ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արխիվ 12-16


ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ֆուտբոլի ակադեմիայում սկսել է նախապատրաստվել մայիսի 23-ից 27-ը Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլին` ՙէլիտ-ռաունդին՚: Մեր հավաքականը եզրափակչի միակ ուղեգրի համար 7-րդ խմբում պայքարելու է Իտալիայի, Իսպանիայի ու Բելգիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականների հետ:
Հավաքականի մարզչական շտաբը թիմ է հրավիրել դարպասապահներ Ալբերտ Օհանյանին` ՙՓյունիկ՚, Գոռ Մանուկյանին` ՙՓյունիկ՚: Պաշտպաններ Էդուարդ Թաթոյանին` ՙԽիմկի՚, Ռուսաստան, Արարատ Պողոսյանին` ՙԲանանց՚, Արամ Շահնազարյանին` ՙԲանանց՚, Տարոն Ոսկանյանին` ՙՓյունիկ՚, Արման Հովհաննիսյանին` ՙՓյունիկ՚, Վասպուրակ Մինասյանին` ՙՓյունիկ՚: Կիսապաշտպաններ Գրիգոր Հովհաննիսյանին` ՙՓյունիկ՚
Դավիթ Հակոբյանին, ՙՇիրակ՚, Դավիթ Մինասյանին` ՙՓյունիկ՚, Արթուր Գրիգորյանին` ՙՓյունիկ՚, Գոռ Մալաքյանին` ՙՓյունիկ՚, Արմեն Դերձյանին` ՙԻմպուլս՚, Գագիկ Պողոսյանին` ՙՓյունիկ՚, Ղուկաս Պողոսյանին` ՙՓյունիկ՚, Աղվան Պապիկյանին` ԼԿՍ ՙԼոձ՚, Լեհաստան: Հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանին` ՙՓյունիկ՚:
Իտալիա մեկնելու են մայիսի 21-ին:
Հավաքականի գլխավոր մարզիչ ՎԱՐԱԶԴԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ մասնավորապես նշել է, որ հավաքականի ճամբարում են 18 խաղացողներ, որոնք մեկնելու են Իտալիա: Այդ կազմում կա ընդամենը երկու լեգեոներ` Աղվան Պապիկյանն ու Էդուարդ Թաթոյանը. ՙՆախորդ տարի Երեւանում կայացած առաջին փուլի համեմատ 3 փոփոխություն է եղել: Հավաքականի կազմում են Վասպուրակ Մինասյանը, Արարատ Պողոսյանը եւ Արմեն Դերձյանը: Խաղային պրակտիկա չունենալու պատճառով այս անգամ հավաքականում չեն Բենիկ Հովհաննիսյանն ու Խաչատուր Ավետիսյանը, իսկ Հովհաննես Միրանյանից ձմռանը ՙՓյունիկը՚ հրաժարվեց, ու նա այժմ Ուկրաինայում է՚:
Պարզվում է, որ ստուգողական խաղեր անցկացնել չի հաջողվում. ՙՑավոք, ստուգողական հանդիպում անցկացնել չի հաջողվում: Հրավիրել էինք Վրաստանի ու Իրանի 19 տարեկանների հավաքականներին, սակայն նրանք հրաժարվեցին՚:
- Իսկ մեր բարձրագույն խմբի որեւէ թիմի հետ հնարավոր չէ± ընկերական հանդիպում անցկացնել:
- Թիմերն անցկացնում են երկրի առաջնության հանդիպումներ, եւ հիմա ոչ մի թիմ չի համաձայնվի խաղալ:
- Ինչպիսի± մարզավիճակում են տղաները:
- Լավ մարզավիճակում են:
- Մրցակիցները, իհարկե, անչափ ուժեղ են, բայց ամեն դեպքում ի±նչ ակնկալիքով եք մեկնելու Իտալիա:
- Այսպես ասեմ` առաջին տեղի համար ենք խաղալու: Իհարկե, ահավոր դժվար է լինելու, բայց եթե մի քիչ բախտը մեզ ժպտա, մի քիչ տղաների խաղը ստացվի, ամեն ինչ էլ հնարավոր է: Համենայնդեպս, եզրափակչի ուղեգրին տիրանալու ակնկալիքով ենք գնում:
- Հայկական ֆուտբոլում դարպասապահների խնդիրը դարձել է մեր աքիլլեսյան գարշապարը: Իսկ հավաքականում նման խնդիր կա±:
- Այդ հարցը լուծված է. դարպասապահը ՙՓյունիկի՚ հիմնական կազմում է խաղում, ամեն ինչ նորմալ է:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում