ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՙՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ՚ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՙՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ՚ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

 

Սպասվում էր, որ օրերս իրար գրեթե զուգահեռ մեկնարկած ՆԱՏՕ-ի եւ G8 գագաթաժողովներում  վերջնական հստակեցումեր կմտցվեին` աշխարհի մի շարք գլոբալ հարցերի հետ կապված: Խոսքը մասնավորապես հունական ճգնաժամի, այսինքն` ներկայիս տեսքով Եվրամիության լինել-չլինելու եւ եվրոյի հետագա ճակատագրի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում պատերազմ լինել-չլինելու խնդիրների մասին է: Դրանից զատ, մասնավորապես Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ակնկալվում էր նաեւ լուծումներ Աֆղանստանից զորքերը դուրս բերել-չբերելու ու դրանից արծարծվող մի շարք հարցերի շուրջ: Ինչպես նաեւ նախատեսված էր լուծում մի այնպիսի կարեւորագույն խնդրի հետ կապված, ինչպիսին է Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցը, որի շուրջ ակնհայտորեն ռուս-ամերիկյան հարաբերությունները քիչ-քիչ կարող են տեղափոխվել ընդհուպ մինչեւ ՙՍառը պատերազմի՚ օրերը:

ԱՄՆ-Ն ՆԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՑ

Մինչ հիշատակված գագաթաժողովները, վերլուծաբաններն հիմնականում այն կարծիքին էին, որ ՆԱՏՕ-ի եւ աստիճանաբար նրան իսկական, ռեալ հակակշռի վերածվող Ռուսաստանի, ինչպես նաեւ Չինաստանի հետագա հարաբերությունների հարցում իսկական ինդիգատորի դեր կկատարեր Իրանի շուրջ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը: Եվ մինչ գագաթաժողովն էլ նկատվում էր միտումներ, որ իսրայելյան եւ նույնիսկ ամերիկյան ծագման որոշակի ուժեր  փորձում էին հիմքեր ստեղծել, որ այդ լուծումները լինեին կոշտ, ընդհուպ մինչեւ պատերազմական բնույթի: Համենայնդեպս, նման գնահատականի էր արժանացել, օրինակ, գագաթաժողովից 2-3 օր առաջ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դան Շափիրոնի կողմից բավականին նեղ շրջանակներում արված մի հայտարարություն, որն իբր թե պատահաբար ձայնագրվել ու ներկայացվել է հանրությանը: Այսպես. ըստ այդ ներկայացվածի, ԱՄՆ դեսպանը հայտարարել է, թե. ՙԱՄՆ-ն արդեն մշակել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր՚ եւ պատրաստ է դրա իրագործմանը: Այդ հայտարարությունն ուղղակիորեն հակասում էր Բարաք Օբամայի այն հայտնի տեսակետին, թե Իրանի միջուկային խնդիրն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով` բանակցությունների եւ նոր պատժամիջոցների կիրառման միջոցով: Եվ ահա, ԱՄՆ դեսպանն էլ հավելել է, թե. ՙԴա բնավ չի նշանակում, որ ռազմական տարբերակը բացառվում է՚ եւ որ. ՙԱՄՆ-ում լիովին պատրաստ են Իրանի դեմ հնարավոր հարվածին՚:
Ընդ որում, վերլուծաբաններն ուշադրություն էին հրավիրել նաեւ այն փաստի վրա, որ դեռ միայն վերջերս նույն դեսպանը նման մի հայտարարություն էլ էր արել. ՙԻրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ այն միջոցները, որոնք մենք կիրառում ենք, ամբողջությամբ համակարգված են Իսրայելի հետ՚: Իսկ դա  մի շարք լուրջ մասնագետների հիմք է տվել կարծիք ներկայացնել, թե ներկայումս ԱՄՆ-ն պարզապես փորձում է տարածաշրջանում ձեւավորել մի այնպիսի իրավիճակ, որի պարագայում Իրանի դեմ պատերազմը կլինի շատ կարճ եւ կունենա հաղթական ավարտ: Եվ այդ դեպքում ռազմական հարվածը կլինի միանգամից:
Այս իրավիճակում  Իրանը սկսեց որոշ ռազմական բնույթի տեղեկություններ ներկայացնել` փորձելով ցույց տալ, որ ամեն դեպքում պատերազմն ԱՄՆ-ի համար շատ ծանր հետեւանքներ է ունենալու: Օրինակ` Իրանի ռազմածովային ուժերի ԻՀՊԿ-ի հրամանատար, փոխծովակալ Ալի Ֆադավին հիշեցրեց, թե իր երկիրն ունի մոտ 20 հազար արագընթաց ռազմական նավակներ: Իրանական այդ ռազմավարությունը մի քանի տարվա պատմություն ունի: Այն իրենից ներկայացնում է հետեւյալը. մեծ քանակությամբ պայթուցիկով բեռնավորված հեռակառավարվող արագընթաց մի քանի տասնյակ կամ հարյուր նավակներն արձակվում են հակառակորդի նավի, այդ թվում` ավիակիրի ուղղությամբ: Սովորական պաշտպանողական սպառազինություններով շատ դժվար է նման արագաշարժ թիրախներին ոչնչացնել: Ամեն դեպքում, քանիսին էլ որ հասցնեն ոչնչացնել, արձակված նավակների գոնե քառորդը կամ կեսը կհասնեն թիրախին: Այդ դեպքում անգամ ավիակիրները չեն կարող դիմանալ նման հարվածին: Մի խոսքով ռազմավարություն, որից պաշտպանվելու միջոց ինչպես նույնիսկ ամերիկյան ռազմական մի շարք տեսաբաններ են խոստովանում, գտնված չէ: Ու միաժամանակ օրերս  Իրանը պաշտոնապես ներկայացրեց նաեւ սեփական արտադրության նոր կործանիչի նմուշը, որն ունի ստելս համակարգ, այսինքն` անտեսանելի է հակաօդային պաշտպանության համար:
Ու միաժամանակ իրանական աղբյուրները տարածեցին նաեւ տեղեկություններ հնարավոր պատերազմի դեպքում այդ երկրի ռազմական այլ ծրագրերի մասին: Մասնավորապես որ արդեն իսկ իրանական հրթիռները նպատակաուղղված են տարածաշրջանի նավթատար ուղիների դեմ ու պատերազմի դեպքում հաշված րոպեների ընթացքում դրանք կոչնչացվեն: Դրան զուգահեռ, որ Իրանը նաեւ միաժամանակյա հարձակում կձեռնարկի հակառակորդ ուժերին պատկանող նավթային տանկերների դեմ: Նախնական գնահատականներով դրա արդյունքում աշխարհում նավթի 1 բարելի գինը միանգամից կանցնի 400 դոլարից այն կողմ, ինչը սպառնում է փլուզել ամերիկյան ողջ ֆինանսական համակարգը:
Իհարկե, այս ամենն արդեն իսկ Իրանին ռազմական հարված հասցնելու շուրջ նկատելիորեն հանդարտեցնում է կրքերը: Եվ այս տեսանկյունից, թերեւս, բավականին տրամաբանական է դառնում Իրանի հետ կապված այն նախնական որոշումները, որոնք ընդունվեցին G8-ի եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովներում: ՙՈւթնյակի՚ առաջնորդները զարմանալի միակարծիքություն դրսեւորեցին` ընդամենը հայտարարելով, թե Իրանը պետք է շտապ քայլեր ձեռնարկի` համոզելու համար, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ ուղղվածություն ունի, եւ որ լավատեսությամբ են սպասում վաղվանից Բաղդադում սկսվող այդ ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլին: Ընդ որում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ ավելի առաջ գնաց` հայտարարելով, թե բոլոր առաջնորդները համաձայնել են, որ Իրանն իրավունք ունի խաղաղ միջուկային ծրագրի, եթե պահպանի միջազգային կանոնները. ՙՄենք հուսով ենք, որ կկարողանանք այս խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծել` հարգելով Իրանի ազգային շահերն ու միջազգային հարաբերություններում ունեցած նրա իրավունքը, սակայն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է այս հարցում ընդգծել նաեւ Իրանի պատասխանատվությունը՚:
Դա, ըստ էության, նշանակում է, որ Օբաման ընդունում է խաղաղ միջուկային ծրագիր ունենալու Իրանի իրավունքը, ինչը տեւական ժամանակ առաջ էր տանում Մոսկվան: Ինչ որ տեղ այս նոր մարտավարությունը հասկանալի է. Օբաման նախագահական ընտրությունների շեմին է, եւ այս փուլում  պատերազմական հռետորիկան կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ նրա վերընտրվելու հարցում: Ավելի ճիշտ, եթե շարունակի խոսել Իրանին ռազմական հարված հասցնելուց ու պարբերաբար ձգձգի այդ քայլը, ապա դա ընտրությունների ժամանակ բազում կծու հարցադրումների տեղիք է տալու: Կամ էլ պետք է սկսի պատերազմ, որի արդյունքը, մեղմ ասած, անկանխատեսելի է: Եվ այդ դեպքում առանց հաղթելու նախագահական ընտրությունների գնալը նշանակում է միանշանակ պարտվել:
Առավել եւս, որ ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին անսպասելի քայլ կատարեց` հրաժարվելով մասնակցել G8-ին` այդ միջոցառմանը գործուղելով նախկին նախագահ ու ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Ճիշտ է, ի պատասխան Օբաման հայտարարեց, որ ինքն էլ չի պատրաստվում մեկնել Ռուսաստան, սակայն դա սրտի մխիթարանքի դեր էլ չկատարեց: Երկրորդ քայլով Օբաման փորձեց հայտարարել, թե հիմնական հարցերը չի պատրաստվում քննարկել Մեդվեդեւի հետ ու կսպասի Վ. Պուտինի հետ հանդիպմանը: Սակայն այս դեպքում էլ պարզապես վերջնական լուծումների հնարավորություն չկար, եւ արդյունքում վերլուծաբաններն արդեն իսկ նկատում են, որ երկար քարոզված ՆԱՏՕ-ի գագաթաժողովն, իր վճռորոշ որոշումներով հանդերձ, պարզապես տապալվեց:

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն իր պատասխան քայլը կատարեց, որն ի զորու է բավականին շիկացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները: Խոսքը Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի (ԵվրոՀՀՊ) տեղակայման մասին է, որի հետ կապված ՆԱՏՕ-ի գագաթաժողովում հայտարարվեց, թե այդ համակարգն անցնում է ՙմիջանկյալ օպերատիվ պատրաստականության՚ փուլ: Այդ փուլում Միջերկրական ծովում կտեղակայվեն հրթիռների ոչնչացման համար նախատեսված հրթիռներով զինված ամերիկյան ռազմանավեր, իսկ Թուրքիայում կսկսի գործել տեղորոշիչ կայանը: Դրանից զատ էլ պաշտոնապես տեղեկացվեց, որ Արեւելյան Եվրոպայում այդ համակարգի շրջանակներում գործող ցամաքային կայանքների տեղակայման գործընթացը շարունակվելու է եւ իր ավարտին կհասնի առաջիկա 2-3 տարիներին: Եվ սա այն դեպքում, երբ գագաթաժողովից 1-2 շաբաթ առաջ ՌԴ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, թե Եվրոպայում այդ համակարգի տեղակայման դեպքում այն կդառնա ռուսական ՙԻսկանդեր՚ համակարգերի թիրախը, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ իր հերթին էր եւս մեկ անգամ հայտարարել, թե ԵվրոՀՀՊ-ի ծրագիրն ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ:
Այս իրավիճակում պաշտոնապես հայտարարել ծրագրի մի փուլն ավարտելու եւ հաջորդ փուլ մտնելու մասին, վերլուծաբանները գնահատում են ՌԴ-ի հետ հարաբերությունները բացահայտորեն վատթարացնելուն միտված քայլ, ընդ որում, նաեւ դրանով էլ բացատրում են  Վ. Պուտինի` G8-ի գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելը:  Ռուսաստանն էլ կարծես թե շարունակում է ցույց տալ, որ հակասությունների այդ խորացմանը պատրաստ է ու մտքով էլ չի անցնում նահանջել: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ից հնչած այդ հայտարարության հետ մեկտեղ ի հայտ եկավ կիսապաշտոնական տեղեկատվություն, որ ՌԴ ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերը սկսում են ՙՅարս՚ տիպի հրթիռային համակարգերի տեղակայումը Իրկուտսկի, Նովոսիբիրսկի եւ Կոզելսկի տարածաշրջաններում: 11 հազար կմ հեռավորությամբ այդ հրթիռները զինված են իրարից բաժանվելու ունակ մարտագլխիկներով, եւ այդ ամենի մարտագլխիկն ի զորու է անհատական կերպով ուղղորդվել համապատասխան թիրախին: Խոսքը մոտավորապես հետեւյալի մասին է. ռուսական հիշյալ տարածաշրջաններից հյուսիսային բեւեռի վրայով ամերիկյան ցանկացած տարածաշրջան կարող է հասնել հրթիռը, որի մարտագլխիկը` բաժանվելով մի քանի մասերի (այդ թվում` մասամբ կեղծ, մասամբ էլ` միջուկային լիցք կրող) կարող են միաժամանակ հարվածել մի շարք թիրախների: Եվ ՌԴ ռազմական մասնագետները վստահեցնում են, որ ոչ մի հակաօդային պաշտպանության համակարգ չի կարող դիմակայել այդ հարձակմանը:
Դրանից զատ, ռուսական պաշտոնական աղբյուրները երեկ հայտարարեցին նաեւ, թե այդ տարվա ընթացքում ավարտին կհասնի նաեւ հրթիռային ստրատեգիական ուժերը ՙՏոպոլ-Մ՚ հրթիռներով զինելու գործընթացը: Մի խոսքով, երկուստեք հնչում են հայտարարություններ ու կատարվում կոնկրետ քայլեր, որոնք ՙՍառը պատերազմից՚ այս կողմ չէին եղել: Իսկ այն, որ այս կոշտ ռազմական տոնայնությունը  տարածվում է նաեւ աշխարհաքաղաքական գործընթացների վրա, դա պետք է համարել կատարված փաստ: Ընդ որում փաստ, որը կարող է կրկին ձեւափոխել ողջ աշխարհի քաղաքական դեմքը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում