Մոլորակի վրա ամենամեծ պոռնոարխիվը գտնվում է Թուրքիայի… զինված ուժերում: Այդ մասին միջազգային հանրությանն է տեղեկացրել Թուրքիայի հեղինակավոր դերասանուհի եւ արվեստագետ Փելին Բաթուն:
Հաղորդման թեման էր` միասեռականների իրավունքները, որի ժամանակ հաղորդման հյուրերից մեկը նշել էր, թե անհանգստացնող է զինվորական ծառայությունից ազատված միասեռականներին տրվող ազատման թերթիկների բովանդակությունը: Իսկ անհանգստության առարկան այն էր, որ բանակից ազատվելու համար նույնասեռականները պարտավոր են ներկայացնել ակտի տեսագրություններ ու ֆոտոլուսանկարներ: Իսկ այն անձինք, ովքեր լուսանկարներ չեն բերում, նրանց նկատմամբ իրականացնում են… փաստը հաստատող համոզիչ փորձեր:
ՄԱՆԿԱԿԱՆ ԼՎԱՑՔԸ
Երիտասարդ մի ամերիկացի հայր լվացքատանը տեսել էր ՙՄանկական լվացքն արժե ընդամենը 2,95 դոլար՚ գրառումը եւ լվացքի մեքենայի մեջ էր մտցրել իր … մանկահասակ երեխային: Դուռը փակվելուց հետո մեքենան միացել էր: Վրա հասած մասնագետը անջատել էր մեքենայի էլեկտրասնուցումը, որից հետո բացել դուռն ու ազատել երեխային: Հայրը գրկել էր իր ՙմաքրամաքուր՚ երեխային ու փախել դեպքի վայրից: