ՀԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ Է ԹԱՆԳԱՐԱՆԻ
Արխիվ 12-16![]()
Արդեն անցյալ տարվանից Մատենադարանն ունի նոր շենք, իսկ հին շենքը հիմնանորոգվում է: Թե դրանից հետո ինչ նպատակով է շահագործվելու հին շենքը, փորձեցինք պարզել Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի վարիչ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻՑ:
ին շենքը հիմնանորոգվում է, եւ ունենալու ենք շուրջ 11 ցուցասրահ, այդ թվումª ՙՎիրտուալ Մատենադարան՚ ցուցասրահը, որտեղ մեծ ասպարեզ է բացվելու կրթական ծրագրերի իրականացման համար: Արդեն կազմել ենք կրթական ծրագրեր դպրոցականների համար, որոնց մի մասը մտադիր ենք իրագործել քաղաքապետարանի հետ: Ինտերակտիվ ճանապարհով դպրոցականները կյուրացնեն այն ամենը, ինչ տեսնելու են Մատենադարանում: Առանձին ցուցասրահ է ունենալու արխիվային բաժինը, լինելու է հնատիպ գրքերի բացառիկ ցուցադրությունը: Մատենադարանն իսկապես ստեղծում է հասարակական լավատեսության մթնոլորտ: Իշխանությունների եւ հովանավորների ուշադրությունը Մատենադարանի հանդեպ առավել քան հուսադրող է:
- Հիմնանորոգման ընթացքում ի±նչ վիճակում եւ ի±նչ պայմաններում են գտնվում ձեռագրերը:
- Հիմա ամբողջ գիտական անձնակազմը, տպագիր եւ ձեռագիր ժառանգությունը տեղափոխվել է Մատենադարանի նոր մասնաշենք: Պահոցները միշտ լինելու են այդտեղ, որտեղ գործում են ջերմախոնավային պայմանակարգը վերահսկող սարքավորումներ, լուսային, անվտանգության եւ հակահրդեհային համակարգ: Հին մասնաշենքն ամբողջովին վերածվելու է թանգարանի: Հիմա այնտեղ լայնածավալ շինարարական աշխատանքներ են գնում: Հունիսին նախատեսում ենք հին շենքի բացումը, որը կլինի նույնքան նշանակալի, որքան նոր շենքի բացումը: Հիմա ցուցասրահը ժամանակավոր գործում է նոր շենքում, բայց, բացմանը զուգահեռ, ցուցադրական համակարգը կանցնի հին շենք: Նախատեսում ենք նաեւ բոլորովին նոր մակարդակի վրա դնել թանգարանային ընդունելությունը կամ թանգարանային մենեջմենտը: Մենք լինելու ենք ամենամեծ ցուցադրական համակարգերից մեկը: Սա նշանակում է, որ տուրիստական հոսքը եւ ազգային արժեքների հանրահռչակման ոլորտն է մեծանալու: Մի խոսքով` Մատենադարանը վերածվում է գիտական, մշակութային եւ կրթական մի մեծ կենտրոնի: Մեծ թվով երիտասարդներ, թանգարանագետներ, պատմաբաններ, բանասերներ են ընդունվել, եւ ներուժը, որ կա Մատենադարանում, կարծում եմ, բավարարելու է հսկայածավալ աշխատանքները հաղթահարելուն:
Չափազանց կարեւոր է, որ հիմնարկի տնօրինությունն աննախադեպ կարեւորություն է տալիս Մատենադարանի միջազգային գործունեությանը, նոր կադրերի պատրաստման բարդագույն խնդրին£ Անցյալ տարիներին Մատենադարանը մոտ 50 հոգանոց աշխատակազմ է ունեցել, այսօր աշխատակիցների թիվը հասել է շուրջ 260-ի, եւ դեռ նոր հաստիքներ են լինելու: Մատենադարանը միշտ եղել է միջազգայնորեն ճանաչված հեղինակավոր գիտական կառույց, բայց իր ակտիվ գործունեությամբ այսօր արդեն վավերացնում է իր միջազգային կարգավիճակըª դառնալով համատեղ ծրագրերի ու նոր գաղափարների մշակման եւ իրագործման կենտրոն:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

