ՙԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Արխիվ 12-16


ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Հ. ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ


Հարգելի° պարոնայք
Ձեզ դիմում է Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության, քրեադատավարական եւ նյութական քրեական օրենսդրությունների առկայության պայմաններում, իրենց նշված օրենքներից վեր

դրած, արդարադատության ֆունկցիա իրականացնելու համար կոչված, սակայն իրենք իրենց գավառական իշխանիկներ հայտարարած եւ ՙՄիկադո՚ կոչվող ճապոնական կայսրից ավելի լիազորություններով օժտված, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի եւ նույն մարզի ոստիկանության Սիսիանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչ Արա Ջավադյանի կամայականությունների զոհ դարձած, Սիսիան քաղաքի բնակչուհի, երկու մանկահասակ աղջիկ երեխաների մայր, Սիսիանի ավագ դպրոցի հոգեբան, միաժամանակ անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող եւ ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲ ընկերության ապահովագրական գործակալ Գայանե Դավթյանի ամուսին Ներսես Խաչատրյանը:
Ես դեռեւս 2012թ. ապրիլի 27-ին 9 թերթանոց ծավալուն դիմումով ինչպես ՀՀ նախագահին, այնպես էլ Ձեզ` ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանության ծառայության պետին, հանգամանորեն ներկայացրել եմ վերոհիշյալ իրավապահ կոչվածների կողմից կատարված իրավախախտումների մասին` նշելով, որ դատախազ Կարապետյան Հայկն իմ նկատմամբ ունեցած անձնական հակակրանքի պատճառով դեռեւս 2009թ. քրեական մի գործ թխեց, որով ինձ մեղադրեց խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող միջոցների հափշտակության մեջ:
Այդ գործի քննության ժամանակ քննչական գործողությունների ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ նկատմամբ հսկողություն իրականացնող ԴԱՏԱԽԱԶ Հայկ Կարապետյանը Սիսիանի ոստիկանության բաժնում, որտեղ նաեւ նրա աշխատասենյակն է գտնվում, գործով վկաներ Վրեժ Հարությունյանի եւ Սերգեյ Պողոսյանի ներկայությամբ պահանջեց, որ ես ինձ մեղադրող սուտ, շինծու ցուցմունք տամ` նույնը պահանջելով գործով վկա Վրեժ Հարությունյանից, սակայն մեզանից մերժում ստանալով` Սերգեյ Պողոսյանի ներկայությամբ անմիջապես ծեծի ենթարկեց ինչպես ինձ, այնպես էլ վկա Վրեժ Հարությունյանին, որի պատճառով կոտրվեց իմ մեկ ատամը, ապա անօրինական կարգով երկուսիս էլ կալանավորեց ոստիկանության բաժնի ժամանակավոր պահման մեկուսարանում, որի արդյունքում, վկան վախենալով դատախազի սպառնալիքներից, որ իրեն էլ կնստեցնի, իմ նկատմամբ սուտ, մեղադրող ցուցմունք տվեց, որի արդյունքում այդ քրեական գործով դատարանն իմ նկատմամբ, դատախազ Կարապետյանի միջնորդության համաձայն, 4 տարի ժամկետով ազատազրկման դատավճիռ կայացրեց:
Վերաքննիչ դատարանն ազատազրկումը փոխարինեց 2 տարվա պայմանական դատապարտությամբ, թեեւ ես ինձ մեղավոր չեմ ճանաչել մեղսագրվող հանցանքում:
Իմ նկատմամբ սուտ ցուցմունք տալուց եւ դրա համար ինձանից ներողություն խնդրելուց հետո վկա Վրեժ Հարությունյանը, դատախազ Կարապետյանի ահից, փախավ Հայաստանից, չներկայացավ դատարան եւ ճիշտ ցուցմունք չտվեց:
Նա Հայաստան վերադարձավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի եւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատաքննություններն ավարտվելուց հետո:
Դեռեւս ինձ ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելու եւ ատամս կոտրելու օրը` 2009թ. նոյեմբերի 12-ին կամ 13-ին, դատախազ Կարապետյանը ոստիկանության բաժնի միջանցքում, երբ արդեն միջանցքով գնում էի` շենքից դուրս գալու համար, նշված անձանց ներկայությամբ հետեւիցս բղավեց, ՙես քեզ նստացնելու եմ, դու մի օր էլա պետք ա նստես, ով քեզ չնստացնի, բ…ի տղայա՚:
2010թ. մարտի 13-ին, ես` որպես գործով մեղադրյալ, միջնորդություն եմ ներկայացրել դատախազ Կարապետյանին` նախ պատասխանելու 2009թ. նոյեմբերի 12-ին կամ 13-ին իր թույլ տված դիրքի չարաշահման վերաբերյալ պարզաբանում տալու վերաբերյալ, ինչպես նաեւ քրեական գործով կարեւոր հարցերի կապակցությամբ օբյեկտիվ նախաքննություն ապահովելու պահանջով, որն ուղարկել եմ փոստային ծառայության միջոցով, եւ որին Կարապետյանը պատասխանել էր, թե այդպիսի բան չի եղել:
Դատախազ Կարապետյանն ինձ յուրաքանչյուր առիթով հիշեցրել է, որ ես մեկ օր էլ ա պետք ա նստեմ:
Վերջապես Կարապետյանն իր երազանքն իրականացնելու մի ձեւ գտավ:
Կինս` Գայանե Դավթյանը որպես ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲԸ-ի հետ պայմանագրային կարգով անհատ ձեռնարկատիրական ապահովագրական գործունեություն ծավալող գործակալ, 2011թ. փետրվարի 20-ին Երեւան քաղաքում տաքսի ավտոմեքենայի մեջ կորցրեց ապահովագրական գործունեության ընթացքում հավաքված եւ Սիսիան քաղաքից Ընկերության գանձարկղ մուծելու նպատակով բերված շուրջ 8 000 000 (ութ միլիոն) դրամ գումարը:
Ես եւ կինս անմիջապես զբաղվել ենք նրա կորցրած գումարի չափով պարտքը մարելու հարցով, բանակցել ենք ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲԸ-ի ղեկավարության հետ, առաջարկել եմ իմ տաքսոմոտորային ՍՊԸ-ի եւ իմ անձնական սեփականություն հանդիսացող 2 արտասահմանյան ավտոմեքենաները, առաջարկել ենք, որ ռեալ, տրամաբանական ժամկետներով ժամանակացույց սահմանեն` պարտքը մարելու համար, առաջարկեցինք, որ կինս աշխատի, սակայն աշխատավարձը մուծի ԱՓԲԸ-ի հաշվին, իրենց առաջարկությամբ 2011թ. ապրիլին մեկ ավտոմեքենայիս գրավադրմամբ գրավատանից ստացած գումարով կանխիկ մուծեցինք 1 000 000 (մեկ միլիոն) դրամ գումար` դրա արդյունքում կորցնելով 4 մլն. դրամ շուկայական արժողության ավտոմեքենաս, այսինքն` մեզանից կախված ամեն ինչ արել եւ անում ենք` կորցրած գումարը վերականգնելու համար:
Այ հենց այդտեղ էլ հայտնվեց օրենքների ճիշտ կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար կոչված դատախազ Կարապետյանն ու ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲԸ-ի կողմից գումարի պարտքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն, իսկ այնտեղից էլ` Սիսիանի ոստիկանության բաժին ուղարկված հաղորդումը քրեական գործի հարուցման հիմք դարձնելով, ինքը մշտապես մնալով վարագույրի հետեւում` ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի քննչական բաժանմունքի քննիչ Ջավադյանին կարգադրեց քրեական գործ հարուցել կնոջս կողմից իբր այդ գումարը յուրացնելու հիմքով:
Ես չեմ կարող պնդել, թե դատախազ Կարապետյանը կամ քննիչ Ջավադյանը չեն հասկանում, որ գումար կորցնելը չի կարող իրեն վստահված միջոցի յուրացում համարվել, իսկ եթե այդքան են հասկանում, ուրեմն նրանցից պետք է օր առաջ ազատվել:
Ինչպես վերը նշեցի, ես դեռեւս 2012թ. ապրիլի 27-ին ՀՀ նախագահին հղած դիմումով հայտնել էի ողջ իրականությունը` մտածելով, թե նրան ժամանակին տեղեկացրած կլինեն այս բացառիկ անօրինականության մասին, սակայն տեսա, որ Կարապետյանն ու քննիչն առանց հաշվի առնելու Սահմանադրության եւ օրենքների պահանջները, ինչպես ցանկանում, այնպես էլ անպատիժ ոտնահարում են դրանք` ուստի վախենալով, որ դիմումս ՀՀ նախագահին չի ներկայացվել, այլապես դրանք այդ աստիճանի հանդգնություն չէին ունենա, որ ընդհանրապես առանց ապացույցների, դեռ ավելին` քննիչի կողմից իր դիրքը չարաշահելու եւ գործում եղած` կնոջս կամայական կերպով մեղսագրվող հանցանքը բացառող, օրինական, արդարացնող ապացույցները դատարանից թաքցնելով, երկու մանկահասակ երեխաների մայր կնոջս կալանավորելու նպատակով չորս օրում երեք անգամ Սիսիան քաղաքից Սյունիքի մարզի Գորիսի դատարան տարան, ստիպված որոշեցի մամուլով ՀՀ նախագահի վերահսկողության վարչությանը, որը նույնն է, թե անձամբ նախագահին, տեղեկացնել ողջ իրականությունը:
Կնոջս կալանավորելու պրոցեսն սկսվեց այն բանից հետո, երբ քննիչ Ջավադյանն ինձ, կնոջս, մեր երկու կողմի ծնողներին, ազգականներին ամիսներ շարունակ աղերսում էր, թե ցանկանում է կնոջս դատվելուց փրկել, քանի որ նրան 5-ից 10 տարի կալանք է հասնում, իսկ դրա համար ես պետք է ցուցմունք տայի, որ գումարը ոչ թե կինս կորցրել է, այլ ես այն յուրացրել եմ, ինքս կալնավորվեի ու դատվեի:
Բայց երբ տեսան, որ ես չընկա Կարապետյանի սարքած ծուղակը, առանց որեւէ ապացույցի, արդեն որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրություն ընտրված` կնոջս նկատմամբ իրականացրին իրենց վերջին ստորությունը, որոշեցին կնոջս կալանավորելու համար դատարան տանել, կրկին, ինձ մի օր էլա, նստեցնելու համար:
Նրանց առաջարկն այնքան ցինիկ էր, որ կարծում էին, թե իրենցից բացի էլ ոչ ոք չի հասկանում, որ նույնիսկ այդ դեպքում կինս եւ ես պետք է միասին դատվեինք` նախնական համաձայնությամբ հափշտակություն կատարելու համար:
Փառք Աստծո, որ դատավորը, պետական մտածելակերպի տեր անձնավորություն լինելով, երկու անգամ մերժեց Սյունիքի դատախազի տեղակալ, իմ անձնական թշնամի Հայկ Կարապետյանի կողմից ուղղորդվող քննիչ Ջավադյանի քստմնելի միջնորդությունները:
Դատախազ Կարապետյանը, բացարձակապես ոչ մեկին եւ ոչինչ հաշվի չառնելով, ակտիվ կերպով իրականացնում է ինձ, մեկ օր էլա նստեցնելու, իր ստոր, իր համար կենսական նպատակ դարձրած գործընթացը. քրեական գործով ինքն անձամբ արդեն մեղադրական եզրակացությունը հաստատել եւ ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, փաստաբանի կողմից քննիչի միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին որոշումը մարզի դատախազի փոխարեն ինքն է գրում, եթե դա կարելի է որոշում համարել` այն հույսով, որ կնոջս անօրինական կերպով դատապարտելով` ինձանից վրեժ կլուծի:
Հարգելի° պարոն գլխավոր դատախազ, խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում արգելել Կարապետյանին օրենքը, դատն ու դատարանն իր անձնական ստոր վրիժառության նպատակներին ծառայեցնելը, զրկել նրան սույն քրեական գործով որպես պետական մեղադրող հանդես գալու հնարավորությունից, նրա նկատմամբ իմ ներկայացրած ինֆորմացիայի ստուգումը հանձնարարել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` գործողություններ ձեռնարկելու:
Ի դեպ, ըստ իմ մեղադրանքի քրեական գործով վերոնշյալ վկա Վրեժ Հարությունյանն էլ է դիմել Ձեզ, պարո°ն գլխավոր դատախազ` ներկայացնելով 2009թ.նոյեմբերի 12-ին թե 13-ին մեր նկատմամբ տեղի ունեցած հաշվեհարդարի մանրամասները, որը ներկա պահին իմ գործով կարող է հանդիսանալ որպես նոր երեւան եկած հանգամանք` իր քրեադատավարական հետեւանքներով:
Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել յուրաքանչյուր բառիս համար:
Հարգանքով եւ արդարության սպասումով`

ՆԵՐՍԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
- ՙԻրավունքը՚ նույնպես ակնկալում է ստանալ սույն նամակի հասցեատերերից վերոհիշյալ հարցերի պատասխանները:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում