ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16


Այն բանից հետո, երբ ՀԱԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը տարաբնույթ չկամություններից հետո, ի վերջո, որոշեց ստանալ պատգամավորական մանդատը, այդ պատմության շուրջ, բավականին հետաքրքիր մեկ այլ զարգացում է հասունանում: Այսպես, ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր արժանահավատ աղբյուրները տեղեկացնում են, որ մանդատավոր ՀԱԿ-ականների ու ԼՏՊ-ի համար մեծ գլխացավանք է դարձել խորհրդարանական խմբակցության ղեկավարի հարցը որոշելը: Կային խոսակցություններ, թե այդ տեղը բաժին է հասնելու Հրանտ Բագրատյանին, սակայն, ըստ մեր աղբյուրի` դրան, բավականին խիստ, դեմ են արտահայտվել ավելի քաղաքականացված ՀԱԿ-ական պատգամավորները: Արդյունքում, ասում են, ԼՏՊ-ն հակվել է խմբակցության ղեկավարի պաշտոնը Լեւոն Զուրաբյանին տալու մտքի օգտին: Սակայն մեր աղբյուրն ասում է, որ սրան էլ բավական լուրջ խանդով է վերաբերվել Ստեփան Դեմիրճյանը: Եվ եթե արդարաբար մոտենանք, նա իրոք նեղանալու տեղ ունի. վերջին հաշվով, հենց Ս. Դեմիրճյանի ու Արամ Զ. Սարգսյանի ԼՏՊ-ին միանալն էր, որ վերջինիս հնարավորություն տվեց 2008-ին ստեղծել ՀԱԿ-ը: Հակառակ դեպքում, եթե հանում ես այս երկու առաջատար ուժերին, տակը մնում է միայն ՙքյառթու՚ ՀՀՇ-ն, որով մի ամբողջ շարժում հազիվ թե սկսվեր: Եվ այսօր, երբ ԼՏՊ-ն հրաժարվել է մանդատից, Ստեփան Դեմիրճյանը իրավամբ իրեն նրան փոխարինող կարող էր համարել: Բայց դե, մյուս պատգամավորներն էլ սկսել են մտածել, թե մի կողմից Ս. Դեմիրճյանը կարող է խմբակցության ղեկավարի պաշտոնում այնպիսի բաներ ասել ու անել, որոնք լրիվ կհակասեն, այսպես ասած, ՀՀՇ-ական սկզբունքներին: Իսկ դրանից հետո խմբակցության ղեկավարին հա մի գլուխ հերքելը կամ նրա ասածները դզել-փչելը, կարող է  խմբակցությունը պայթեցնել: Բացի այդ, ասում են, որ ԼՏՊ-ն պատճառ բռնելով առողջական վիճակը, էս գլխից է մտածում գալիք նախագահական ընտրություններին խաղից դուրս գալու մասին: Իսկ այդ դեպքում, նրան փոխարինող ամենահավանական թեկնածուն մնում է նա, ով կղեկավարի խորհրդարանական խմբակցությունը: Ուրեմն պետք է իրենք` կարկառուն ՀՀՇ-ականները, գնան ու Ստեփան Դեմիրճյան պաշտպանեն: Ուրեմն դեռ էս գլխից պետք է ստիպել, որ նա իր ամբիցիաներից հրաժարվի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում