ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ (ԵՐԿՈՒՍԻ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՓՈՂՈՑՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16![]()

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
(ԵՐԿՈՒՍԻ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՓՈՂՈՑՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՙ
ՀԵՌԱՆԿԱՐԸ ԼԱՎԸ ՉԷՐ
Ըստ Գուրգեն Եղիազարյանի, եթե ՙՀՀԿ-ն հաղթեց Հովհաննես Թումանյանի դիմանկարով՚, ապա ՀԱԿ-ը պարտվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանկարով:
% % %
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ
Деньги есть - пиар не надо.
% % %
ՀԱԿ-Ի ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(ԼՏՊ-Ն ՉԼԻՆԵՐ ՀԱԿ-Ը ԿՓԼՈՒԶՎԵՐ`
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Գուրգեն Եղիազարյանի` ՀԱԿ-ը ծեր է, հիվանդ եւ հիպերտոնիկ:
% % %
ՓՈԹՈՐԿԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՎԸ
ՉԵՆ ԼՔՈՒՄ
Ըստ քաղաքագետների` ՀԱԿ-ի խորտակվող նավը առաջինը լքեց նավապետը:
% % %
ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ
(ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ասամ, չէ¯...
ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ`
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ
Համբուրելով ես մանդատը վերցնում, Հուդա:
% % %
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՎՐԸ
Օսկանյանը կատարեց իր գործը, Օսկանյանը կարող է հեռանալ:
% % %
ԾՈՄԱԿ ՕԳԱՆԵԶՈՎԱՆ`
ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐԻՆ
Գնացեք DIY ակումբ եւ հարցրեք ով էր Պետրոս Ղազարյանը հեղափոխությունից առաջ:
% % %
ОДНОРАЗОВЫЙ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ
ԿԸՀ-ից հայտնում են, որ եթե ընտրությունների ժամանակ ընտրողները դժգոհում էին անձնագրերում կնիքների անհետանալուց, ապա ընտրություններից հետո սկսել են բողոքել ՕԵԿ-ի ընտրակաշառք հեռախոսների փչանալուց:
% % %
ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ
ԱԺ ՉԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ես ճառ ասեմ, ով զանգ կախի:

