ՙՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՉԷ...՚

Արխիվ 12-16


ՙՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՑՈՒՑՎԱԾ ՉԷ...՚



Օրենքի եւ արդարության պահանջներին հակասող դատական ակտերը, որպես կանոն, կայացվում են դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում: Օրենքը պահանջում է, որպեսզի քննությունը, լինի դա նախնական, թե դատական, իրականացվի բազմակողմանի, լրիվ ու օբյետիվ: Այս առումով` Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ այլոց գործով վարույթը իրականացվել է պատշաճ կարգով: Այդպիսին է ՙգլխավոր՚ մեղադրյալի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Վասակյանի կարծիքը: Միաժամանակ պաշտպանը համոզված է նրանում, որ բարձր մակարդակով անցկացված դատաքննության արդյունքում ապացուցված պետք է համարվի իր պաշտպանյալի անմեղությունը:
Մինչդեռ, Հայաստանի ոստիկանական համակարգում, ըստ մեղադրանքի, ամբաստանյալների հանցավոր գործունեությունը հանգեցրել էր, մեղմ ասած, ավելի քան կես միլիոն տոննա բենզինի,  կորստի…
Դատաքննության սկզբից Մարգար Օհանյանը ՙտեղեկացրել՚ էր հանրությանը, թե` ՙիր գլխին Ալիկ Սարգսյանն է սարքել՚:
Ի±նչ նկատի ուներ Մ. Օհանյանը, դեռ պարզ չէ: Սակայն պարզ է, որ 500 հազար տոննա բենզինը ՙջրելը՚ դյուրին խնդիր չէ, հետեւաբարեւ` պատշաճ հսկողության կամ պատշաճ հսկողություն իրականացնելու ցանկության դեպքում վառելանյութի ՙարտահոսքը՚ կբացահայտվեր առաջին իսկ 100 տոննայի պարագայում…
Սակայն սա այդքան էլ էական չի թվում ինձ համար:  
Մ. Օհանյանի համար մեղադրողը պահանջել է 8 տարվա ՙռեալ՚ ազատազրկում: Մյուս ամբաստանյալների համար դատախազը ՙբավարարվել՚ է պայմանական ազատազրկման պահանջով: Վերջիններիս թվում է նաեւ Ստեփան Կարախանյանը: Այս անձին հատուկ նշեցինք, քանի որ` հերքելով իր դեմ ուղղված մեղադրանքը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ասել էր. ՙԻմ խոսքերը հավաստի են, ոչինչ չափազանցված չէ, համապատասխանում են իրականությանը եւ կարող եք ստուգել ոստիկանության կադրերի վարչությունում, ինչպես նաեւ, փառք Աստծո, Ստեփան Կարախանյանը դեռ ողջ է եւ ունի փաստաբան, ով ոչնչից չի վախենում, կարող եք դիմել իրեն՚:
Հենց վերը նշվածից ելնելով, լրագրողը հարցրեց պարոն Վասակյանին. ՙՊայմանական ազատազրկման պահանջը չի± բխում, արդյոք, այն նկատառումից, որ Ս. Կարախանյանի մոտ հանկարծ ցանկություն չառաջանա մոտակա տարիներին բացել իր սիրտը…՚:
Ի պատիվ փաստաբանի, նա սահմանափակվեց հետեւյալ պատասխանով. ՙՄեղադրողն օգտվել է իր իրավունքից՚:
Ով է վիճում…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում