ՆԱՏՕ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

Արխիվ 12-16

ՆԱՏՕ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ



Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը համարվում է աննախադեպ` դրան մասնակցած պետությունների ղեկավարների թվաքանակի առումով. ավելի քան 50 առաջնորդ: Սակայն, չնայած հրավերին, որոշ պետությունների ղեկավարներ չէին մեկնել Չիկագո: Խոսքը մասնավորապես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասին է, ում բացակայությունը մեկնաբանությունների կարիք ուներ նաեւ այնքանով, որ գագաթաժողովում քննարկվելիք առանցքային հարցերից մեկն էլ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս բերման խնդիրն էր: Իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ական զորամիավորումների կազմում իր խաղաղասիրական առաքելությունն է իրականացնում այդ երկրում:
ՀՀ նախագահի բացակայությունը գագաթաժողովում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ բացատրեց նրանով, որ. ՙՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձեւակերպում, որը, չնայած Լիսաբոնյան հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից՚: Ավելին, Է. Նալբանդյանը պնդում է նաեւ, որ այդ փաստաթղթում կան անհամապատասխանություններ նաեւ ՙվերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին՚: Եվ որ այդ ամենը ՙկարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում...՚:
Մի խոսքով` ՀՀ ԱԳ նախարարն այն կարծիքն է հայտնում, որ համաժողովի հռչակագրում ներառված են Ղարաբաղին վերաբերող դրույթներ, որոնք մի կողմից չեն կարող ընդունելի լինել հայաստանյան կողմի համար, եւ ընդհուպ մինչեւ կարող են նոր պատերազմի տեղիք տալ, մյուս կողմից էլ հակասում են այն սկզբունքներին, որոնց ժամանակի ընթացքում հավանություն են տվել այդ նույն ՆԱՏՕ-ում առաջատար համարվող առնվազն երկու երկրներ` Մինսկի խմբում ներառված ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Բնականաբար այս դեպքում հարց է ծագում, թե ինչո±ւ եւ ինչպե±ս են այդ դրույթները հայտնվել հռչակագրի նախագծում:
Դժվար չէ կռահել, որ նախագծում նման ձեւակերպումներ լինելու մասին հայտնի է եղել գագաթաժողովի սկզբից այնքան ժամանակ առաջ, որ Հայաստանում հասցրել են դա նկատել, քննարկել, ենթադրելի է, նաեւ գագաթաժողովի կազմակերպիչներին կամ ՆԱՏՕ-ի առաջատար երկրներից առնվազն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համապատասխան ներկայացուցիչներին տեղեկացնել այդ մասին, որից հետո էլ արդեն որոշում է կայացվել, որ ՀՀ նախագահը չպետք է մասնակցի գագաթաժողովին: Ընդ որում, գագաթաժողովին չմասնակցելու այդ փաստը խոսում է նաեւ այն բանի օգտին, որ հիշատակված քննարկումների ժամանակ հռչակագրի նախագծում ներառված այդ անընդունելի ձեւակերպումները թողել են նույնը: Իսկ դա նշանակում է, որ այստեղ խոսք անգամ չի կարող լինել վրիպակի, անփութության կամ դրա նման մեկ այլ բանի մասին: Պարզապես վերցրել եւ Ղարաբաղի խնդիրը ՙմիաձուլել՚ են Հարավային Կովկասի եւ Մոլդովայի մյուս հակամարտությունների հետ` առաջարկելով ինչ-որ ընդհանրական լուծումներ: Եվ, ստացվում է, որ այդ ՙմիաձուլելու՚ ցանկությունն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ հակասությունների մեջ են մտել իրենք իրենց, ասել է թե Միսկի խմբի տարիների գործունեության հետ:
Ի դեպ, հաշվի առնելով այն դերը, որն ԱՄՆ-ն ունի ՆԱՏՕ-ում, դժվար չէ հասկանալ, որ այս քայլը հազիվ թե առանց նրա համաձայնության տեղի ունենար: Իսկ այդ հանգամանքն արդեն այլ մտորումների տեղիք է տալիս: Նախ նկատենք, որ Հարավային Կովկասի ¥դժվար չէ կռահել, որ խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի մասին է¤ եւ Մոլդովայի հակամարտությունների մեջ էական է ռուսական դերակատարությունը, եւ հենց այդ հանգամանքն էլ մշտապես եղել է ԱՄՆ-ի թիրախը: Նախկինում տարբեր հայտարարություններում եւ փաստաթղթերում ՆԱՏՕ-ական պաշտոնյաները Ղարաբաղը հիմնականում առանձնացնում էին հիշատակված մյուս հակամարտություններից` ընդգծելով Մինսկի խմբի գործունեությունը: Սակայն այս անգամ արվում է հակառակը, իսկ դա ավելի շատ սկսում է նմանվել նրան, որ Ղարաբաղը եւս ՆԱՏՕ-ն բերում-կապում է ռուսների հետ: Չնայած դա ինչ-որ տեղ սպասելի էր` հաշվի առնելով վերջին ժամանակներս նկատվող մի շարք զարգացումներ: Մասնավորապես Ստեփանակերտն այն եզակի մայրաքաղաքներից էր, որտեղ, ինչպես Մոսկվայում, այս մայիսի 9-ին տեղի ունեցավ զորահանդես: Ընդ որում, զորահանդեսի հրամանատարը նախ մասնակիցներին շնորհավորեց Հայրենական պատերազմում հաղթանակի, ապա Շուշիի ազատագրման եւ Ղարաբաղի բանակի ստեղծման կապակցությամբ: Իսկ զորահանդես ասվածը մի այնպիսի երեւույթ է, որը ցույց է տալիս, թե տվյալ պետությունը դեմքով դեպի ուր է կանգնած: Հաջորդը. վերջերս Հայաստանն էր, որ ՌԴ-ին առաջարկեց ադրբեջանական Գաբալայի օրինակով իր տարածքում եւս ռադիոլոկացիոն կայան կառուցել: Գումարած դրան` վերջին ընտրությունների ժամանակ մեր երկրում հերթական անգամ ձախողվեց ՙգունավոր հեղափոխության՚ փորձը: Դրանից հետո էլ Մոսկվայում կայացած ՀԱՊՔ անդամ երկրների նիստի շրջանակներում մի կողմից փաստվեց, որ սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենա այդ կառույցի աննախադեպ զորավարժություններ, մյուս կողմից էլ, որ այստեղ նախատեսվում են նաեւ ՌԴ-ի հետ համատեղ ռազմաարդյունաբերական ծրագրերի իրականացում: Եվ հենց երեկ էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, պատասխանելով ադրբեջանական գործակալություններից մեկի թղթակցի հարցին, ասաց. ՙՀայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք եւ լիիրավ անդամ է, եւ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական քայլեր ձեռնարկվելու դեպքում, բնականաբար, ՀԱՊԿ մասնակիցները նրան համապատասխան օգնություն կցուցաբերեն՚:  Այդ ամենի արդյունքում, հասկանալի է, որ ԱՄՆ-ը կարող է Հայաստանին դիտարկել որպես ՌԴ-ի հետ չափից դուրս սերտ հարաբերություններ ունեցող երկիր, որի պարագայում արդեն Ղարաբաղը հարավկովկասյան մյուս հակամարտությունների կողքին դնելը արդեն հասկանալի է դառնում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում