ՙՎ. ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԿԱՏԱՐՄԱՆ

Արխիվ 12-16

Վ. ՎԻԼՍՈՆԻ  ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԿԱՏԱՐՄԱՆ



Շարունակելով ներկայացնել մասնագիտական գնահատականներ, թե իրավական առումով Հայաստանին ինչ տվեցին մեզ Առաջին Հանրապետությունը եւ, թե 1918-23թթ. կնքված մեր երկրին վերաբերող տարաբնույթ միաջազգային պայմանագրեր իրավաբանորեն ինչքանով են ներկայումս գործում, այս անգամ զրուցեցինք ՙՄոդուս Վիվենդի՚ կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ:
-Ինչ տվեց Հայաստանին Առաջին Հանրապետության ստեղծումը:
- Առաջին Հանրապետությունը երկարատեւ  ապապետականացված վիճակից հետո առաջին անգամ Հայաստանին տվեց պետականություն: Իսկ ինչ բան է պետականությունը: Եթե նայենք միջազգային  հարաբերությունների առումով` մենք դարձանք այդ միջազգային ընտանիքի անդամ եւ կարող էինք հարաբերությունների մեջ մտնել տարբեր պետությունների հետ, հստակեցնել տարածքային, նյութական եւ այլ վեճեր: Եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, ես կասկածում եմ, որ Սովետական Միության տարիներին մենք կստանայինք Սովետական Սոցիալիստական Հանրապետության կարգավիճակ եւ, բնականաբար, չէինք ունենա այսօրվա անկախությունը:
Բացի այդ, մեր Սահմանադրությունը հղում է կատարում 1990թ.  օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է շարունակականությունը: Այսինքն` ներկա եւ նախորդ հանրապետությունները ամրագրված է սահմանադրական մակարդակով: Դա շատ կարեւոր հանգամանք է: Դա նշանակում է, որ այն բոլոր իրավունքները, ինչ որ ուներ Առաջին Հանրապետությունը, ժառանգել է ներկայիս հանրապետությունը:
- Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին նախորդող ժամանակահատվածում եւ հաջորդող տարիներին կնքվեցին մի շարք միջազգային պայմանագրեր, որոնք այս կամ այն  կերպ վերաբերում էին հայ-թուրքական սահմանագծին: Ի±նչ արեցին այդ պայմանագրերն այդ ժամանակահատվածում եւ ի±նչ իրավական ուժ ունեն այսօր:
- Նախ ասեմ, որ ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի` ՙՄիջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջեւ, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները՚: Այսինքն` պայմանագրի օրինականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքողի կողմից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ: Այս տեսանկյունից էլ անդրադառնանք հայ-թուրքական  սահմանին վերաբերող պայմանագրերից յուրաքանչյուրին եւ որոշենք դրանց կարգավիճակն` ըստ միջազգային իրավունքի:
Առաջինը` 1918թ. մարտի 3-ի  Բրեստ-Լիտովսկի պայմանագիրն է: Այն անօրինական է եւ անվավեր: Ըստ այդմ էլ որեւէ իրավական հետեւանք չունի հայ-թուրքական սահմանի համար երկու պատճառով.
1.  Բոլշեւիկները 1918թ.-ին չէին հանդիսանում Ռուսաստանի օրինավոր եւ ճանաչված իշխանությունները, հետեւաբար` իրավասու չէին միջազգային հարաբերությունների մեջ մտնել, առավել եւս` պայմանագիր կնքել Ռուսաստանի անունից:
2. Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ է հայտարարվել իրենց իսկ կնքողների կողմից 1918թ. սեպտեմբերի 20-ին` Ռուսաստանի, իսկ 1918թ. հոկտեմբերի 30-ին` Թուրքիայի կողմից` Մուդրոսի զինադադարի 11-րդ հոդվածով:
Հաջորդը. Ալեքսանդրապոլի պայմանագիրը` կնքված 1920թ. դեկտեմբերի 3-ին, նույնպես անօրինական է եւ անվավեր: Նախ այն պատճառով, որ կնքողի կողմից եւ ոչ մեկը չի ունեցել դրա իրավասությունը: Պայմանագրի հայկական կողմից կնքողներն արդեն իշխանություն չէին, իսկ Թուրքիայի կողմից  կնքողները դեռեւս իշխանություն չէին: Երկու կողմերն էլ գերազանցել են իրենց իրավասությունները: Հանրահայտ փաստ է, որ Հայաստանի վերջին օրինական կառավարության կողմից իշխանության հանձնումը տեղի է ունեցել 1920թ. դեկտեմբերի 2-ին: Այդ մասին տեղյակ էր նաեւ Քյազիմ Կարաբեքիրը, երբ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ստորագրում էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը:  Ալեքսանդրապոլի պայմանագիրն անօրինական է նաեւ, որ ստորագրվել է միջազգային իրավունքի սկզբունքները ոտնահարող ուժի կիրառման բացահայտ սպառնալիքով:
Ապա Մոսկվայի պայմանագիրն է` կնքված 1921թ. մարտի 16-ին: Այն կնքվել է ՙՌՍՖՍՀ կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության՚ միջեւ: Սակայն ՌՍՖՍՀ-ը 1921թ. պայմանագիրը կնքելու պահին ճանաչված պետություն չէր, հետեւաբար միջազգային իրավունքի սուբյեկտ չէր: Բնականաբար, դրա կառավարությունը չուներ որեւէ միջազգային պայմանագրեր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի` արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսել է միայն 1924թ. փետրվարի 1-ից Մեծ Բրիտանիայի ճանաչումով: Իսկ Թուրքիայի կողմից Մոսկվայի պայմանագիրը ստորագրել են քեմալականները, որ անգամ իրենք որեւէ հավանականություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրեր էին կնքում ոչ թե Թուրքիայի կառավարության անունից, այլ ՙԹուրքիայի Ազգային մեծ ժողով՚ կոչվող կառույցի ՙկառավարության՚ անունից: Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր, եւ նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ եւ պաշտոնյաներ: Նախկին պաշտոնյաները միավորող կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում, սակայն նրանցից եւ ոչ մեկն իրավունք չունի միջպետական պայմանագիր կնքելու երկրի անունից: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որեւէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնել Թուրքիայի Հանրապետությունը:
Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի եւս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պատասխանատվություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար:
1912թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագիրը եւս անօրինական է եւ անվավեր: Պայմանագիրը ստորագրել են կրկին քեմալականները, որոնք միզաջգային սուբյեկտ չէին կարող հանդիսանալ, եւ Սովետական Հայաստանը, որը երբեք ճանաչված չի եղել միջազգային իրավունքի որեւէ այլ սուբյեկտի կողմից, երբեք չի ունեցել այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: ԽՍՀՄ կազմում պարզապես եղել է ՙՀՍՍՀ՚ վարչատարածքային միավորը:
Հաջորդը, որին հարկ եմ համարում անդրադառնալ, Լոզանի պայմանագիրն է` կնքված 1923թ. հուլիսի 24-ին: Նախ` մի շատ տարածված մոլորության մասին. Լոզանի պայմանագրի կնքումով Սեւրի պայմանագիրը չեղյալ չի հայտարարվել: Լոզանի պայմանագրի մեջ ընդհանրապես որեւէ հիշատակում չկա Սեւրի պայմանագրի մասին: Այո°, ըստ միջազգային իրավունքի, պայմանագիր կնքած երկրներն իրավասու են հաջորդ պայմանագրով վերատեսության ենթարկել նախորդ պայմանագրի դրույթները: Սակայն փոփոխված կամ նորամուտ դրույթներն իրավական ուժ ունեն միայն նոր պայմանագիրը ստորագրված երկրների համար, իսկ մնացածների համար շարունակում են ուժի մեջ մնալ նախորդ պայմանագրի դրույթները: Այսինքն` Լոզանին չմասնակցած երկրների համար իրավական է Սեւրի պայմանագիրը, իսկ Լոզանի պայմանագիրը ստորագրած երկրների համար իրավական են  Սեւրի պայմանագրի այն դրույթները, որոնք չեն փոխվել Լոզանի պայմանագրում: Ավելին, Լոզանը ոչ միայն չեղյալ չի հայտարարել հայոց իրավունքները, այլեւ 16-րդ հոդվածով վերահաստատել է դրանք: Այսինքն` Լոզանի պայմանագիրն անդրադառնում է թուրք-բուլղարական, թուրք-հունական եւ թուրք-սիրիական սահմաններին, ըստ այդմ, հստակեցնում  Թուրքիային պատկանող տարածքները միայն երկրի այդ հատվածներում: Իսկ քանի որ Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը հայտարարում է, որ  Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքներից, որոնց վրա Լոզանի պայմանագրով չի ճանաչվել Թուրքիայի իշխանությունը, իսկ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքների վրա Լոզանի պայմանագիրը չի ճանաչել թուրքական ինքնիշխանությունը, հետեւաբար Թուրքիան մեկ անգամ եւս հաստատել է Վիլսոնյան Հայաստանից իր հրաժարումը:
- Իսկ ի±նչ միջազգային իրավական ուժ ունի այսօր Սեւրի պայմանագիրը:
- Սեւրի պայմանագիրն օրինական է, քանի որ կնքող բոլոր կողմերն էլ իրենց երկրների օրինական եւ ճանաչված իշխանություններն էին: Պայմանագրի շուրջ, ըստ սահմանված կարգի, ընթացել են երկարատեւ բանակցություններ, եւ Օսմանյան կայսրության անունից պայմանագիրը ստորագրել է լիազոր պատվիրակությունը: Սեւրի պայմանագիրը չի արժանացել լիակատար վավերացման, սակայն այն նաեւ երբեւէ չեղյալ չի հայտարարվել:
Սխալ է այն տարածված պատկերացումն, իբր Սեւրի պայմանագիրն է որոշել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը: Այդպես չէ: Սեւրի պայմանագրի 89-րդ հոդվածով կողմերը համաձայնվել են Հայաստանի եւ Թուրքիայի իրավարար վճռով որոշելու խնդրանքով դիմել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին եւ այդ վճիռն ընդունել անմիջապես: Նույն պայմանագրի 90-րդ հոդվածով Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը` ամրագրելով. ՙսկսած իրավարար որոշման օրից Թուրքիան հրաժարվում է փոխանցվելիք տարածքի նկատմամբ իր բոլոր իրավունքներից եւ տիտղոսից՚: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի վերաբերյալ իրավարար վճիռը ստորագրել եւ հաստատել է ԱՄՆ պետական կնիքով 1920թ. նոյեմբերի 22-ին: 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը մտել է ուժի մեջ: Այդ օրվանից նախկինում Օսմանյան կայսրության մաս կազմող Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների նկատմամբ (ընդհանուր առմամբ, 103 599քմ) չեղյալ են հայտարարվել թուրքական իրավունքներն, ու տիտղոսը եւ de jure ճանաչվել են Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը:
- Ինչպիսի±ն է իրավարար վճռի ներկա կարգավիճակը, այն կարո±ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի Հայաստանը վերահաստատի իր իրավունքները իրեն հատկացված տարածքների վրա:
- Իրավարար վճիռը վերջնական է եւ պարտադիր է կատարման: Այն չունի ժամանակային սահմանափակում, եւ նրա վիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Իրավարարությունն ի կատար ածելու կողմերից մեկի մերժումը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ 16 այլ երկրների կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար:
Վիլսոնի` ՀՀ եւ Թուրքիայի սահմանը որոշող իրավարար վճիռը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է ներկայումս ՄԱԿ-ի 192 անդամ պետություններից` 142-ի, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից 4-ի համար` ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, եւ Չինաստան:
- Ո±րն է, ըստ Ձեզ, Հայկական հարցի լուծման էությունը ներկա փուլում:
- Ներկա փուլում հայկական հարցն արդի Հայաստանի Հանրապետությանը միջազգային իրավունքով հատկացված կամ վերապահված տարածքային, նյութական եւ բարոյական իրավունքների վերականգնումն է:
Աշխարհում գործընթացներն առաջ են գնում հարաճուն արագությամբ, եւ միշտ չէ, որ այդ գործընթացները մեր օգտին են: Մենք հապաղելու ժամանակ չունենք: Եկել է  լուրջ որոշումներ ընդունելու եւ առավել լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակը:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում