ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՐՑ ՈՒՂՂԵԼ` ԿՈՒԶԵՆԱՅԻՔ, ՈՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԴԱՌՆԱՐ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԱՐՑ ՈՒՂՂԵԼ` ԿՈՒԶԵՆԱՅԻՔ, ՈՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ՆՐԱՆՑ ՆՄԱՆ ԴԱՌՆԱՐ՚



Երեկվա անցուդարձը դարձավ ակտուալ անեկդոտ.
մի բավականին ապահովված մարդ, որն ունի բարձր վարձատրվող աշխատանք, առանձնատուն, շքեղ մեքենա ու գործերը փայլուն են ընթանում, դիմում է տալիս երկրից արտագաղթելու: Նրան հարցնում են, թե ի±նչն է պատճառը:
- Վերաբերմունքը գոմիկների նկատմամբ:
- Բայց չէ որ նրանք կարծես թե պրոբլեմ չունեն:
- Ինձ տենդենցն է անհանգստացնում. Ստալինի օրոք նրանց գնդակահարում էին, Խրուշչովի եւ Բրեժնեւի օրոք` բանտարկում եւ ենթարկում հարկադիր բուժման, իսկ այսօր նրանց հանգիստ են վերաբերվում: Ես չեմ ուզում սպասել այն օրվան, երբ դա կդառնա պարտադիր:
Մինչ մեծամասնությունն ու առողջ հասարակությունը պայքարում են համասեռամոլության քարոզչության, DIY ակումբի սիրահար գեյլեսբիական ՙտոլերանտության՚ ակտիվիստների դեմ, վերջիններս որոշեցին ավելի հրապարակավ գործել:
ՙՀանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք՚ հ/կ-ն, ինչպես նաեւ վերջին շրջանում ՙհեշտոցի մենախոսություններ՚ բեմադրող ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚-ը երեկ երեւանյան կենտրոնական փողոցներում ցանկանում էր կազմակերպել ՙՄշակութային բազմազանության համաշխարհային օրվա՚ կապակցությամբ ՙբազմազանության՚ երթ, որն իր էությամբ ավելի  նման էր գեյլեսբիական անհաջող շքերթի: Սակայն, ինչպես ասում են ՙախորժակներին քացախ՚, երթի մասնակիցների քայլարշավը երեւանյան կենտրոնական փողոցներով խոչընդոտեցին բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններ եւ ուղղակի առողջ մտածելակերպ ունեցող երիտասարդներ: Համասեռամոլություն քարոզող երթի անդամները` ՙբազմազանության՚ երթը վերածելով բազմաավազակության, փախան ով որտեղ կարող էր, նույնիսկ ոմանք ապաստան գտան Նկարիչների միության շենքում: Վերջիններիս ծրագիրը խափանվեց, մինչդեռ հակընդդեմ մասնակիցները ՙբազմազանության երթը՚ վերածեցին ռազմա-հայրենասիրական միջոցառման` հայրենասիրական երգերով, ՙգոմիկներին` Բաքու՚ եւ այլ վանկարկումներով:
Դեպքը յուրահատուկ էր նրանով, որ հանրությունը, ոստիկանությունն ու հոգեւորականությունը միակարծիք էին: Ի տարբերություն, ոստիկանների, որոնք ցածրաձայն բազմազանության երթի ընդդիմադիրներին ասում էին, որ համամիտ են իրենց հետ, բայց պահպանում են հասարակական կարգը, ներկա հոգեւորականները բացահայտ պայքարում էին ՙեվրոպամետ՚ աղտեղության դեմ:
Այս մասին ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆՆ ասաց. ՙԱյս ամենը հակամարդկային է ու ամենակարեւորը, հակաստվածային: Ինչի±ն հանդուրժենք, մենք մարդուն չենք ատում, մենք երեւույթն ենք ատում: Մեղավորը մեղավոր են, բայց մենք ատում ենք մեղքը, այլ ոչ թե մեղավորին: Նրանք հիվանդներ են, որոնք հասարակության մեջ իրենց տեղը չեն գտել: Մեր դերն է օգնել նրանց, որպեսզի նրանք ձերբազատվեն այդ չարիքից: Պարզապես ինչ-որ մի հոգեկան խնդիր է կամ հիվանդություն, որի պատճառով նրանք այդտեղ են հայտնվել՚: Իսկ թե ո±րն էր Տեր Շմավոնի ներկա գտնվելու նպատակը, վերջինս նշեց. ՙԵս ուղղակի եկել եմ, եթե կարիքը լինի, իմ խոսքն ասելու, պետք եղած դեպքում նաեւ հանդարտեցնելու: Մեր խնդիրն է ավելի կիրթ, մարդկային եւ քաղաքակիրթ տեմպերով առաջնորդվել, որովհետեւ բախումը ոչինչ չի կարող լուծել՚: Թե ինչպես պայքարել հայաստանյան համասեռամոլների դեմ, նա նշեց. ՙԱյս պահին չեմ կարող ասել, թե լուծումը որն եմ տեսնում: Պարզապես Երեւանի եւ հայերի պարագայում այնպես պետք է լինի, որ չխրախուսվի նրանց առաջխաղացումը, նրանց իրավունքները, միակ լուծումը սա է լինելու: Այսինքն` մենք չպետք է` ելնելով մեր մարդասիրությունից, ինչ-որ եվրոպական նորմերից, փորձենք իրենց ինչ-որ արտոնություններ տալ՚: ՙԲազմազանության երթը՚ խոչընդոտող երիտասարդների ինքնաբուխ ցույցի վերաբերյալ հավելեց. ՙԻհարկե, հարձակողական պետք չէ լինել, բռնությամբ ոչ մի հարց չի լուծվում: Պարզապես այս երիտասարդները այն առողջ զանգվածներն են, որոնք կարողացան արտահայտվել եւ ասել իրենց սրտից եկածը՚: ՙԲազմազանության երթերին՚ Տեր Ղեւոնդը միանշանակ դեմ է. ՙԱյ դա չեմ ընդունում, միակ բանը, որ մենք պետք է անենք, մենք ասելով նկատի ունեմ պետությունն ու պատկան մարմինները, ուղղակիորեն արգելենք հրապարակավ այդ տեսակ  քարոզչությունը, որը շատերին քաջալերում է, թեւ է տալիս: Ես վստահ եմ, որ այսօր եւ վաղը կհայտնվեն մարդիկ, որոնք կփորձեն պաշտպանել բոլոր համասեռամոլներին, թե թույլ տվեք նրանց իրենց իրավունքները պաշտպանեն: Եվ ես ուզում եմ այդ մարդկանց հարց ուղղել` կուզենայի±ք, որ ձեր երեխան նրանց նման դառնար, եթե այո, ապա գնացեք եւ քարոզեք: Երեսպաշտությամբ են զբաղվում բոլոր նրանք, որոնք փորձում են այդ երեւույթը պաշտպանել՚: Գտնվեցին մարդիկ, ովքեր հակադարձելով Տեր հորն ասացին. ՙԿան եկեղեցիներ, որոնք ընդունում են համասեռամոլությունը, օրինակ` բողոքական եկեղեցին՚ եւ ստացան պատասխանը. ՙԲողոքական եկեղեցին շփոթության մեջ է, վերջինս անգամ շներին է պսակադրում: Բողոքական եկեղեցին հենց բողոքական է դարձել այդ տեսակ երեւույթներ որդեգրելով: Իսկ Հայ առաքելական եկեղեցին չի ընդունել եւ չի կարող ընդունել այդ երեւույթը: Բացեք ՙԾննդոց գիրքը՚ եւ կարդացեք երկու քաղաքների` Սոդոմի եւ Գոմորի, ոչնչացման մասին: Ուղղակի մեր բախտը բերել է, մեր երկրում ունենք գոնե տասը արդար մարդ, որոնց շնորհիվ Աստված չի ոչնչացնում այս երկիրը: Աստված պահապան բոլորիդ... ՚:
Համասեռամոլության դեմ պայքարի ակտիվիստները ընտրեցին նաեւ իրենց կարգախոսը. ՙԼույս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին՚ եւ հավատացրեցին, որ պայքարը շարունակվելու է:
Եվ, իհարկե, ինչպես կարող է չշարունակվել եւ համընդհանուր արձագանք չգտնել այս պայքարը: Չէ± որ ոչ ոք չի հանդուրժի Վարդանանց քաջեր, արցախյան հերոսներ ունեցող երկրի անունը վարկաբեկեն ինչ-որ ՙռեսուրսային կենտրոններ՚ ու ծոմակներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում