ԱՄԵՐԻԿԱՅԻ ՙԳԵՐՈՒՀԻՆ՚
Արխիվ 12-16![]()
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՙԳԵՐՈՒՀԻՆ՚
Եվ այսպես, Սերժ Սարգսյանը կատարեց կարեւորագույն արտաքին քաղաքական քայլ` հրաժարվեց մասնակցել Չիկագոյում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
ՀՀ նախագահի` Ամերիկայի գանգստերական մայրաքաղաք չմեկնելը միանգամից տեսանելի արձագանք առաջացրեց Հյուսիսից` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առանց այլեւայլության շեշտեց, որ Հայաստանի նկատմամբ որեւէ ագրեսիվ ոտնձգության դեպքում ՀԱՊԿ-ը ամբողջ ծավալով կկատարի իր պարտավորությունները: Իսկ Արեւմուտքը իր տեսակետը փոխանցեց Վարդան Օսկանյանի շուրթերով` սույն ամերիկյան ազդեցության գործակալը հայտարարեց, որ դրանով Հայաստանը գնում է ՙինքնամեկուսացման՚: ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Թեեւ երեք կուսակցությունների ՙնարնջագույն՚ հեղաշրջման ՙմիասնական շտաբը՚ չկարողացավ հասնել իր նպատակին եւ մասնակից կուսակցությունների համար պրոբլեմներ ստեղծեց, այնուամենայնիվ, որոշակի ներքաղաքական շոկից հետո սկսվեց մրցավազքը ամերիկյան շահերի լավագույն սպասարկուի տիտղոսի համար:
Մեկնարկ տվողը ՀԱԿ-ին հրաժեշտ տված Արամ Զ. Սարգսյանն է, որը միանգամից հայտարարեց ու քանիցս դա կրկնեց, որ ՀԱԿ-ում մնացել են միայն ռուսամետ ուժեր. ՙԹե° հայ-ռուսական հարաբերությունների եւ 49 տարով պաշտպանության պայմանագիր կնքելու, թե° կոալիցիային ամբողջությամբ որպես պատասխանատու ճանաչելու, թե° տակտիկական անունով` ես տեսել եմ, գործընթացները պիտի արվի մինչեւ ընտրություններ: Կա այսօր Հայ ազգային կոնգրես, որը գնում է Ազգային ժողով, գնում է իր յոթը պատգամավորներով այնտեղ աշխատանք անելու: Կա ՙՀանրապետություն՚ կուսակցություն, որը ասել է, որ ինքը գերադասում է մնալ փողոցում հասարակության հետ, ու երբ այդ հասարակությունը փողոց դուրս կգա, մենք կլինենք այդ հասարակության շարքերում, եթե այդպիսի պատիվ ընձեռվի` կարող ենք նաեւ առաջնորդել՚:
Այսինքն` Արամ Սարգսյանը միաժամանակ ներկայացնում է ՀԱՅտ, որ պատրաստ է հարկ եղած դեպքում փողոցային հեղափոխական գործողություններ առաջնորդել` զուգահեռաբար ՀԱԿ-ին մեղադրելով, որ այն կրկնակի ՙքըխ՚ է ե°ւ որպես հեղաշրջմանն անընդունակ, ե°ւ որպես ռուսամետ, ու գումարած դրան` նաեւ մեղադրում է ԲՀԿ-ի հետ խաղերի համար. ՙԵս տեսնում են ՙԲարգավաճ Հայաստանի՚ թիկունքում Ռոբերտ Քոչարյանին՚: Ու հեգնեց ՀԱԿ-ի ՙպայծառատեսներին՚, որ կանխատեսում էին մայիսի 8-ի հանրահավաքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը: Իսկ ընդհանրապես հռչակում է, որ աշնանը մտադիր է սկսել մարզային հանդիպումներ, բացառված չէ նաեւ հանրահավաք Երեւանում ու անգամ մասնակցությունը նախագահական ընտրություններին. ՙՄենք միանշանակ որեւէ քաղաքական պրոցես բաց չենք թողնելու. այս պահին ես չեմ տեսնում իմ առաջադրելու նպատակահարմարությունը: Ես չեմ գտնում, որ ես պիտի առաջադրվեմ 2013 թվականի նախագահական ընտրություններում: Ես դա կանեմ միայն մի դեպքում. երբ ինքս զգամ նման պահանջարկ, երբ ես ինքս զգամ, որ հասարակության, քաղաքական դաշտի համախմբման հնարավորություն ընձեռնվում է նաեւ իմ անձով` որպես թեկնածու ի հայտ գալը: Այդ դեպքում, իհարկե, իմ վրա պատասխանատվություն կվերցնեմ եւ իմ թեկնածությունը կառաջադրեմ՚:
Այսինքն` հայտը ներկայացված է, եւ, բնականաբար, գրեթե ամբողջովին ՀՀՇ-ացած ՀԱԿ-ից չէին կարող չլինել խանդի տեսարաններ հիշեցնող պատասխաններ:
Լեւոն Զուրաբյանը նաեւ չքմեղանում է. ՙՏարակարծություններ միշտ էլ եղել են, բայց որ անհաղթահարելի տարաձայնություններ կան, որոնց պատճառով որեւէ ուժ ցանկացել է դուրս գալ ՀԱԿ-ից, դրա մասին երբեւիցե ոչ ոք չի բարձրաձայնել քաղխորհրդում: Ավելին ասեմ` ՀԱԿ-ից դուրս գալու որոշման մասին մենք իմացել ենք մամուլից: Մեզ հետ ոչ ոք չի խոսել, ոչ ոք չի զգուշացրել նման քայլի մասին. սա արդեն ինչ-որ բան նշանակում է՚: Իսկ որպես մխիթարանք եւ ՙքեռի Սեմին՚ ներկայացվելիք` նա հավելում է. ՙԿոնգրեսն արդեն վաղուց կայացել է որպես ոչ թե ընդամենը տասնը… քանի կուսակցությունների ֆորմալ դաշինք, այլ շատ վաղուց վերածվել է համաժողովրդական շարժման, որտեղ անկուսակցականները մի քանի անգամ ավելի մեծ թիվ են կազմում, քան կուսակցականները: Կոնգրեսը ապահովել է թարմ, երիտասարդ, դինամիկ ուժերի մուտքը, ուստի բնական եմ համարում, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք ե°ւ սպառված են, ե°ւ հոգնած են, ի վիճակի չեն նման գործունեությամբ զբաղվել՚:
Իսկ թե ուր էին այդ բազում ՙանկուսակցական՚ թարմ ուժերը քվեարկության օրը եւ ինչու գերադասեցին ԲՀԿ-ն, բնականաբար, չի խոսվում: Բայց, բոլոր դեպքերում, Ամերիկան ունի այն, ինչ ունի` անցողիկ նվազագույն քվեներ ստացած ՀՀՇ եւ մասամբ ՙազատդեմոկրատացած՚, այսինքն` փաստացի ՀՀՇ-ացած ՙԺառանգություն՚, գումարած` քայքայիչ հակապետական գործունեությամբ զբաղվող գրանտածիծ կազմակերպությունների ցանց:
Ինչ վերաբերում է գործընթացների աշխարհաքաղաքական տրամաբանությանը, ապա սխեմատիկ ձեւով դա ներկայացրեց իր ֆեյսբուքյան էջում պատգամավորական մանդատին այդպես էլ չվերատիրացած Ստյոպիկ Սաֆարյանը: Ըստ նրա` աղանդավորության, իսկ հիմա նաեւ գոմիկների դեմ պայքարն ու ազգային ավանդական կերպարը պահպանելուն միտված գործընթացները կապ ունեն կողմնորոշման հետ: Մի ուղղությունը, որը նա պիտակում է ՙեվրոպական՚ (որը, սակայն, ընդամենը անգլոսաքսոնական քայքայիչ մոդելն է), խրախուսում է այդ բոլոր երեւույթները, իսկ մյուս ուղղությունը, որը նա պիտակեց ՙսովետական՚ (իրականում խոսքը Պուտինի առաջարկած Եվրասիական միության ստեղծման մասին է), այդ ամենը համարում է ավելորդություն: Եվ նա խոստովանում է, որ ռուսներին հաջողվեց Հայաստանը հանել ՙեվրոպական՚ (իմա` անգլոամերիկյան ատլանտիստական) դաշտից ու տեղափոխել նոր միության դաշտ: Դե, բնականաբար, լոնդոնասեր ՙ5-րդ շարասյուներին՚ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են երկրի ու ազգի շահը, հետաքրքրում են վերջին հերթին:
Ուշագրավ է, որ այժմ, կարծես թե, յանկիները առավել հեռանկարային են համարում հենց ՙԺառանգությանը՚, զի Արամ Զ. Սարգսյանի հետ Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի չինովնիկներ, որոնց անունները նույնիսկ հասարակական-քաղաքական մամուլի ընթերցողներին բան չեն ասում, Լ. Զուրաբյանը շարունակաբար ՙբողոքվում՚ է սկզբում Մեծ Բրիտանիայի դեսպանի, իսկ այնուհետ` տարատեսակ միջազգային ամերիկապատկան կազմակերպությունների մոտ, իսկ ահա դեսպան Ջոն Հեֆֆերնը սեփական ոտքով է գալիս Րաֆֆիի դուռը: Դե, իսկ նրա ՙիրավանախորդ՚ Մարի Յովանովիչը ժամանակին պատվել էր իր թանկագին ներկայությամբ ՙԱզատ դեմոկրատներին՚: Խոշոր հաշվով` ամերիկյան տերերի տրամաբանությունը բավականին հասկանալի է ու հույժ պրագմատիկ: Նրանք պարզ տեսան, որ ՙԱզատ դեմոկրատների՚ հետ միասին ընտրությունների գնալու հրահանգը հստակ կատարվել է, նույն այդ հրահանգին ի կատարումն ցուցակ էին ընդգրկվել, այսպես կոչված, ՙհանրային սեկտորի՚ ներկայացուցիչները, ու դա չնայած այն հանգամանքին, որ ե°ւ ցուցակակազմության ընթացքում, ե°ւ ընտրությունների արդյունքում հույժ նեղացած են մնացել ՙԺառանգության՚ կորիզը ներկայացնող բազմափորձ պատգամավորները: ՀԱԿ-ում, ի տարբերություն ՙԺառանգության՚, կարծես թե, անհատական եւ խմբակային շահերը կարող են պահի տակ առավել գերադասելի համարվել, քան ամերիկյան շահը, ինչը պարզ ակնարկում էր Արամ Զ.-ն: Գումարած դրան` Րաֆֆին, ի տարբերություն ՀԱԿ-ի, մեծագույն պատրաստակամությամբ իր վրա վերցրեց, այսպես կոչված, ՙմուլտիկուլտուրիզմը՚, իսկ պարզ լեզվով ասած` գույնզգույն թափոնների շահերը պաշտպանելու պարտավորությունը: Եթե ՙԺառանգության՚ առաջնորդը սեփական ոտքով գնաց համերաշխություն հայտնելու մայիսի 8-ին հրկիզված ՙգոմիկանոցի՚ տերերին, իսկ ՙԺառանգության՚ պաշտոնական ներկայացուցիչները, այդ թվում` եւ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, հրապարակավ պաշտպանում են գոմիկների շահերը, ապա այդ ՙբազմաբեղուն՚ հատվածում ՀՀՇ-ականները գերադասում են գործել ոչ թե առաջին դեմքերով եւ պաշտոնական լիազորություններ ունեցողներով, այլ շարքային ակտիվիստների միջոցով ՙՖեյսբուքը՚ այդ աղտեղությամբ հեղեղելով: Դե, անշուշտ, ՙԺառանգության՚ ներկայացուցիչներն էլ սոցցանցերում այդ հարցում հետ չեն մնում, իսկ, օրինակ, Արամ Զ.-ի կուսակցության կողմից առայժմ այդ ՙկրոնով կնքվելը՚ առանձնապես չի նկատվում:
ՙՄՈՒԼՏԻԿՈՒԼՏՈՒՐԻԶՄԸ՚ ՈՐՊԵՍ ՍՈՂԱՑՈՂ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ԳՈՐԾԻՔ
Այն, ինչը գարշելի հակահիգիենիկ շքերթ կազմակերպելու փորձ արած գրանտածիծները անվանել են ՙմշակութային բազմազանություն՚, ու այդ անվան տակ ուզում էին հրամցնել հանրությանը եւ, ամենակարեւորը, հաշվետու լինեին ՙշեֆերին՚, վաղուց ունի անուն, որը Ռուսաստանում, Չինաստանում, Իրանում, այլ խելքը գլխին տերություններում եւ անգամ` եվրոպական պարկեշտ շրջանակներում, քաղաքական հայհոյանքի պես է ընկալվում: Խոսքը` ՙմուլտիկուլտուրիզմի՚ մասին է, որի շնորհիվ Եվրոպայում գոմիկները դարձել են արտոնյալ խավ, քայքայվել է շատ ազգերի ինքնությունը, Բրիտանիայում քրիստոնյային խաչ կրելու համար կարող են հեռացնել աշխատանքից, իսկ արագ բազմացող մահմեդականները հանգիստ հրո ճարակ էին դարձրել Փարիզն ու Լոնդոնը:
Ինչո±ւ հիմա այդպիսի համառությամբ դա փորձում են խցկել մեր տարածաշրջանում: Պատճառը աշխարհաքաղաքական բաղադրիչներ շատ ունի, զի ոչ մի կերպ կուլ չգնացող Իրանի դեմ արդյունավետ գործողությունների իրականացումը անհնարին է` առանց Հարավային Կովկասում գերիշխող դիրք ունենալու: Անշուշտ, այդ պետքարանաբույր ՙգաղափարախոսությունը՚ հսկայական քայքայիչ ներուժով է օծված եւ ընդունակ է ընդամենը մեկ-երկու տասնամյակում ամբողջական ազգեր վերածել անասնական խառնամբոխների, սակայն գեյ-շքերթներ խցկելը այլ դրդապատճառ էլ ունի: Անդրօվկիանոսյան տերերին կոնկրետ մեր երկրի պայմաններում, ուր առկա է ռուսական ռազմահենակետ, անհրաժեշտ են անվերապահորեն նվիրված կադրեր: Ու դա դառնում է նվիրվածության յուրահատուկ թեստ, քանզի ավանդապաշտ հանրության կողմից ցասումնալից մերժմանն արժանացող այդ գարշանքի պաշտպանները այլեւս կտրում են հարազատ ժողովրդի հետ իրենց կապող բոլոր թելերը ու այսուհետ կապված են բացառապես անգլոամերիկյան տերերի հետ: Այսինքն` նա, ով ցանկանում է օգտվել ամերիկյան հարկատուների գրպանից հանած կանաչ թղթադրամների առատ հոսքից, չի կարող առաջվա պես դա անել կիսաթաքուն ձեւով եւ սուտի-մուտի հաշվետվություններով, այլ միմիայն հրապարակավ, հակադրվելով հանրային կարծիքին եւ խզելով կապերը հանրության հետ:
Գարշելի գոմիկական շքերթի փորձին հանրային արձագանքը պարզ ցույց տվեց, որ մեր երկիրը այդ վարակին դիմակայելու բավականին մեծ պաշար ունի: Բայց միաժամանակ բացահայտվեց, որ այնքան էլ քիչ չեն այն կադրերը, որոնք խանդավառ ձեւով պատրաստ են դառնալ ՙմուլտիկուլտուրիզմ՚ կոչվող գույնզգույն պղծակրոնի նվիրյալ աղանդավորներ: Անշուշտ, լավ է, որ համատարած բացահայտում է տեղի ունենում, ինչը թույլ կտա ավելի համարժեք գնահատել ազգային անվտանգությանը սպառնացող այդ մարտահրավերների իրական ծավալները: Ու հարկ է նշել, որ հենց այդ ՙգույնզգույնության՚ հարցի շուրջ որոշ պարագաներում բաժանարար գծեր են գոյացել հենց կուսակցությունների ներսում: Այսպես, գոմիկանոցը հրկիզած երիտասարդներից մեկին գրավով ազատ արձակելու հարցը լուծած Արծվիկ Մինասյանի, Հրայր Կարապետյանի եւ Արթուր Աղաբեկյանի հարցը յուրահատուկ ջրբաժան դարձավ ՀՅԴ-ի ներսում: Եթե, ասենք, ԱՄՆ-ի դաշնակցականների մի մասն ու նաեւ ամերիկականադական ուղղությունը ներկայացնող Կիրո Մանոյանը բացասական դիրքորոշում է ի ցույց հանում ՀՅԴ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արծվիկ Մինասյանի նկատմամբ, ապա Իրանի հետ իր ավանդական ՙբարիդրացիությունը՚ պահպանած Հրանտ Մարգարյանը, ընդհակառակը, ջանքեր է գործադրում, որ Ա. Մինասյանին ինքնաբացարկ չպարտադրվի: Եվ, ասենք, ՙնարնջագույն՚ շտաբում աշխատած Արմեն Ռուստամյանի պարագայում կան ներկուսակցական խաղեր` նրան դուրս մղելու ուղղությամբ: Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, անշուշտ, այդտեղ առկա ՙնարնջագույն՚ թեւին, ի դեմս Օսկանյանի եւ Հմայակի, գումարվում է նաեւ եթերը ՙգույնզգույններով՚ կեղտոտած հայտնի հեռուստաընկերությունը:
Ինչեւէ, ջրբաժանը շատ հստակ է եւ տեսանելի բոլոր նրանց համար, ովքեր ուզում են տեսնել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆՙ

