ՙՀԱՍԱՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ԳՈՄԻԿՆԵՐԻՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՓԱՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ՆՈՒՅՆ ՇԱՐՔՈՒՄ ԴԱՍՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՍԱՆՔ ՆՐԱՆ, ՈՐ ԳՈՄԻԿՆԵՐԻՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ
ՓԱՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ՆՈՒՅՆ ՇԱՐՔՈՒՄ ԴԱՍՈՒՄ


ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ որոշեց հետ չմնալ կուսակից ընկերներից եւ մանրամասն անդրադարձավ տխրահռչակ DIY ակումբին եւ չստացված ՙԲազմազանության՚ երթին:
Վերջինիս ֆեյբուքյան պատը երեկ ողողված էր ծավալուն մեկնաբանություններով, սակայն անդրադառնանք մի հատվածի, որտեղ Հ. Խուրշուդյանը միեւնույն հարթակի վրա է դնում ազգային փոքրամասնություններին եւ համասեռամոլներին ու բիսեքսուալներին. ՙԻնձ համար մարդու մեջ արժեք է նրա հայրենասիրությունը, ազգային ոգին, ընկերապաշտությունը, մեծերի հանդեպ հարգող լինելը, քաղաքակրթվածությունը, աշխարհայացքի լայնությունը, Հայաստանի պետության հանդեպ իր պարտավորությունների բարեպաշտ կատարումը եւ ոչ երբեք նրա կրոնական հայացքները կամ սեռական կողմնորոշումը: Ավելին, այսօր հայկական սահմաններում մեր երկրի անվտանգությունը պատվով պահող, նաեւ իրեն հասանելիք հարկերը լիարժեքորեն վճարող, հակաօրինական արարքներ չանող եզդին, հրեան, ավետարանչականը, համասեռականը, բիսեքսուալը ինձ համար ավելի արժեքավոր են, քան ինչ-ինչ ճանապարհներով ծառայությունից խուսափած, հարկերից խուսափող ու երկրի օրենքների վրա թքած ունեցող այն ՙհետերոսեքսուալը՚, որով ես պետություն չեմ կարող կառուցել, որոնք միայն թուլացնում են պետությունը, որոնց պատճառով հարյուր հազարավոր ուրիշ հայրենասեր հետերոսեքսուալներ արտագաղթում են երկրից: Հատուկ եմ ամեն բառից առաջ դնում համասեռական կամ հետերոսեռական բառերը, որ ավելի ընդգծվի ամեն ինչ սեռական կողմնորոշմամբ չափելու ձեր դավանած մոտեցման զավեշտը՚:
Իհարկե, երբ բերում ու ազգային փոքրամասնությունների հետ նույն շարքում են դասում համասեռամոլներին, արդեն հաստատ որեւէ մեկնաբանության կարիք չունի: Այնուամենայնիվ, մեկնաբանություն խնդրեցինք Հայաստանի եզդիների միության նախագահ ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԻՑ. ՙՄեզ մոտ դեռ քաղաքացիական հասարակարգ չի ձեւավորվել: Մարդը, եթե քաղաքականապես, գիտակցությամբ զարգացած է լինում, իրեն նման բան թույլ չպետք է տա՚: ՙԻսկ եթե նման բան է ասում, ապա չարաչար սխալվում է: Այդպես չի կարելի, իրենք էլ կզգան, որ սխալ են արել՚: Պարոն Թամոյանը հարցը փորձեց դիտարկել նաեւ քաղաքական տեսանկյունից. ՙԹեպետ ՙԺառանգությանը՚ հարգում եմ, բայց ազգային փոքրամասնության մեջ չգրանցված օրենք կա, որ պետք է լինեն իշխանության կողքին: Եթե վաղն օրինակ` մեկ այլ քաղաքական ուժ կլինի իշխանության ղեկավարը, մենք կլինենք նրանց կողքին: Չէ± որ չենք կարող բոլորի կողքին լինել՚:
Իսկ ընդհանրապես հայկական մտածելակերպի եւ ազգային խտրականության մասին վերջինս նշեց. ՙԱմեն մեկն իր մտածելակերպն ունի, բայց մենք եվրոպական մտածելակերպ չունենք: Ինձ թվում է կգա ժամանակ մենք էլ Եվրոպայի նման նորմալ հասարակարգ կունենանք եւ այդ հասարակարգում ամեն ինչ իր տեղը կընկնի: Ես շատ անգամ դեմ եմ, որ մեզ լրիվ տարանջատում են, դա սխալ է մարդկային առումով: Աստված է մարդուն ստեղծել, նա պետք է իր բնակավայրում ապրի: Հիմա մենք համարվում ենք Հայաստանի քաղաքացիներ եւ Հայաստանը նաեւ մեր հայրենիքն է, մեր ծննդավայրը, մեր սրբավայրը: Մենք դարեր շարունակ այս ազգի հետ ենք եղել եւ այդպես էլ շարունակելու ենք: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես 500 հոգի եզդիների հավաքագրել եմ, ինքս դարձել ջոկատի հրամանատար եւ կռվել ենք մեր ընդհանուր թշնամու դեմ՚:
Ինչպես կասեր մեծն բանաստեղծը. ՙՄի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին՚, այնպես որ, պարոն Խուրշուդյան արցախյան հերոսներ տված ազգային փոքրամասնությանը մի° դասեք համասեռամոլների ու բիսեքսուալների շարքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում