ՙՙԽՆԴԻՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲԵԼՆ Է՚

Արխիվ 12-16

ՙԽՆԴԻՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲԵԼՆ Է՚



Հանրային եւ քաղաքական քննարկումների հիմնական թեմաներից մեկն այսօր իշխանական կոալիցիա կազմել-չկազմելու խնդիրն է: Չէ որ, ի վերջո, ՀՀԿ-ն խորհրդարանում ունի մեծամասնություն եւ կարող է ինքնուրույն ձեւավորել կառավարություն: Էլ չենք խոսում ՕԵԿ-ի մասին, որը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է կոալիցիոն հուշագրին: Կոալիցիայի մյուս քաղաքական ուժը` ԲՀԿ-ն ունի 37 պատգամավոր, եւ նախընտրական շրջանի որոշ կրակոտ ելույթներ ոմանց մոտ տպավորություն են ստեղծել, թե ԲՀԿ-ն կարող է հանդես գալ որպես ընդդիմադիր ուժ, տվյալ դեպքում` ԱԺ ընդդիմադիր խմբակցություն:
Ի վերջո, ԲՀԿ-ն կոալիցիայի մաս կկազմի±, թե± ոչ: Ի±նչ են մտածում այդ մասին իշխող եւ ընդդիմադիր ուժերը:



ՙՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՆՁԻՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՎ
ՀԱՆԴԵՍ ԳԱԼԸ ՃԻՇՏ ՉԻ ԼԻՆԻ՚


Մեր առաջին զրուցակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ է:
- ԲՀԿ-ի` կոալիցիայի կազմում մնալու հարցը քննարկվո±ւմ է:
- Հարցը պաշտոնապես չի քննարկվում, որ ես տեղեկություն ունենամ, իսկ խորհրդակցություններ, բնականաբար, ընթանում են: ՀՀԿ-ն նախկինում էլ, հիմա էլ, այսինքն` մինչեւ ընտրություններն էլ, ընտրություններից հետո էլ ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաեւ ուրիշ քաղաքական ուժերի հետ է փորձում որոշակի համաձայնություններ ձեռք բերել: Դրանց թվում են  նաեւ ընդդիմադիրները, առաջին հերթին` ՀՅԴ-ն, ՙԺառանգությունը՚: Իսկ դրա նպատակը ամբողջ հասարակությունը կոնսոլիդացնելն է, ինչ-որ հրատապ խնդիրներ լուծելը, որպեսզի այդպես էլ գնանք նախագահական ընտրությունների: Սա եղել է նախագահի քաղաքականությունը, ՀՀԿ-ի քաղաքականությունը: Իսկ եթե առաջնայինը լինեին միայն կուսակցական շահերը, բնականաբար, ունենք 50 տոկոսից ավելի ձայն, ուստի կարող ենք կառավարություն կազմել ու պատասխանատվությունն էլ վերցնել: Բայց, քանի որ մեր կուսակցության նախագահը նաեւ երկրի նախագահն է, ուստի, որքան հասարակությունը միասնական լինի խնդիրները լուծելիս, այնքան այդ կուսակցության, նախագահի համար խնդիրների լուծման առումով շատ ավելի լավ է: Ու նաեւ չպեք է մոռանալ, որ մենք միջազգային ասպարեզում ամբողջական հանդես գալու խնդիրներ ունենք: Այստեղ ՀՀԿ-ի խնդիրը ԱԺ-ում շատ ձայներ, կառավարությունում շատ աթոռներ ունենալը չէ, խնդիրը երկրի հասարակությանը համախմբելն է, նրանց խնդիրների շուտափույթ լուծումը: Եվ եթե որեւէ կուսակցության ծրագրում նաեւ նույն խնդիրներն են երկրի զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ առումներով, ուրեմն կարելի է դա միասին կատարել: Եթե այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները նույն գործն են ուզում անել, թող գան ու անեն: Երբեք ԲՀԿ-ն հիմնարար փոփոխությունների հարց, որոնք կտարբերվեն մեր ծրագրերից, առաջ չի քաշել ու նաեւ մեր կոալիցիոն գործընկերն է: Եթե մեր եւ իրենց ռազմավարությունը համընկնում է, բնականաբար, թող գան, կոալիցիայի կազմում կամ համաձայնագրի ձեւով միասին աշխատենք: Ի դեպ, նման ձեւով կազմվել է նաեւ մեր համամասնական ցուցակը, որտեղ տարբեր ուժերի ներկայացուցիչներ են ընդգրկել, եւ դա ՀՀ նախագահի քաղաքականությունն է, որն իր մեջ ներառում է հանդուրժողականություն, երկխոսություն նույնիսկ ընդդիմադիրների հետ: Եթե այսօր ԲՀԿ-ն խնդիրներ առաջ քաշի, որոնք մեր ծրագրերին չեն համապատասխանում, բնականաբար, այդ կոալիցիան չի կայանա: Կարծում եմ` որոշակի համաձայնություններ, պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, ես դրան դրական եմ նայում: Մենք ունենք  Ղարաբաղի, հայ-թուրքական եւ այլ լրջագույն խնդիրներ, որոնք լուծելիս որքան ամբողջական, միասնական լինենք, այնքան ավելի լավ:
- Իսկ հուշագրի մեջ նախագահի մեկ ընդհանուր թեկնածուով հանդես գալու հարցը կներառվի±, թե± դա հետագայում կքննարկվի:
- Ես մտածում եմ, որ, նաեւ կառավարման համակարգից ելնելով, նախագահի առանձին թեկնածուներով հանդես գալը ճիշտ չի լինի: Ինչպես կարող է ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժը չունենա երկրի նախագահ, վարչապետ: Այստեղ արդեն հենց կառավարման համակարգում ճեղքվածք կմտնի` անկախ նրանից, թե դա որ ուժն է: Նման համակարգն ավելի ամբողջական լինելու համար, բնականաբար, պիտի խորհրդարանում նույն մեծամասնություն կազմող ուժն ունենա ե°ւ վարչապետ, ե°ւ նախագահ, որպեսզի համակարգը ճեղքեր չտա:
- Իսկ ԱԺ նախագա±հ:
- Ով ավելի շատ ժողովրդի քվե է ստացել, այն ուժն էլ, բնականաբար, կունենա իր ԱԺ նախագահը: Բայց այն ուժի հետ, որն ինքն է ուզում  նախագահ ունենալ, կոալիցիա կազմելն արդեն անիմաստ կլինի. ոչ մեկի համար հասկանալի չի լինի պարզապես... Սա շատ բնական հարց է, անձի խնդիր չէ, այստեղ ողջ կառավարման համակարգի ամբողջականության խնդիրն է:
- Իսկ, օրինակ, հնարավոր համարո±ւմ եք ՙԺառանգության՚, ՀՅԴ-ի հետ կոալիցիան:
- Բոլոր ուժերի հետ որոշակի պայմանավորվածություններ հնարավոր համարում եմ, եւ դա շատ բնական կլինի:
- Կոալիցիոն հուշագրի տեսքո±վ, թե±...
- Կոալիցիոն հուշագիրը շատ պայմանական փաստաթուղթ է, կարող է կոալիցիոն հուշագիր լինել, բայց դրա մեջ եղած կետերը շատ ավելի լիբերալ լինեն, քան, ասենք, սովորական մի համաձայնագիրը: Բացարձակ նշանակություն չունի, թե անունն ինչ ենք դնում, կարեւորն այն է, որ փաստաթուղթ է, իրավական ակտ, որը չի հակասում, բխում է մեր սահմանադրությունից, մեր օրենքներից, եւ որոշակի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվում:

ՙԻՆՉ ԿԱ, ԱՅՆ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է՚

Մեր մյուս զրուցակիցը ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ է:
- Ես, անկեղծորեն ասած, բացարձակապես այդ զարգացումներին չեմ էլ հետեւում: Կոալիցիան ի±նչ պիտի տա: Ինչ կա, այն էլ շարունակվելու է: Ինձ թվում է` ոչինչ էլ չի փոխվելու, նույն ձեւով էլ կմնա: ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, կարող է ամբողջ իր ծրագիրն իրականացնել, եւ պետք է հորդորել, որպեսզի անպայման տված խոստումները կատարի: Ամենաճիշտը դա կլինի:
- Իսկ այդ դեպքում հնարավոր համարո±ւմ եք, որ ԲՀԿ-ն դառնա ընդդիմադիր:
- Չեմ կարծում, որ այդպիսի բան կարող է լինել:

ՙԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ԲՀԿ-Ն ԿԸՆԴԳՐԿՎԻ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ՚

Մենք դիմեցինք նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ:
- Ըստ Ձեզ` կկազմավորվի± կոալիցիա, եւ ԲՀԿ-ն կընդգրկվի± այդ կոալիցիայում:
- Կարծում եմ ` այո:

Պատրաստեց
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում