ՄԻՆՉԵՎ ՈՒՐ ԿՀԱՍՆԻ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Արխիվ 12-16

ՙՄԻՆՉԵՎ ՈՒՐ ԿՀԱՍՆԻ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Դեռ մինչ խորհրդարանական ընտրությունները, երբ Հայաստանում դոլարի փոխարժեքը 390 դրամից ներքեւ էր, առիթ ունեցել ենք ներկայացնելու ֆինանսական համակարգին մոտ կանգնած մեր արժանահավատ աղբյուրի տեսակետն այն մասին, որ նախընտրական փուլի սկզբնական մասում դոլարը կհաղթահարի այն ժամանակ հոգեբանական համարվող 390 դրամ շեմը, դրանից հետո մի փոքր ժամանակ համեմատաբար դանդաղ աճից հետո կրկին կունենա աճի բարձր տեմպեր ու արագորեն կմոտենա 400 դրամի մակարդակին: Փոխարժեքի շուկայում այս ժամանակահատվածի զարգացումները ցույց տվեցին, որ ամեն ինչ հենց այդ սցենարով էլ ընթացավ: Ուստիեւ մոր նույն աղբյուրից փորձեցինք ճշտել, թե սրանից հետո ինչ կաող է տեղի ունենալ դրամ-դոլար փոխարժեքի հետ:
եր զրուցակիցը նախ մի փոքր պարզաբանեց այս վերջին ամսվա անցուդարձը. ՙԻհարկե սպասվում էր, որ նախընտրական ժամանակահատվածում մեծ գումարներ կմտնեն շրջանառության մեջ եւ դրա հաշվին մի որոշ ժամանակ փոխարժեքը պահպանվեց համեմատաբար կայուն` մոտավորապես 393-395 դրամ մակարդակում: Իհարկե, որպես ընտրակաշառք բաժանված այն 5-10 հազար դրամները դրամային տեսքով են: Բայց մինչ այդ, այսինքն` մինչ բաժանվելը, դրանք ունեին դոլարային տեսք: Այդպիսով մեծ քանակությամբ դոլարային զանգված մտավ փոխարժեքի շուկա, արագորեն վերածվեց դրամի: Այդ դոլարային զանգվածը, հասկանալի է, հիմնականում տեղափոխվեց դեպի բանկային համակարգ եւ այդ պահին առաջացավ դոլարային ավելցուկ ու կանգնեցրեց դրա փոխարժեքի աճը: Բայց ահա, երբ մինչ բանկ մտնելը այդ դոլարային զանգվածը վերածվեց դրամի եւ 5-10 հազարով բաժանվեց շարքային քաղաքացիներին, հասկանալի է, որ շրջանառության մեջ դրամի կտրուկ աճ տեղի ունեցավ: Սպասելի էր, որ դա պետք է հանգեցներ դոլարի նկատմամբ պահանջարկի աճի, դա էլ բերեց փոխարժեքի նոր թռիչքների, եւ փոխարժեքն անցավ 400 դրամի սահմանագծից այն կողմ՚:
Իսկ թե հետագայում ի±նչ տենդենցներ կարող են նկատվել, ապա մեր զրուցակիցը նկատեց. ՙԴրամի այն ավելորդ քանակությունը մարդիկ հիմնականում հասցրել են ծախսել-վերջացնել: Այսինքն, այդ դրամը վճարվեց տարաբնույթ ապրանքների դիմաց ու հիմա հայտնվել է մի քանի կոնկրետ ձեռքերում: Վերջիններս էլ, հասկանալի է, չեն հապաղի օր առաջ այդ դրամային զանգվածին տալ դոլարային տեսք, մասամբ դրսից նոր  ապրանքային ներկրումներ իրականացնելու, եւ մասամբ էլ ընտրությունների ժամանակ դոլարային ծախսերը փակելու համար: Դրա արդյունքում հավանականությունը, որ դոլարի փոխարժեքը 400 դրամից այն կողմ անցնելուց հետո էլ կշարունակի աճել, բավականին մեծ է: Մյուս կողմից էլ, խոշոր հաշվով, բավականին սահմանափակվել է այն տնտեսական ուղղություններից մեկը, որը երկիր բավականին մեծ դոլարային զանգվածներ էր բերում. հայտնի է, որ վերջին ժամանակներս աշխարհում գնալով նվազում է մի շարք մետաղների ու, մասնավորապես, պղնձի գները, եւ դրա հաշվին կա դոլարային ներհոսքերի որոշակի անկում, ինչը եւս փոխարժեքի վրա ազդող գործոն է, չնայած որ այդ ազդեցությունը, ավելի շատ, երկարաժամկետ կտրվածքով է գործում: Փոխարժեքի վրա ազդող մյուս հիմնական գործոնները, ասենք` եվրո/դոլար հարաբերությունը, այս պահին համեմատաբար կայուն են: Նույնիսկ կա եվրոյի որոշակի արժեւորում դոլարի նկատմամբ եւ այստեղից հայաստանյան ներքին շուկայում դոլարի աճի վրա ազդող էական ռիսկեր չեն երեւում:
Բայց փոխարենը մեկ էական գործոն էլ պետք է հաշվի առնել. նախընտրական եւ հետընտրական փուլում ներդրումային առումով Հայաստանի տնտեսությունում մի տեսակ սպասողական մթնոլորտ է տիրում: Առավել եւս, որ նոր կառավարության ձեւավորման հարցը դեռ հստակ չէ, այսինքն` ներդրողը հստակ պատկերացում չունի պետության առաջիկա տնտեսական քաղաքականության հետ կապված եւ գերադասում է, գոնե այս պահին, զերծ մնալ քիչ թե շատ մեծ ներդրումներից: Իսկ այդ ներդրումները, գաղտնիք չէ, որ հիմնականում դոլարային տեսքի են, այսինքն` այս ուղղությամբ եւս  դոլարային որոշակի զանգված շուկա մուտք չի գործում` իր հերթին նպաստելով դոլարի նկատմամբ պահանջարկի աճին եւ դրա փոխարժեքի աճին:
Եվ, վերջապես, այն պահին, երբ փոխարժեքը հաղթահարեց 400 դրամի հոգեբանական շեմը, դա արդեն իսկ ինչ-որ առումով անկանխատեսելի իրավիճակ է առաջացնում: Այն առումով, որ նման իրավիճակներն ընդհուպ մինչեւ խուճապային տրամադրություններ կարող են առաջացնել: Այսինքն` շատերը կփորձեն իրենց ձեռքին եղած դրամը վերածել դոլարի, ինչը եւս արհեստականորեն կսրի պահանջարկը եւ կնպաստի դոլարի փոխարժեքի հետագա աճին: Այս իրավիճակում պետք է անպայման Կենտրոնական բանկն իր միջոցներով փակի այդ դոլարային դեֆիցիտը: Նման միջամտության փորձ երեկ կարծես թե նկատվեց: Սակայն հարց է, թե ընդհանուր առմամբ ի±նչ ծավալի միջամտության հնարավորություն այս պահին ունի ԿԲ-ն եւ դա կփակի± եղած պահանջարկը: Դրանից կախված էլ պարզ կդառնա, թե այս բավականին մեծ թռիչքից հետո ինչ մակարդակի վրա կկայունանա դրամ/դոլար փոխարժեքը: Անձնական տպավորությունս այն է, որ միջամտություններից եւ դեռ սպասվող որոշ համեմատաբար մանր տատանումներից հետո արդեն գալիք շաբաթվա սկզբներին փոխարժեքը կկայունանա մոտավորապես մեկ դոլարը 400-405 դրամի մակարդակում: Սակայն այս պահին փոխարժեքի վրա ազդող գործոնները շատ են, եւ չպետք է բացառել ինչպես փոխարժեքը 400, այնպես էլ 410 դրամի սահմանագծում կայունանալու տարբերակները: Իսկ վիճակն ավելի կանխատեսելի կդառնա այն բանից հետո, երբ պարզ կդառնա նոր կառավարության կազմը՚:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում