ՙՙՑԱՆԿԱՑԱԾ ԿԵՂԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԴԵՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՙՑԱՆԿԱՑԱԾ ԿԵՂԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ԴԵՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ՚

Կլոր սեղանի բացման խոսքով հանդես եկավ ՙԻրավունք՚ թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ, ով մասնավորապես ասաց. ՙԱղանդների վերաբերյալ, որպես այդպիսին, շատ է խոսվում, ովքեր իրականացնում են քարոզչության անտանելի արշավներ, հոգեորսություն, փաստացի բռնանում մեծամասնության խղճի ազատության վրա: Սակայն առաջացել է նաեւ այլ խնդիր, որ նույն քայքայիչ աղանդները նաեւ փորձ են կատարում ճնշում գործադրել լրատվական դաշտի վրա` սահմանափակելով գործունեության լուսաբանումը, որին գումարվեցին նաեւ ձգտումներ դատարանի միջոցով սահմանափակել խոսքի եւ մամուլի ազատությունը եւ ոչ միայն հայց են ներկայացնում, որ հերքվի այս կամ այն բանը, այլ նաեւ փորձեր են կատարում արգելել իրենց նկատմամբ աղանդ բառի օգտագործումը: Գոյություն ունի տեղեկատվական վեճերի խորհուրդ, որը իբր ԶԼՄ-ների եւ այլ սուբյեկտների միջեւ վեճ առաջանալու դեպքում, դատարան չհասցնելով հարցին լուծում պետք է առաջարկի: Բայց մենք ունենք փաստ, զորօրինակ ՙԿյանքի խոսքի՚ հայցն ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի, որի դեպքում այդ խորհուրդը աղանդին տվել է փորձագիտական եզրակացություն դատարան ներկայացնելու համար: Այսինքն, իբրեւ թե լրատվական միջոցներին աջակցելու համար նախատեսված կառույցները նույնիսկ օգտագործվում են դատական փուլում գտնվող ԶԼՄ-ների դեմ: Դեպքեր են եղել տարբեր տեսակի սպառնալիքների, զեկույցների ձեւակերպումների միջոցով ճնշում գործադրելը ԶԼՄ-ների վրա, ինչպես նաեւ  համացանցը, որը համարվում է ամենաազատ տարածքը խոսքի ազատության տեսակետից, փորձում են սահմանափակել: Տխրահռչակ անձի` հրկիզված խայտառակ ակումբի տիրուհու կողմից հեռուստաեթերում հնչում է սպառնալիքը, որ բոլորը կպատժվեն ինչ-ինչ բարձրաստիճան հովանավորների կողմից, ովքեր իրենց մասին սոցցանցերում բացասական կարծիքներ են արտահայտում: Փաստորեն, աղանդավորական գրաքննության փորձերին սահուն ձեւով ավելանում է նաեւ համասեռամոլական գրաքննություն հաստատելու փորձը: Ագրեսիվ փոքրամասնություններ բավականին շատ կան, բացի կրոնականից նաեւ սեռական, քաղաքական եւ այլն, որոնք ասում են, որ` ով մեզ հետ չի, նա տականք է՚:
Կլորս սեղանի մասնակից եւ Slaq.am կայքէջի պատասխանատու ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշեց. ՙԵս կցանկանայի հիշեցնել կրոնական եւ, ինչու չէ, նաեւ քաղաքական կազմակերպությունների ղեկավարներին, որոշ մշակույթի գործիչներին, որ խոսքի ազատությունը վերաբերվում է բոլորին, եւ նույն խոսքի ազատության մասին խոսողները թող պատրաստ լինեն, որ կարող է հանկարծ լսեն կարծիքներ, որոնք իրենց դուր չի գա, բայց իրականում տեսնում ենք հակառակ երեւույթը: Օրինակ, երբ մեր կայքում տեսահոլովակ է տեղադրվում ՙԿյանքի խոսք՚ կրոնական կազմակերպության մասին, այն միանգամից աղմուկ է հանում, որից մեկ-երկու ժամ հետո հանկարծակի անհայտանում է համացանցից, եւ youtub-ից գալիս է նամակ, որ Արթուր Սիմոնյանի դիմումի համաձայն տեսահոլովակն արգելափակված է: Այստեղից հասկանալի է, որ Ա. Սիմոնյանը մեծ կարողությունների տեր մարդ է, ով կարողանում է միանգամից youtube-ի միջոցով հարցեր լուծել, որի տակ նա խախտում է խոսքի ազատության նորմերը, որով խախտում է նաեւ մեր իրավունքները, քանի որ մենք ունենք բոլոր իրավունքները լուսաբանելու մեր տեսանկյունից, եթե անգամ այն չի համապատասխանում իրենց տեսանկյունին: Նույն երեւույթը կա քաղաքական եւ մշակութային դաշտերում, երբ վերլուծություն ես կատարում, այլ ոչ թե մեկնաբանություն, միանգամից սկսվում է ցեխ շպրտելը, նամակներ ուղարկելը, սպառնալիքները, հեռախոսազանգերը եւ այլն՚:
Emedia.am կայքէջի ներկայացուցիչ ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆԸ ավելացրեց. ՙՇատ եմ հանդիպում, նման դեպքերի, թե° որպես լրագրող, եւ թե° Emedia.am կայքէջի սահմաններում, ե°ւ կոնկրետ իմ նյութից, երբ անդրադարձ էի կատարել մի կրոնական կազմակերպության մասին, նյութիցս անհետացավ մի տեսահոլովակ youtube-ից եւ արգելափակվեց: Բացի այդ, ՙքրիստոնեական՚ այդ ՙկիրթ ու մեղմ՚ զանգվածը գերագրեսիվ արձագանքում է ցանկացած քննադատությանը. դա կլինի առողջ, թե` ոչ եւ նույն ագրեսիվությամբ կոչ են անում խաղաղասիրության, որը անընդունելի է եւ, նույնիսկ, ծիծաղելի է: Եթե վերցնենք ընդհանուր լրատվական դաշտը եւ քաղաքացիական նախաձեռնությունները, ինչ-ինչ տեսանկյունից ազատությունն ու ճիշտ քայլերը գովելի են, բայց հստակ մի ձեռագիր կա, որ ցանկացած քայլ կամ կեղծ մտահոգություն արվում է մեր ազգային անվտանգության շահերի դեմ՚:
ՙՔայքայիչ պաշտամունքից տուժվածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի՚ տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ այս առումով ասաց. ՙԱյն, ինչի մասին հիմա խոսվում է, ես դա զգացել եմ իմ կաշվի վրա: Ինչ վերաբերվում է կրոնական այդ կազմակերպություններին, դա իրենց ստանդարտ ոճն` է դատական պրոցեսներով, ճնշումներով ստիպել իրենց մասին կամ չխոսել, կամ խոսել միայն լավը, որոնց հիմնականում նեցուկ են կանգնում գրանտակեր կազմակերպությունները: Աղանդավորներ կան ցանկացած պետական ուժային կառույցում, ովքեր հստակ գիտեն, թե` ով, ինչ, ոնց, ունեն պրովայդերական կապեր, որով կարող են հեշտությամբ ներխուժել էլփոստը եւ ինֆորմացիա կորզել: Մեր երիտասարդությունը սովոր է իր կիսամերկ նկարները պահել էլփոստերում, մտածելով, որ գաղտնի են պահում, բայց այս ձեւով, հեշտությամբ, կարելի է դրանք ձեռք բերել: Իսկ այն ինչ կատարվում է լրատվամիջոցների հետ, ապա այստեղ խոսքի ազատության եւ մարդու իրավունքների ճնշում կա: ԶԼՄ-ների գործունեությունն է տալ լրատվություն եւ վերջերս եղան այնպիսի լրատվական միջոցներ, ովքեր ասում էին, որ պետք չի կպնել հավատացյալներին, բայց ես նորից եմ կրկնում, մենք չենք կպնում հասարակ անձին: Այդ մարդիկ մոլորված են եւ ինչի համար նրանց ճնշել, նրանց պետք է բացատրել, տեղեկատվություն տալ, որպեսզի մարդը կարողանա իրագործի իր գլխավոր իրավունքը` ընտրության իրավունքը, որը մեզ մոտ բացակայում է: Մեր ԶԼՄ-ների մի մասը, ցավոք, չի կարողանում հստակ հասկանալ, թե ինչի մասին է գրում, իսկ ովքեր էլ հասկանում են, սկսվում են ճնշումները, իսկ տվյալ դեպքում մնացած լրատվական միջոցները ետ են քաշվում ու ասում` դե, մեզ չի կպել` կողքից կնայենք: Իսկ դրան հակառակ բոլոր կրոնական կազմակերպությունները պաշտպանում են միմյանց, որոնք նույնիսկ իրար հետ ոչ մի կապ չունեն: Մենք ունենք կրոնական կազմակերպություններ, որոնք, այսօրվա դրությամբ, տեղով վտանգ են ներկայացնում, իսկ նրանց մասին կիսատ ինֆորմացիա ունենալու եւ հրապարակելու դեպքում, աղանդավորները ՙհաբռգում՚ են, շատանում: Ինչ վերաբերվում է բարեգործական ընկերություններին, ապա պարզվում է, որ կրոնական կառույցներից մեկը ներգրավված է բարեգործական հանձնաժողովի մեջ` աղանդավորական կառույցից, որը ժամանակին նախկին նախագահի կողմից տրված թույլտվության հիման վրա է արվում: Այսինքն պարզվում է, որ մենք չենք որոշում, այլ աղանդավորն է որոշում, ԱԱՀ-ից ազատվենք, թե` ոչ: Եվ սա եւս մեկ խնդիր է, որը ԶԼՄ-ները պետք է ներկայացնեն հանրությանը: Դրա համար ես համամիտ եմ, որ ստեղծվի հասարակական խորհուրդ, որը կարձագանքի ամեն մի բանին:
Ի±նչ է նշանակում չի կարելի ճնշել համասեռամոլներին, իսկ նրանք արդյոք չե±ն ճնշում մեզ, երբ գիշերվա ժամերին կիսամերկ վիճակով կանգնում են դրսում ու սկսում հայհոյել, որոնցից մի փոքր հեռու գտնվող իրավապահները մի բան էլ պաշտպանում են նրանց, որ բան չասեն՚:
ՙԻսկ կոնկրետ ո±վ, հստակ ի±նչ պետք է կատարի եւ չի կատարում, որպեսզի այս երեւույթը վերանա՚,- հարցին պարոն Ամարյանը, կրոնական կառույցների հետ կապված, առաջնահերթ նշեց Ազգային ժողովը, կառավարությունը եւ կրթության ու գիտության նախարարությունը. ՙՄենք չունենք օրենք եւ չունենք համապատասխան մասնագետներ, որպեսզի կարողանան ճիշտ որակավորումներ տան ստեղծված իրավիճակից՚:  
Վերջում ընդունվեց ՙԿլոր սեղանի՚ բանաձեւ, ուր ասված է.
- Մենք` լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներս, արձանագրում ենք, որ ինչպես հանրությունը, այնպես էլ լրատվական դաշտը շարունակաբար թիրախ են հանդիսանում` ինչպես տոտոլիտար աղանդների, այնպես էլ այլ` ագրեսիվ փոքրամասնությունների մշտական գրոհների համար:
Տեղի է ունենում ոչ միայն հոգեորսություն եւ ագրեսիվ քարոզչության այլ ձեւերի կիրառում քաղաքացիների նկատմամբ, այլեւ փորձեր են արվում սահմանափակել  խոսքի եւ մամուլի ազատությունը այդ փոքրամասնությունների հանրայնորեն վտանգավոր գործունեությունը լուսաբանելու հարցում:
Այսպես, արդեն ունենք նախադեպեր, որ տոտալիտար աղանդները դատարանների միջոցով, փորձում են լռեցնել այն լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են նրանց  գործունեության ստվերոտ կողմերը: Լինում են դեպքեր, որ կիրառվում են նաեւ արտադատարանական ճնշումներ, այդ թվում եւ` օրենսդրության կոպիտ խախտումներով: Ավելին` նաեւ քիչ չեն դեպքերը, երբ արտերկրյա ֆինանսավորում ունեցող որոշ հաստատություններ, փորձում են ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա ամբողջատիրական աղանդների, սեռական փոքրամասնությունների եւ այլ` ագրեսիվ վարք դրսեւորող ծայրահեղական խմբավորումների գործունեությունը լուսաբանելիս, եւ համատարած փորձ է կատարվում լրատվամիջոցներին պարտադրել այդ հարցերի լուսաբանման անընդունելի, արհեստական եւ խոսքի ու մամուլի ազատությունը սահմանափակող չափանիշներ: Նույնիսկ նախադեպ է գրանցվել, երբ տոտալիտար աղանդի հետ դատական գործընթացում գտնվող լրատվամիջոցի դեմ հասարակական որոշ կազմակերպությունների կողմից, որոնք, իբր թե, կոչված են  նպաստելու մամուլի եւ հանրության միջեւ վիճելի խնդիրների լուծմանը, տոտալիտար աղանդների պատվերով պատրաստվում են փաստաթղթեր, որոնք նախատեսված են դատարան` որպես ՙապացույց՚ ներկայացնելու համար: Իսկ հեռուստաեթերով հնչած սպառնալիքները, որ սոցիալական ցանցերում սեռական փոքրամասնությունների վերաբերյալ բացասական կարծիք արտահայտողները  անխտիր կպատժվեն, արդեն նշանակում են, որ գործ ունենք նույնիսկ ամենաազատ տարածքում` համացանցում, խոսքի ազատությունը սահմանափակելու ոտնձգության հետ:
Հաշվի առնելով, որ տարբեր ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգությունները` խոսքի եւ մամուլի ազատության, ինչպես նաեւ` քաղաքացիների մեծամասնության խղճի ազատության դեմ գնալով, ավելի ու ավելի հետեւողական բնույթ են ստանում, եւ առկա են աղանդավորական ու, նույնիսկ, համասեռամոլական գրաքննություն հաստատելու փորձեր`
ՙԿլոր սեղանի՚ մասնակիցները նախաձեռնում են խոսքի, մամուլի եւ խղճի ազատությունը  տոտալիտար աղանդների եւ այլ ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանելու խորհրդի ստեղծումը:
Խորհրդի հիմնադիր ժողովը տեղի կունենա մեկ շաբաթ անց` ՙԱզդակ՚ ակումբում, ժամը 12-ին, եւ հիմնադրմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում