ՙՙՊԱՐԶԱՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐՆ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ...՚

Արխիվ 12-16

ՙՊԱՐԶԱՊԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂՆԵՐՆ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ...՚



Վերջին օրերին DIY չարաբաստիկ ակումբի հետ կապված կրքերը շարունակվում են, իսկ որոշ լրատվամիջոցներ պարզապես զբաղված են դրանց փիառով: Իսկ թե ինչով է պայմանավորված` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության եթերից մի քանի օր է ինչ համասեռամոլների պաշտպաններն են ելույթներ ունենում, հերիք չի, մի բան էլ պատիվ պահանջում: Այ թե ուր ենք հասել, ընտրություններից անմիջապես հետո պրոպագանդվում է մեկ այլ բան, ինչը մտածելու տեղիք է տալիս: Արդյոք սա չի նշանակում, որ ԲՀԿ-ն աստիճանաբար փոփոխում է իր ուղեգիծը, եւ ինչ է նշանակում գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրել կերպարների, որոնք պարզապես սրտխառնոց են առաջացնում հանրության մեծամասնության մոտ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:
-Ամեն դեպքում, ես լինելով նահապետական սկզբունքների տեր անձնավորություն, որքան էլ ժողովրդավարություն եւ նման տիպի բառեր արտաբերելով բարձրաձայնեն, ես իմ ողջ հոգեբանությամբ եւ սկզբունքներով, ակնհայտորեն, այն ինչ թվարկվեց Ձեր կողմից` սեռական փոքրամասնություններ, աղանդավորներ, չեմ կարողանում հասկանալ եւ հանդուրժողականություն ցուցաբերել այդպիսի խմբերի  կամ կառույցների նկատմամբ: Ինչ վերաբերվում է դրանց ցուցադրելուն, ապա նույնիսկ զարմանում եմ ու չեմ պատկերացնում, որ առողջ ինստիտուտում, եթե ես լինեի տիրույթի ղեկավարը, ապա ակնհայտորեն, որքան դատապարտելի կլիներ, նման բաներ թույլ չէի տա:
- Ձեր կարծիքով, ընտրություններից հետո սկսել անընդհատ եթերով խոսել, ցուցադրել նմանատիպ մարդկանց կամ նրանց խնդիրները բարձրաձայնել, արդյոք սա չի± նշանակում, որ ԲՀԿ-ն այլ քաղաքական ուղղվածությամբ է գնում:
- Միանգամից կասեմ` ոչ, որովհետեւ երկար տարիներ շփվելով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահի հետ, նկատել եմ միմիայն հայկական ավանդապաշտությունը, արժեքներ գնահատելը: Այդ առումով կասկած չունեմ, պարզապես կազմակերպողներն են թույլ տվել, որի վերաբերյալ կարծում եմ ղեկավարությունը համապատասխան մոտեցումներ կձեւավորի:
- Պարոն Բոստանջյան, հարցն այն է, որ նման բաները ցույց են տալիս արդեն մի քանի օր շարունակ, եւ մի±թե ղեկավարությունը չի նկատում այսքան ժամանակ, թե ինչ է ցուցադրվում հեռուստաեթերով:
- Անկեղծ ասած, ես արդեն ասացի իմ կարծիքն այդ մասին, եւ նաեւ պարոն Ծառուկյանի հետ կապված այդ հարցերին մոտեցումները: Միգուցե դեռեւս մեկը անհայտ ձեւով սողոսկել է այդ տիրույթ, բայց նման բաները երկար կյանք չեն կարող ունենալ:
- Անցնելով քաղաքական թեմաներին, ի±նչ եք կարծում, ի վերջո, կձեւավորվի± կոալիցիա, թե± ոչ, եւ արդյոք Դուք դրա կողմնակի±ցն եք:
- Այդ մասին ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ, եւ ասել, որ այն ինքնանպատակ երբեք չի լինում: Ցանկացած պարագայում կոալիցիան դա քաղաքական ուժերի համագործակցություն է, ունենալով մեկ նպատակ, այն է` տվյալ երկրի դեմ ծառացած խնդիրները ավելի օպերատիվ ու արդյունավետ լուծելու համար: Իհարկե հասկանալի է, որ կոալիցիոն սկզբունքների կիրառման պարագայում նաեւ բավարարվում են քաղաքական ուժերի ամբիցիաները, սակայն աշխարհում բոլոր կոալիցիաները ունեն մեկ նպատակ եւ այն է` լավ եւ արդյունավետ կառավարում: Այդ առումով կարծում եմ, որ հավանականությունը բավականաչափ մեծ է ՀՀ-ում կոալիցիայի ձեւավորումը եւ այդ մոտեցումը շատ ավելի լավ է կառավարման տեսակետից, քան ոչ կոալիցիոն տեսակետից:
- Ի±նչ եք կարծում, կոալիցիա կազմելուց հետո, ԲՀԿ-ի նախարարները կմնան նույն մարդի±կ, թե± նրանց կփոխարինեն այլ ԲՀԿ-ականներ:
- Դժվարանում եմ ասել, բայց բոլոր դեպքերում ԲՀԿ-ի բոլոր նախարարներն էլ ամբողջ կառավարման ընթացքում պարտականությունները, իրենց ոլորտում, նորմալ են կատարել, եւ չեմ տեսնում ինչ-որ առիթներ կամ զարգացումներ, որ նրանք չշարունակեն աշխատել, եթե իհարկե կոալիցիոն սկզբունքը գործելու է: Ամենայն հավանականությամբ, նրանք կշարունակեն իրենց ղեկավարումը իրենց ոլորտներում:
- Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին շրջանում, ԲՀԿ նախագահը մի շարք մարդկանց հանեց ցուցակից, այս դեպքում ե±ւս կարելի է փոփոխություններ ակնկալել:
- Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանը ամեն մի որոշում, որը կայացնում է, դա ճիշտ է, եւ, անկախ անհատներից, թե ովքեր դուրս կգան, այնուհանդերձ, ամբողջական նպատակները բարձր են:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում