Չէ, չենք կարող չհամաձայնվել Արմեն Աշոտյանի...

Արխիվ 12-16


Չէ, չենք կարող չհամաձայնվել Արմեն Աշոտյանի` ՙՖեյսբուքում՚ հայտնած այն մտքի հետ, որ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքի համեմատ գենետիկորեն մոդիֆիկացված մարդիկ շատ ավելի վտանգավոր են: Բավական էր, որպեսզի Արծվիկ Մինասյանը եւ Հրայր Կարապետյանը գրավ մուծեին հայտնի այլասերանոցը հրկիզած երիտասարդներից մեկին ազատ արձակելու համար, իսկ Էդուարդ Շարմազանովը եւ Արթուր Աղաբեկյանը դրական գնահատեին բողոքը` ընդդեմ այլանդակ գույնզգույնների, եւ բացասական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ, որպեսզի տարատեսակ վայ-ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ անասելի վայնասուն գցեն եւ հասնեն նրան, որ կարծիք հայտնելու համար պահանջեն պատժել պատգամավորներին, լրագրողներին, անգամ սոցիալական ցանցերի հասարակ օգտատերերին: Աջ ու ձախ ֆաշիզմի պիտակ են կպցնում, սակայն պետք է փաստենք, որ իրական ֆաշիստը հենց իրենք են, ուստի, զարմանալով հանդերձ, հարկ ենք համարում սրանց մուրազին հակառակ ներկայացնել եւ Արթուր Աղաբեկյանի` սրանց կոկորդը մնացած խոսքը. ՙՆաեւ հպարտ ու ոգեւորված եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անհանդուրժող են հասարակությունն այլասերող համասեռամոլների, աղանդավորների, այլ շեղումներ ունեցող խմբերի հանդեպ՚:
Բայց, ի տարբերություն Արթուր Աղաբեկյանի, մեզ հույժ զարմացրեց ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ գլխավորած ՙՍարդարապատ՚ շարժումը, որը, զարմանալիորեն, այս ամենի հետեւում տեսնում է իշխանության ձգտումը ՙերկարաձգել եւ ամրապնդել իր հանցավոր իշխանությունը՚, ՙտրոհել քաղաքացիական դիմադրությունը` ՙազգային՚ եւ ՙազատական՚ կեղծ պիտակավորումներով բաժանելով ազգը՚: Չհասկացանք` հիմա ի±նչ միասնական նպատակ կարող են ունենալ Ծոմակի գարշելի կլուբը պաշտպանողները եւ այդ որջի պատերում հավաքվողներին չընդունող նորմալ, առողջ բնազդ ունեցող մարդիկ: Այդ ի±նչ ՙքաղաքացիական դիմադրության՚ նրանք պետք է կողք-կողքի մասնակցեն: Չէ, դա արդեն, զարմանալիորեն, երեւանցու խոսքով ասած, նշանակում է ՙյուղ վառել՚, ու, ում-ում, բայց պատերազմի բովով անցած ազգային հերոսին հեչ սազական չի:
Մեզ բավականին զարմացրեց եւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան ՋՈՆ ՀԵՖՖԵՐՆԸ` մեր ընտրություններով բավականին հիացած լինելով: Տեսնես` այդ ի±նչ է պատահել Ամերիկային, որ հանկարծ գոհ է մնում. ՙՄենք ուշադրությամբ եւ մոտիկից հետեւել ենք ընտրություններին: Կարծում ենք, որ մեծ առաջընթաց է արձանագրվել, մեծ առաջընթաց` մի քանի առանցքային ուղղություններով` լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է: Ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում՚: Իհարկե, լավ է, որ դեսպանը այդքան դրական կարծիք ունի, բայց հետաքրքիր է, ՙԱզատություն՚ ռադիոկայանի հաղորդակները դեսպանի խոսքի հեռարձակման պահին հո ամոթից չէի±ն վառվել: Չէ± որ, սովորաբար, այդտեղով եթեր են գնում տարատեսական ՀՀՇ-ականների անեծքները, այն էլ` մեծ դոզաներով:
Մեր հերոսին հերոս չի հասնի, հանցագործին` հանցագործ: Այդ ֆենոմենալ ճշմարտությունը հաստատվեց եւ համակարգչահեն ԳԵՈՐԳԻ ԱՎԱՆԵՍՈՎԻ դատավարության ժամանակ: Հինգ տարի ազատազրկում պահանջած դատախազը բավականին երկար թվարկել էր նրա զարմանալի ՙսխրանքները՚: Նա կարողացել է կոտրել 59 միլիոն տարբեր կայքեր, 194 կայք ամբողջովին շարքից է հանել, տարածել է 341 տարատեսակ վիրուսներ, տուժող են տարածված ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների ինստիտուտը, վիրուսների դեմ պայքարող Կասպերսկու հանրահռչակ լաբորատորիան, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը եւ այլն: Դե ինչ, մարդը կարողացավ, զարմանալիորեն, այնքան շատ կայք կոտրել, որ դրանց քանակը գրեթե հավասար է թշնամի Թուրքիայի բնակիչների քանակին: Օրինակ` ավելի օգտակար չէ±ր լինի, որ այդ թաքնված տաղանդին ժամանակին հայտնաբերեր ԱԱԾ-ն ու նրա ունակությունները օգտագործվեին մեր երկրի հակառակորդների, այլ ոչ թե թեեւ հանրահռչակ, բայց մեր երկրին ոչնչով չվնասող հաստատությունների դեմ:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում