Մազալու անձնավորություն է ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Արխիվ 12-16![]()
Իսկ հայտնի ՙփարաքարափակիչ՚ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ով իր դռան փալասի տակից ժամանակ առ ժամանակ կարեւոր թղթեր է հանում, այս անգամ այդտեղից, զարմանալիորեն, հայթայթեց հետեւյալը. ՙՆոր հեղափոխությունն առաջնորդելու են այն մարդիկ, ովքեր այս ընտրություններին չմասնակցեցին՚: Դե ինչ, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք, որ երազելը վնաս չէ: Չնայած` էլ ով առհասարակ կհիշեր Արամ Կարապետյանին, եթե ժամանակ առ ժամանակ լրագրողները, երբ էլ գրելու բան չկա, նրան չպեղեին ու հարցեր չտային:
Իսկ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ անգամ ՀԱԿ-ի` մի կերպ խորհրդարան հասնելուց հետո զարմանալիորեն չի փոխում իր բառապաշարը. ՙԿոնգրեսի խմբակցության գլխավոր առաքելությունը լինելու է Սերժ Սարգսյանի ռեժիմի պետականորեն կազմակերպված հանցավոր գործունեության եւ կոռուպցիոն էության բացահայտումը, երկրի զարգացման, ապօրինի մենաշնորհների եւ արտոնությունների կազմաքանդմանն ուղղված օրինագծերի ներկայացումը՚ եւ այլն, եւ այլն: Դե ինչ, եթե առաջ խոսում էին ՙավազակապետության կազմաքանդման՚, ապա հիմա խոսում են ինչ-ինչ համակարգեր կազմաքանդելու մասին: Դե ինչ, սրանց որ ժամին էլ արթնացնես, պիտի արտաբերեն ՙկազմաքանդում՚ բառը, սրանց համար նույնիսկ օրենք գրելը կազմաքանդիչ գործունեության մաս է համարվում: Չէ, իրոք, այդտեղ, նույնիսկ, Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետը՚ չի օգնի:
Իսկ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ բացարձակապես չի խղճում մեծ-մեծ փրթած, սակայն առավել քան համեստ տոկոսներ վաստակած կուսակցություններին. ՙԸնտրությունների ժամանակ քաղաքական ուժերը շռայլ խոստումներ են տվել եւ հիմա չեն կարող պարզապես արդարանալ, թե դրանք չեն կատարվում, քանի որ մեծամասնություն չունեն: Ով ինչ խոստացել է` պետք է կատարի՚: Դե պարզ է, քաղաքականությունում էլ է գործում շախմատի` ՙձեռք ես տվել, պիտի խաղաս՚ օրենքը, բայց, օրինակ, մի±թե Գալուստ Գրիգորիչի մեղքը չի գալիս ՀԱԿ-ը: Ախր ինչպես պետք է 7 պատգամավորով սրանք կատարեն իրենց խոստումը` իրականացնել արտահերթ նախագահական ընտրություններ:
Իսկ այժմ բոլորը խոսում են, թե ինչքան ՙքըխ՚ էր ընդդիմության, այսպես կոչված, ՙմիասնական շտաբը՚: Ու միաժամանակ դա քննադատեցին երկու ՌՈՒԲԵՆՆԵՐ` Թորոսյան եւ Հակոբյան: Առաջինը` որ բոլորի վրա բողոքներ է գրում եւ, ասում են, որ եթե էլ բողոքելու բան չի մնում` ինքն իր վրա է գրում, հայտարարել է, որ ՙմիասնական շտաբը՚ զբաղվել է ամեն ինչով, բայց ոչ իր ուղղակի գործառույթով: Իսկ Հակոբյան Ռուբենը, որը այս պահի դրությամբ ՙԺառանգության՚ փոխնախագահն է, որոշեց այդ ՙմիասնական շտաբում՚ նաեւ դավադրություն տեսնել. ՙՍա դավադրություն էր ընդդիմադիր զանգվածի նկատմամբ` 22 տարվա մեր քաղաքական կենսագրությունը նման դավադրություն չէր տեսել: Եվ եթե ուշադրություն դարձնենք, հիմնականում այդ դավադրության մասնակիցներն են ՙԺառանգության՚ մասին նման լուրեր տարածում, նախահարձակ են լինում՚: Դե ինչ, լավ է ուշ, քան երբեք նաեւ, երբ խոսքը ճշմարտություններ խոստովանելու մասին է:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՙՀՐԱՊԱՐԱԿ՚ կոչվող ԶԼՄ-ն: Արդեն քանիցս տեսել ենք` ինչպես են սրանք պաշտպանում աղանդավորներին, տարատեսակ գրանտածիծներին, հայ-թուրքական ազգադավ վանյանական ծրագրերը... Դե, վերջերս էլ Ծոմակի կասկածելի օբյեկտի հրկիզումից հետո, զարմանալիորեն, լծվել են համասեռամոլների պաշտպանությանը: Զարմանալով հանդերձ` չենք կարող չհարցադրել. լավ, դուք առհասարակ մեջներդ հայություն պահպանե±լ եք, կգտնվի± մեր երկրում որեւէ աղտեղություն, որը չշտապեք անմիջապես ձեր պաշտպանության տակ վերցնել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

