ՙՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՐԱՖՖԻԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՐԱՖՖԻԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Ասում են` ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ներկայիս վիճակը բավականին ծանր է տանում: Բանն այն է, որ, իր ետեւից արեւմտյան հանձնարարականներով խորհրդարան քաշելով ՙԱզատ դեմոկրատներին՚, հիմա ոչ մի կերպ չի կարողանում նրանցից ստանալ լիդերի կարգավիճակ: Եվ դա այն բանից հետո, երբ այդ նույն ՙԱզատ դեմոկրատներին՚ իր ցուցակ բերելու արդյունքում Րաֆֆու հետ թշնամացան նրա մի շարք հին զինակիցներ: Նույն աղբյուրները ասում են նաեւ, որ այս ամենից նեղսրտած Րաֆֆին իր դժգոհություններն է հասցրել ամեն մի հնարավոր ու անհնար արեւմտյան հասցեատիրոջ: Եվ հենց այդ տրտնջոցներին վերջ դնելու համար էր, որ օրերս ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը պատիվ արեց Րաֆֆիին եւ անձամբ այցելեց նրա գրասենյակ: Նույն աղբյուրները ասում են, որ դեսպանի մոտ մի կուշտ լացուկոծ դնելուց հետո, որպես փոխհատուցում, Րաֆֆին պահանջել է, որ ամերիկյան հովանու տակ գտնվող մեր հայաստանյան առաջիկա ՙնարնջագույն՚ արշավների լիդերությունը հանձնվի իրեն, հասկանալի է, համապատասխան ֆինանսական հոսքերով հանդերձ: Իսկ դեսպանը ակնարկել է, որ Րաֆֆին հիմա այն վիճակում չէ, որ կարողանա նման պայմաններ թելադրել, եւ որ ՙհեղափոխական լիդերի՚ կարգավիճակին նա արդեն այնքան էլ չի ՙքաշում՚:


ՙՏԱՆԻՔԻ՚ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ

ՙԺողովրդական հայրենիք՚ կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը օրերս ընտրությունների հետ կապված մի տարօրինակ հայտարարությամբ էր հանդես եկել: Իհարկե, դրա մանրամասների վրա կանգ առնելն անիմաստ է, սակայն փաստենք միայն, որ այդ փաստաթուղթն ընթերցած որոշ անձինք նկատեցին, որ այն յուրաքանչյուր ոք կարող է մեկնաբանել ցանկացած ձեւով: Իսկ դրա իմաստը, ինչպես պարզաբանեցին տվյալ անձինք, կայանում է նրանում, որ Պ. Մակեյանն ինքն էլ չգիտի, թե ուր գնա: Տարբերակներից մեկը Արամ Զավենիչի հետեւելն է: Սակայն, թարսի պես, Զավենիչի այսօրվա շրջապատը զգալի չափով բաղկացած է նրա եղբոր` Վազգեն Սարգսյանի երբեմնի զինակիցներից, որոնցից շատերը, մեղմ ասած, Պ. Մակեյանի երեսն էլ տեսնել չեն ուզում: Ասում են` պարոն Մակեյանը փորձ է արել տեղ գտնել ժամանակին ՀԱԿ-ից թռած ու ՙԱզատ դեմոկրատներ՚ անվան տակ Րաֆֆուն կցված նախկին ՀՀՇ-ականների մոտ, սակայն նրանց էլ նման բալաստը չի հետաքրքրում: Իսկ ԼՏՊ-ի կողքին մնալը Պ. Մակեյանը համարում է անհեռանկար ու անիմաստ, քանի որ նրան անգամ մի պատգամավորական աթոռ շեֆը չկամեցավ: Մի խոսքով` ստիպված է մեսիջներ ուղարկել այն հույսով, որ միգուցե ինչ-որ մեկը կհիշի ու գոնե մի յոլա գնալու տեղ կտա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ Է


Ինչ կերպ կձեւավորվի կոալիցիան եւ ում հետ. այս հարցերը մնում են դեռեւս ակտուալ: Եվ մինչեւ քննարկվում են տարբեր վարկածներ, նույնիսկ այն մասին, որ հնարավոր է ԲՀԿ-ական ՙռմբարկու՚ Վարդան Օսկանյանը եւ ԲՀԿ ցուցակում 9-րդ հորիզոնականում գտնվող Հմայակ Հովհաննիսյանը ինքնաբացարկ հայտարարեն, այս օրերին, ըստ մեր ունեցած լավատեղյակ աղբյուրների,  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տարբեր թաղման արարողությունների ժամանակ ներկայանում է բացառապես իր երկու նախարարներ Հարություն Քուշկյանի եւ Վարդան Վարդանյանի հետ: Վերջիններս պարոն Ծառուկյանին ուղեկից են լինում նման վայրերում եւ միասին էլ դուրս են գալիս եւ գնում այդ տեղերից: Իսկ թե ինչով է դա պայմանավորված դեռ պարզ չէ, բայց փաստը մնում է փաստ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում