ՙԺառանգությունում՚ շատ են սիրում տարատեսակ...

Արխիվ 12-16

ՙԺառանգությունում՚ շատ են սիրում տարատեսակ մոդայիկ ժողովրդավարական խաղեր հատկապես, եթե դա իրականացվում է համացանցի միջոցով: Եվ այսպես, հենց ՙժառանգականները՚ ՙՖեյսբուքում՚ կազմակերպեցին քվեարկություն, թե ժողովուրդն իրենց համամասնական ցուցակից հատկապես ում է ուզում տեսնել խորհրդարանում: Ու ստացվեց այսպիսի զարմանալի ՙժողովրդական ցուցակ՚. Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Զարուհի Փոստանջյան, Արմեն Մարտիրոսյան, Լարիսա Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Իզաբելլա Աբգարյան... իսկ կուսակցության փոխնախագահ Ռուբիկ Հակոբյանը պատվավոր նախավերջին տեղում էր: Դե ինչ, զարմանքով հանդերձ մնում է արձանագրել, որ կուսակցության առաջնորդը գլորվել հասել է 6-րդ հորիզոնական, իսկ փոխնախագահին, երեւի թե, մնում է ամոթից ամբողջովին գետինը մտնել: Բայց ամենազարմանալին հայտնել է լոնդոնասեր ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ` որ իրենք ունեն ընդամենը առաջին նիստին մասնակցելու պատրաստ հնգյակ ու ուրիշ ոչինչ: Անշուշտ, շատ հետաքրքիր կլինի, եթե ՙԺառանգությունը՚ ԱԺ ամեն նստաշրջանին սկսի փոխել իր հնգյակի կազմը մինչեւ ամբողջ ցուցակը չպրծնի:
Մեզ անզարմանք չթողեց եւ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ, որը ՍԴ-ի կողմից ՀԱԿ-ի դիմումը վարույթ ընդունելու կապակցությամբ հայտարարեց. ՙԵթե մենք չդիմեինք Սահմանադրական դատարան, որը իսկապես ապացուցել է ռեժիմի կցորդ լինելու իր կարգավիճակը, այդ նույն ռեժիմը ամենուրեք տարածելու է, որ որեւէ ապացույց չի եղել, որեւէ իրավական հիմք չի եղել, որեւէ նույթ չեն ունեցել ընտրակեղծիքների վերաբերյալ՚: Լավ, եթե, ասենք, դատական նիստին մեկուկես փաստ արձանագրվի, դրանից ՀԱԿ-ի մանդատների քանակը կավելանա±: Դա շատ է նմանվում այն արցախյան անեկդոտին, որ այգու վերաբերյալ հարեւանի հետ դատական վեճ ունեցողը դատարանում պարտվելուց հետո երկար-բարակ գլուխ էր գովում, թե ինչեր է ասել դատական նիստին, մինչեւ կինը չի շշպռում. ՙԻսկ բաղը ո±ւմ մնաց՚:
Ինչպես հայտնի է` Գինեսի ռեկորդների գրքում կա նաեւ հատուկ բաժին, որը նախատեսված է ամենաանհեթեթ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ համար: Եվ այժմ կարող ենք արձանագրել, որ այդ ռեկորդի անվիճելի հավակնորդ կարող է համարվել ավտոլվացման կետի աշխատակիցը, որը մի արտասահմանցու ջիպը լվանալուց հետո այն անմիջապես փախցրեց: Դե, պարզ է, որ պետք է շատ արագ բռնվեր, բայց մնում է զարմանալ, թե ինչ էր անցնում նրա մտքով:
Իսկ երեկ համացանցում անչափ տարածվեց մի տեղեկատվություն, որը, ցավոք, սխալ դուրս եկավ: Սոցիալական ցանցերը լեփ-լեցուն էին հաղորդագրություններով, որ մայիսի 22-ին մահացել է ԽՍՀՄ վերջին գլխավոր քարտուղար, խորհրդային երկրի առաջին եւ վերջին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԸ: Նույնիսկ համապատասխան գրառում է արվել շատերի կողմից այդքան սիրված եւ այդքան վստահություն վայելող համացանցային հանրագիտարանի` ՙՎիկիպեդիայի՚ անգլերեն բաժնում, բայց... Ստացվեց Մարկ Տվենի հիշատակած հայտնի սյուժեն, երբ ամերիկյան այդ հռչակավոր գրողն ու լրագրողը հարկադրված էր հրապարակել նյութ` ՙԻմ մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են՚: Դե ինչ, ԽՍՀՄ բոլոր ազգերի գլխին անհամար փորձանքներ բերած Գորբաչովն էլ անձամբ արձանագրեց, որ ոչ միայն ողջ է, այլ նույնիսկ աշխատում է: Ինչեւէ, դրանով զարմանալիորեն հաստատվեց, որ ցանկության դեպքում ինտերնետային արագ հաղորդակցության պայմաններում տարվա ցանկացած օր կարելի է վերածել ապրիլի 1-ի` անգամ, եթե դա մայիսի 22-ն է:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում