ մեր զրույցը ծավալվեց բացառապես կանանց շուրջ: Երկար տարիներ Միացյալ Նահանգներում բնակվելուց հետո Արմանն անկեղծացավ, որ սիրում է հայուհու կերպարը: Համեմատականներ անցկացնելով տատիկի` օպերային երգչուհի Աննա Նշանյանի եւ մայրիկի` դերասանուհի Շաքե Թուխմանյանի, ինչպես նաեւ ժամանակակից հայ կնոջ միջեւ, Արմանը նշեց. ՙՏատիկիս ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: Նրանք ապրում էին արվեստով: Հիմա ամեն ինչ այլ է, եւ դա կնոջ խնդիրը չէ: Մարդիկ կորցնում են իրենց արժեքները, բնականաբար, դրա արդյունքում յուրաքանչյուր սեռ նույնպես կորցնում է իր արժեքները: Կինն արմատն է աշխարհի: Տղամարդը կարող է մի քիչ անհարգալից լինել, իսկ կինը` չի կարող: Իսկ ինչո±ւ, որովհետեւ կինն ունի մեծ պարտականություններ: Կինն է աշխարհ բերում երեխա, կինը պետք է լինի մաքրության օրինակ: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ տղամարդը կարող է անել` ինչ ուզում է, իսկ կինը` ոչ: Եթե մի ընտանիքում կա մայր, հայր եւ երեխա, ապա կինը պետք է օրինակը լինի, թե ինչպես իրենց պահեն երեխան եւ տղամարդը: Սիրում եմ հայ կնոջ կերպարն իր թերություններով ու առավելություններով: Ես չեմ կարող այլ ազգի կնոջ հետ հարաբերություններ ունենալ, ամուսնանալ: Հայ կինն ինձ համար իդեալական կերպար է՚: Արման Նշանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ՙԶարուհի՚ ամսագրի մայիս-հունիս համարում, որն արդեն վաճառքում է: