ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԲԱՆ ՉԻ ՊԱՏԱՀԵԼ

Արխիվ 12-16

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԲԱՆ ՉԻ ՊԱՏԱՀԵԼ

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ուրբաթ օրը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ավտովթարի է ենթարկվել: Չար լեզուները ասում էին, որ պարոն Սահակյանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, այնինչ մեր լավատեղյակ աղբյուրների համաձայն Գ. Սահակյանը իրոք ավտովթարի է ենթարկվել, սակայն առանձնապես վնասներ չի կրել եւ միայն ոտքն է քերծվել, եւ պարոն Սահակյանը ոչ մի առողջական խնդիրներ չունի ու շարունակում է իր բնականոն աշխատանքը` քաղաքական ոլորտում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ


ԸՆԿԵՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ԱՐՑԱԽԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՑ


Հուլիսի 19-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում Արցախի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ պաշտպանելու է գործող նախագահի` Բակո Սահակյանի թեկնածությունը: Իսկ թե ինչ են մտածում կուսակից ընկերների դիրքորոշման մասին հայաստանյան ՀԿԿ-ն, հարցրեցինք ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանից: Սակայն, ինչպես պարզվեց վերջիններս հաշվի չէր առել արցախյան ՀԿԿ-ն: Այս մասին Ռ. ԹՈՎՄԱՍՅԱՆԸ նշեց. ՙՆախ Հայաստանի կոմունիստները պետք է իմանան, թե ինչ են հայտարարել իրենք` Ղարաբաղի կոմունիստները, հետո մեր կարծիքը կարտահայտենք: Այդ տեղեկատվությունից տեղյակ չեմ:
Ես նոր ձեզանից եմ լսում դա՚:
Արցախյան կոմունիստներ, ամեն դեպքում գոնե տեղյակ պահեիք ձեր դիրքորոշման մասին, թե± Հայաստանի կոմունիստների հետ ՙընկերություն՚ չեք անում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԿԼԻՆԵՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ, ԹԵ ՈՉ


Այսօր արդեն կորոշվի կոալիցիա կազմելու կամ չկազմելու հարցը, իսկ ՀՀԿ-ի վերջնական ցուցակը առավել պարզ կլինի կրկին մոտ օրերս: Արդեն հայտնի է, որ 69 հոգի ինքնաբացարկ են հայտարարել, սակայն կլինեն կրկին ինքնաբացարկներ, թե` ոչ, դեռ պարզ չի եւ դա ամենայն հավանականությամբ կապված է կոալիցիա կազմելու կամ չկազմելու հետ: Սակայն մեր ունեցած տեղեկություններով, այս պահին ՀՀԿ-ի ցուցակի վերջին անցողիկ տեղում է գտնվում գործող պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, որին հաջորդում է Հովիկ Սահակյանը, ով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում գրավում է 110-րդ հորիզոնականը: Իսկ հետագա զարգացումները եւ փոփոխությունները կտեսնենք առաջիկայում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆՙ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում