ԱՌԱՋԱՏԱՐԸ ՙՄԻԿԱՆ՚ Է

Արխիվ 12-16


ԱՌԱՋԱՏԱՐԸ ՙՄԻԿԱՆ՚ Է



Կիրակի օրը կայացավ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրը: Այն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք երեք խաղ շահեցին, մեկում պարտվեցին: Հյուրընկալվելիս հաջողությունն ուղեկցեց միայն ՙՈւլիսին՚:
9-րդ տուրում գրանցվեց ընթացիկ առաջնության ամենաբարձր արդյունավետությունը. 4 խաղում խփվեց 15 գոլ: Մինչ այդ ամենագոլառատը 1-ին եւ 4-րդ տուրերն էին, որոնցում խփվել էր 12-ական գնդակ: Առաջնության 36 հանդիպումներում գրանցվել է 91 գոլ: Միջին արդյունավետությունը բավական բարձր է` 2,52 գոլ:
Միանգամից 2 խաղում (ՙՓյունիկ՚-ՙԲանանց՚, ՙՇիրակ՚-ՙԱրարատ՚) գրանցվեց ընթացիկ առաջնության ամենախոշոր հաշիվը` 4:0: Մինչ այդ ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել էր ՙԻմպուլսն՚ ՙԱրարատի՚ նկատմամբ` 4:1: ՙՄիկա՚-ՙԻմպուլս՚ խաղում կրկնվեց 1-ին տուրի ՙՓյունիկ՚-ՙՈւլիս՚ հանդիպման հաշիվը (4:2): Այդ հանդիպումներն առայժմ ամենագոլառատն են ընթացիկ առաջնությունում:
Երկրի չեմպիոն ՙՈւլիսին՚ վերջապես հաջողվեց առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնել: Դա Կապանում անցկացրած 13 հանդիպումներում ուլիսցիների արդեն 8-րդ հաղթանակն էր:
ՙՓյունիկը՚ խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց: 2-րդ անընդմեջ խաղում փյունիկցիները մրցակցի դարպասը 4 գոլ խփեցին: Նախորդ խաղում ՙՓյունիկը՚ 4:2 հաշվով հաղթել էր ՙՈւլիսին՚: Վերջին 6 հանդիպումներում ՙՓյունիկն՚ անպարտելի է եւ վաստակել է 14 միավոր:
Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ ՙԲանանցն՚ առաջին անգամ պարտվեց ՙՓյունիկին՚, այն էլ` խոշոր հաշվով:
Ընթացիկ առաջնությունում ՙՇիրակն՚ առաջին անգամ խոշոր հաշվով հաղթեց: Շիրակցիները կրկնեցին արարատցիների հետ մրցախաղերում իրենց ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը:
ՙԱրարատը՚ 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ընթացիկ առաջնությունում արարատցիներն արդեն խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեցին:
Արմեն Պետրոսյանը ՙՄիկայի՚ կազմում հոբելյանական` 100-րդ հանդիպումն անցկացրեց: Նա դարձավ թիմի կազմում 100 խաղի սահմանագիծը հատած 9-րդ ֆուտբոլիստը: Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից ՙՄիկայում՚ բոլորից շատ խաղ է անցկացրել բրազիլացի Ալեքսը` 148: Դա թիմում 2-րդ արդյունքն է, իսկ ռեկորդակիրը Հրաչյա Միքայելյանն է` 168 խաղ:
Իսկ այժմ ներկայացնում ենք 9-րդ տուրի արդյունքները եւ մրցաշարային աղյուսակը:  
ՙՓյունիկ՚-ՙԲանանց՚` 4:0, ՙՇիրակ՚-ՙԱրարատ՚` 4:0, ՙՄիկա՚-ՙԻմպուլս՚` 4:2, ՙԳանձասար՚-ՙՈւլիս՚` 0:1:
Առաջնությունն ունի նաեւ իր ռմբարկուները`6 գնդակ` Անդրանիկ Բարիկյան (Շիրակ), 5` Նորայր Գյոզալյան (Իմպուլս), 5` Ֆիլիպ Տիմով (Իմպուլս), 4` Սեմյոն Մուրադյան (Միկա), 4` Վիուլեն Այվազյան (Փյունիկ), 3` Հովհաննես Ս. Համբարձումյան (Բանանց), 3` Կամո Հովհաննիսյան (Փյունիկ), 3` Գեւորգ Պողոսյան (Միկա), 3` Դեյան Վուկոմանովիչ (Գանձասար), 3` Հովհաննես Հովհաննիսյան (Փյունիկ), 3` Աղվան Մկրտչյան (Միկա):

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում